Սեթրկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք, Արևմտյան Եփրատ գետի ձախ կողմում։

Գյուղ
Սեթրկա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Այլ անվանումներՍեդրկա, Սեթիրկե, Սեթրկա գյուղ, Սեթրկան, Սետրեկա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն խմբագրել

Գյուղի անվանումը ծագել է Սեդրակ անձնանունից։

Պատմություն խմբագրել

Հայերը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ մոտ 35 տուն հայ և թուրք բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սեթրկան ուներ հայկական եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ հայկական վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 558

Աղբյուրներ խմբագրել