Շարուրի շրջան (ադրբ.՝ Şərur rayonu), շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Շարուր (Նորաշեն) քաղաքն է[1]։

Շարուրի շրջան
ադրբ.՝ Şərur rayonu
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿարգավիճակԱդրբեջանի շրջան
Մտնում էՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն և Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Ներառում է64 մունիցիպալիտետ
ՎարչկենտրոնՆորաշեն
ԲԾՄ952 մետր
Բնակչություն (2005)95 086
Տարածք811,14
Հիմնադրված էօգոստոսի 8, 1930 թ.
ISO 3166-2 կոդAZ-SAR
Հեռախոսային կոդ994 36
Փոստային ինդեքսներ6800

Պատմություն խմբագրել

Ժամանակակից պատմություն խմբագրել

Շարուրի շրջանը ձևավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կարգադրությամբ։ 1964-ից 1991 թվականներին կոչվել է Իլյիլչյովսկ[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Վարչատարածքային նկարագիր և տեղադրություն խմբագրել

Շարուրի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերին, հարավում-արևմուտքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ադրբեջան նահանգին[1]։

Շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 87,226 կմ2։ Վարչական կենտրոնը Շարուր քաղաքն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանն ունի նաև 65 գյուղ[1]։

Լեռնագրություն խմբագրել

Շրջանի տարածքը բաղկացած է լեռնային և թեք հարթավայրերից[1]։

Ջրագրություն խմբագրել

Շարուրի շրջանի տարածքով հոսում են Արաքս և Արփա գետերը։ Շրջանի տարածքում է գտնվում Տանձիկի ջրամբարը, որը հայտնի է նաև Արփայի ջրամբար անունով[1]։

Կլիմա խմբագրել

Տարվա եղանակով պայմանավորված՝ Շարուրի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր շոգ է, կիսաանապատային, չոր տափաստանային, իսկ ձմռանը՝ չոր ցուրտ[1]։

Բնակչություն խմբագրել

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 11,460 է[1]։

Կրթություն և գիտություն խմբագրել

Շարուրի շրջանում գործում է 60 հանրակրթական դպրոց, 1 մասնագիտական ուսումնարան, 6 արտադպրոցական և 2 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 6 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 60 գրադարան[1]։

Մշակույթ խմբագրել

Շրջանում գործում է մեկ թանգարան, ինչպես նաև «Արփաչայի պատմակամշակութային արգելոցը», «Բահար» կինոթատրոնը[1]։

Առողջապահություն խմբագրել

Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 8 տարածքային հիվանդանոցներ, 20 բժշկական ամբուլատորիա, 9 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, 27 ֆելդշերային հենակետեր, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարուրի շրջան» հոդվածին։