Սարխանլու[1] (ադրբ.՝ Sərxanlı), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։

Գյուղ
Սարխանլու
Sərxanlı
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար
Հանրապետություն
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն514 մարդ
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Սարխանլու (Ադրբեջան)##
Սարխանլու (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Սարուխանլու գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուրդաշտ գավառում, նախկինում Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու աջ կողմում[2]։ Կովկասի 5-վերստանոց քարտեզում անվանվում է Սարուխանլի, 10-վերստանոց և Լինչի քարտեզներում՝ Սարխան։

Բնակչություն խմբագրել

1873 թվականին ուներ 117, իսկ 1974 թվականին՝ 324 թուրք բնակիչ[2]։

Կրթություն խմբագրել

Ներկայումս գյուղում գործում է ութամյա դպրոց[2]։

Առողջապահություն խմբագրել

Գյուղում հիմնադրվել է բուժկայան[2]։

Հուշարձան խմբագրել

Պատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ։

Այլ տեղեկատվություն խմբագրել

Գյուղը միացվել է Գարխուն գյուղին։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1986 թվական, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 540