Սեթ Գեյբլ
Սեթ Գեյբլ (անգլ.՝ Seth Gabel, հոկտեմբերի 3, 1981, Հոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Սեթ Գեյբլ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 3, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 0181787 |
Կյանք և կարիերա խմբագրել
Ծնվել է Ֆլորիդա նահանգի Հոլլիվուդ քաղաքում[1][2] և ավարտել է Նյու Յորքի համալսարանը[3]։ Ստացել է խորթ հոր ազգանունը, որը նրան որդեգրել է Կոսենտինո ազգանունով[4]։ Նրա առաջին նշանակալից դերը եղել է 2004 թվականին FX հեռուստաալիքի «Մարմնի մասեր» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Ֆամկե Յանսենի խորթ որդու դերը[5]։ Նաև որպես հյուր դերակատարում է ունեցել «Սեքսը մեծ քաղաքում», «C.S.I.. Հանցագործության վայր», Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս և «Խուզարկու» հեռուստասերիալներում։
2007-2009 թվականներին դերակատարում է ունեցել Ջերեմի Դարլինգի փրայմ թայմ «Կեղտոտ թաց փողեր» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է ABC հեռուստաալիքով։ 2007 թվականին People ամսագիրը ներառել է Սեթին իր ստեղծած տարվա ամենասեքսուալ տղամարդկանց ցանկում[3]։ «Կեղտոտ թաց փողեր» հեռուստասերիալի ավարտից հետո Գեյբլը միացել է Fox հեռուստաընկերության «Եզր» հեռուստասերիալին և կատարել է Լինքոլն Լիի դերը, հեռուստասերիալում հիմնական դեր է ունեցել չորրորդ եթերաշրջանից սկսած[6], նկարահանվել է մինչև հեռուստասերիալի ավարտը, որը կայացել է 2013 թվականին։ 2013 թվականի սկզբին նկարահանվել է ABC-ի «Գոթիկ» հեռուստասերիալի չհաջողված պիլոտային էպիզոդում, իսկ հետո նկարահանվել է The CW-ի «Նետ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում[7]։ 2014 թվականին կատարել է գլխավոր դերերից մեկը WGN America հեռուստաալիքով հեռարձակված «Սալեմ» հեռուստասերիալում[8]։ 2015 թվականին կատարել է Ջեֆրի Դահմերի դերը Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց-ում[9]։ 2019 թվականին դերակատարում է ունեցել Showtime-ի Միլիարդներ հեռուստասերիալում։
2006 թվականին ամուսնացել է դերասանուհի Բրայս Դալաս Հովարդի հետ և ունեն երկու երեխա[3][10]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմեր խմբագրել
Год | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2000 | Լովելաս | Tadpole | Մայք | Տիտրերում ցուցադրված չէ |
2006 | Դա Վինչիի ծածկագիրը | The Da Vinci Code | Մայքլ | |
2008 | Գեղեցիկ | Good Dick | Զուգընկեր | |
2009 | Ջերի | Jerry | Ջերրիի ընկեր | Կարճամետրաժ ֆիլմ |
2010 | Ջոնա Հեքս | Jonah Hex | Խորհրդատու | |
2011 | Տար ինձ տուն | Take Me Home Tonight | Բրենթ | |
2012 | Հավատարմություն | Recalled | Դենի Սեֆթոն | |
2014 | Ընդմիշտ | Forever | Լյուք |
Հեռուստատեսություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2002 | Կենտրոնական փողոց, 100 | 100 Centre Street | Ջեյմս Բաս | Էպիզոդ՝ «It’s About Love» |
2002 | Սեքսը մեծ քաղաքում | Sex and the City | Քաղցր փոքրիկ ծովագնաց | Էպիզոդ՝ «Anchors Away» |
2003 | The Lyon’s Den | Բո Վան Հեշի | Էպիզոդ՝ «Beach House» | |
2004 | Կանացի ջոկատ | The Division | Միխայիլ Օմինսկի | Էպիզոդ՝ «Acts of Desperation» |
2004 | Մարմնի մասեր | Nip/Tuck | Ադրիան Մուր | 5 էպիզոդ |
2004 | C.S.I.: Հանցագործության վայր | CSI: Crime Scene Investigation | Գևին «Ռեքս» Լեյն | Էպիզոդ՝ «Formalities» |
2005 | Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Գարեթ Փերլ | Էպիզոդ՝ «Game» |
2005 | Խուզարկու | The Closer | Նիկոլայ Կոզլո | Էպիզոդ՝ «The Big Picture» |
2006 | Դրսում | Beyond | Դեյվիդ | Պիլոտային |
2007-2009 | Կեղտոտ թաց փողեր | Dirty Sexy Money | Ջերեմի Դարլինգ | Պարբերաբար դեր, 23 էպիզոդ |
2010 | C.S.I.: Հանցագործության վայր | CSI: Crime Scene Investigation | Լարի Քոլտոն | Էպիզոդ՝ «Unshockable» |
2010 | Այսպիսի տարբեր Տարա | United States of Tara | Զաք | 4 էպիզոդ |
2010-2013 | Եզր | Fringe | գործակալ Լինքոլն Լի / Կապիտան Լինքոլն Լի | Պարբերաբար դեր, 34 էպիզոդ Անվանակարգ՝ «Սատուրն» մրցանակ հեռուստասերիալում լավագույն հյուրային դերի համար (2011) |
2013 | Գոթիկա | Gothica | Ռոդերիկ Աշեր | Պիլոտային |
2013 | Այրոնսայդ | Ironside | Բադի Ռովներ | Էպիզոդ՝ «Action» |
2013 | Նետ | Arrow | Կոմս Վերտիգո | 3 էպիզոդ |
2014-2017 | Սալեմ | Salem | Քոթոն Մեզեր | Պարբերաբար դեր |
2015 | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց | American Horror Story: Hotel | Ջեֆրի Դամեր | 2 էպիզոդ |
2017-2018 | Հանճար | Genius | Միշել Բեսո, Գիյոմ Ապոլիներ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Profile, virtualonlineeditions.com; accessed April 19, 2015.
- ↑ «Bryce Howard Reveals Her Stance On Santa Claus». People. 2010 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Seth Gabel: Biography». TV Guide. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Q&A with Seth Gabel | Anthem Magazine». anthemmagazine.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Lori Fradkin (2 октября 2008). «eth Gabel Talks About Being Dirty, Sexy, and Moneyed». Vulture. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Ausiello, Michael (2011 թ․ մայիսի 11). «Fringe Exclusive: Seth Gabel Returning Full-Time». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Michael Ausiello (13 ноября 2013). «Exclusive: Arrow Targets Fringe's Seth Gabel to Play Big Bad 'Vertigo'». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Bucksbaum, Sydney (14 октября 2013). «'Fringe,' 'Arrow' alum Seth Gabel cast as lead role in 'Salem'». Zap2it.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Roschke, Ryan (2015 թ․ հոկտեմբերի 13). «Jeffrey Dahmer Will Check Into American Horror Story: Hotel». PopSugar. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Bryce Dallas Howard Has a Baby Girl». People. 22 января 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Սեթ Գեյբլ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեթ Գեյբլ» հոդվածին։ |