Սարգիս Այվազյան

հայ քանդակագործ, նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Ազատի Այվազյան (փետրվարի 23, 1926(1926-02-23), Գոգարան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, քանդակագործ։

Սարգիս Այվազյան
Ծնվել է1926 փետրվարի 23
ԾննդավայրԳոգարան, Լոռու մարզ
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ

Գործունեություն խմբագրել

 
Հուշարձան Զորավար Անդրանիկին, Նավուր-Իծաքար ճանապարհին, բարձունքի վրա

1960-1970-ական թվականներին Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի և Մեծ Եղեռնի թեմաներով ստեղծել է նկարաշարեր, «Սայաթ-Նովա», «Կոմիտաս», «Պարույր Սևակ», «Հովհաննես Շիրազ» և այլ դիմանկարներ, հայկական բնապատկերներ։

1976-1977 թվականներին կերտել է զորավար Անդրանիկի կիսանդրին, ծննդավայրում՝ հայրենական պատերազմում (1941-1945) զոհված համագյուղացիների հուշարձանը, 1988-1990 թվականներին՝ «Զորավար Անդրանիկ» պղնձակոփ, 16 մետր բարձրությամբ ձիարձանը (կանգնեցվել է ՀՀ Տավուշի մարզի Նավուր գյուղի մոտակա բլրի վրա)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.