Նավուր

գյուղ ՀՀ Տավուշի մարզում

Նավուր, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքում

Գյուղ
Նավուր
Անդրանիկ Օզանյանի հուշարձանը գյուղի մոտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
ԲԾՄ1490 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1 134 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուննավուրեցի
Ժամային գոտիUTC+4
Նավուր (Հայաստան)##
Նավուր (Հայաստան)
Նավուր (Տավուշի մարզ)##
Նավուր (Տավուշի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Հեռավորությունը մարզկենտրոն Իջևան քաղաքից կազմում է 78 կմ։ Գտնվում է ծովի մակերևույթից 1490 մ բարձրության վրա։

Կլիմա խմբագրել

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +19 C է, ձմռանը՝ -3 C։

Պատմություն խմբագրել

Նավուր գյուղը գտնվում է Տավուշ և Հախում գետերի միջև[1]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Նավուրի մշտական բնակչությունը կազմել է 1065, առկա բնակչությունը՝ 1004 մարդ[2]։ Բնակիչները հայեր են[3], որոնց նախնիները եկել են Բերդից (1862 թ.), Ղարաբաղից, Կրասնոսելսկի շրջանից և Արծվաբերդ գյուղից[4]։

Նավուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1873 1879 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2012
Բնակիչ 249 573 1210 1469 1334 1405 1333 1359 1238 1065[2] 1134

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ։

 
Հուշարձան Զորավար Անդրանիկին, Նավուր-Իծաքար ճանապարհին, բարձունքի վրա, քանդակագործ՝ Սարգիս Այվազյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տավուշի մարզպետարան, Նավուր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 967 — 992 էջ։
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 143» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել