Սատանայի կզղի (Կուրու) (ֆրանս։ Île du Diable), Փրկության կղզիների՝ մեծությամբ երրորդ կղզին։ Այն կղզեխումբ է Ատլանտյան օվկիանոսում։ Գտնվում է Հարավային Ամերիկայի Ֆրանսիական Գվիանա երկրամասի ափից մոտ 14 կմ (9 մղոն) հեռավորության վրա՝ հենց Կուրու քաղաքի հյուսիսում։ Այն զբաղեցնում է 14 հա (34.6 ակր) տարածք։ Կղզին ֆրանսիական վիճելի քրեական գաղութի մի մասն էր, որը գտնվում էր Ֆրանսիական Գվիանայում 101 տարի՝ 1852 թվականից մինչև 1953 թվականը։ Չնայած այն քրեական գաղութի ամենափոքր մասն էր կազմում, հայտնի է նրանով, որ այդ ընթացքում օգտագործվում էր ֆրանսիացի քաղաքական բանտարկյալների համար` որպես ներքին աքսորավայր[1]։ Սատանայի կղզու ամենահայտնի քաղաքական բանտարկյալը կապիտան Ալֆրեդ Դրեյֆուսն էր։

Սատանայի կղզի
Île du Diable
Տեսակկղզի
Երկիր Ֆրանսիա
Վարչատարածքային միավորՖրանսիական Գվիանա
Մակերես0.140
Քարտեզ
Քարտեզ
5°17′38″ հս․ լ. 52°35′00″ ամ. ե.HGЯO

Օգտագործումը՝ որպես քրեական գաղութ խմբագրել

Île du Diable-ը ժայռոտ է և արմավենով ծածկված։ Այն ծովի մակարդակից բարձր է 40 մետր (130 ոտնաչափ)։ Նրա զարգացումը` որպես քրեական գաղութ, սկսվել է 1852 թվականին՝ Նապոլեոն III-ի կառավարման ժամանակ։ Կղզին ծածկված է քարքարոտ հրվանդաններով և ծանծաղուտներով, ուժեղ խաչաձև հոսանքներով և շնաձկներով հեղեղված ջրերով։ Կղզու վրա նավակով իջնելը այնքան վտանգավոր է, որ պաշտոնյաները կառուցել են ճոպանուղի, որպեզի կղզին միացնեն մոտակա Île Royale-ին։ Տարիներ շարունակ նրանք ճոպանուղին օգտագործել են 2 կղզիների միջև 180 մետր (600 ոտնաչափ) լայնությամբ ջրանցքն անցնելու համար[2]։ Առանց բոր ( այժմ հայտնի է նաև Հանսենի հիվանդություն անունով) հիվանդության պատճառը, բուժման եղանակները հասկանալու՝ հասարակությունը մեկուսացնում էր տառապողներին։ Մինչև 1895 թվականը ֆրանսիացիները քաղաքական բանտարկյալներին տեղավորելու համար հարմարություններ էին ստեղծել կղզու վրա։

Հետևանքները խմբագրել

1953 թվականին գաղութային համակարգը փակվեց։ 1965 թվականին ֆրանսիական կառավարությունը խմբի մյուս անդամների հետ պատասխանատվությւնը հանձնեցին նոր հիմանդրված Գվիանայի տիեզերակայանին։ Զբոսաշրջային հարմարությունների ավելացումից հետո կղզիներ են այցելում տարեկան 50,000 զբոսաշրջիկներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Last Prisoner on Devil's Island». 1981. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին. Excerpt from the People's Almanac, posted at "trivia-library.com
  2. «Island of Misery: Devil's Island». 2012. Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին. Description of former cable-car connection to Île Royale.
  3. "Les Îles du Salut" Արխիվացված 2008-06-04 Wayback Machine, CNES website