Սեմի Գեյլ
Սեմի Գեյլ (անգլ.՝ Sami Gayle, հունվարի 22, 1996, Weston, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է CBS–ի «Կապույտ արյուն» հեռուստասերիալում խաղացած Նիկի Ռիգան-Բոյլի դերով։
Սեմի Գեյլ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 22, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Weston, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
IMDb։ | ID 3774109 |
Կենսագրություն խմբագրել
Գեյլը ծնվել է Սանրայզում՝ Ֆլորիդա նահանգում[1]՝ փաստաբանի և նախկին բիզնես-լեդիի ընտանիքում, որը այժմ աշխատում է որպես աղջկա մենեջեր[2]։ Նրա ծնողները հրեաներ են։
Կինոյում և հեռուստատեսությունում աշխատելուց բացի, Հեյլը խաղում է թատրոնում։ Նա Պեթի Լյուպոնի հետ խաղացել է «Գնչուհի» (անգլ.՝ Gypsy)[3] մյուզիքլում, «Օհրա» (անգլ.՝ Oohrah!) ներկայացումում[4] և օսկարակիր ռեժիսոր Ջոնաթան Դեմի «Ընտանեկան շաբաթ»-ում (անգլ.՝ Family Week)[5]։ 2007 թվականին հայտնվել է բրոդվեյական «Ինչպես Գրինչը գողացավ Դոկտոր Սյուզի Սուրբ Ծնունդը» (անգլ.՝ Dr. Seuss' How the Grinch Stole Christmas!) մյուզիքլում[3]։
Ֆիլմագություն խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2009-2010 | ս | Ինչպես պտտվում է երկիր մոլորակը | As the World Turns | Հեյդեն Լոուսոն |
2010-2017 | ս | Կապույտ արյուն | Blue Bloods | Նիկի Ռեյգան-Բոյլ |
2011 | ս | Արքայական ցավեր | Royal Pains | Նատալի |
2011 | ֆ | Օտարացում | Detachment | Էրիկա |
2012 | ֆ | Մեդալիոն | Stolen | Էլիսոն Լոեբ |
2013 | ֆ | Կոնգրես | The Congress | Սառա Ռայթ |
2013 | ֆ | Զզվանքից մինչև սերը | Hateship, Loveship | Էդիթ |
2014 | ֆ | Վամպիրների ակադեմիա | Vampire Academy | Միյա Ռինալդի |
2014 | ֆ | Նոյ | Noah | Փախստականների աղջիկը |
2018 | ֆ | Կոնֆետների բանկա | Candy Jar | Լոնա |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Q&A with Sami Gayle | Anthem Magazine
- ↑ Sami Gayle - Page - Interview Magazine
- ↑ 3,0 3,1 «Sami Gayle's Broadway Biography». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Oohrah! Opening September 10». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Thielman, Sam (2010 թ․ մայիսի 4). «"Family Week" Variety Review».
Արտաքին հղումներ խմբագրել
- Սեմի Գեյլ (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմի Գեյլ» հոդվածին։ |