Սարահարթ (գյուղ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարահարթ (այլ կիրառումներ)

Սարահարթ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Գյուղ
Սարահարթ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Սպիտակ համայնք[1]
Հիմնադրված է1828 թ.
Մակերես20,0 կմ²
ԲԾՄ1725 մ
Կլիմայի տեսակԲարեխառն
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1211[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սարահարթ (գյուղ) (Հայաստան)##
Սարահարթ (գյուղ) (Հայաստան)
Սարահարթ (գյուղ) (Լոռու մարզ)##
Սարահարթ (գյուղ) (Լոռու մարզ)

Գտնվում է Գոգարան գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևմուտք։

Սարահարթ գյուղը գտնվում է Բազումի լեռնաշղթայի Չքնաղի լեռներ կոչվող բազուկի արևմտյան լանջերին։ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս–արևմուտք, բլրապատ ու թեք հարթավայրում, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա, զուրկ է բնական և արհեստական անտառներից։

Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղի բնակիչները գաղթել են Բասենի նահանգի Վերին Բասենի Էյքիբադ գյուղից և բնակություն հաստատել Գոգարան գյուղում, 1949 թ. այն վերանվանվեց Սարահարթ։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժից հիմնովին ավերվել է։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որի շենքը կառուցվել է երկրաշարժից հետո, սովորում է 180 աշակերտ։

Գյուղի կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղում են գտնվում «Ժամ» եկեղեցին (XVIII-XIX դդ.) և «Կարմիր Ավետարան» մատուռը։

Բնակիչները գաղթել են 1830 թ. Էրզրումի նահանգի Բասենի գավառի, Էգէպատ (Էգեպատ կամ Այգեպատ) գյուղից ։

Գյուղի կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով։ Գյուղում առկա է ոռոգման ջրի նոր կառուցված ցանց։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որի շենքը կառուցվել է երկրաշարժից հետո, ունի նաև նորակառույց բժշկական ամբուլատորիայի շենք։ Գյուղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի կերային կուլտուրաների մշակությամբ։ Մինչև 1988 թ. երկրաշարժը գյուղում կար երկու եկեղեցի 1843 թ. կառուցված Սուրբ Աստվածածին, և 1903 թ. կառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցիները։ Երկրաշարժի հետևանքով երկուսն էլ ավերվեցին, առաջինը հիմնովին, իսկ երկրորդը՝ մասամբ։ Սարահարթի բնակիչ Աշոտ Մարտիրոսյանի հովանավորությամբ Սուրբ Փրկիչ եկեղեցին վերանորոգվել է, և այժմ գործում է։

Բնակչություն խմբագրել

Սարահարթի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 56 481 839 1322 1486 1494 1835 1928 1527 1435 1387 1211[2]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 176» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 211