Սառա աբու Սաբահ
Սառա աբու Սաբահ (հոկտեմբերի 27, 1999[1][2], Դյուսելդորֆ, Գերմանիա[3]), հորդանանցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ով հանդես է գալիս գերմանական Բայեր Լևերկուզենի կանանց թիմում[4]։ Նա Հորդանանի մինչև 17 տարեկանների հավաքականում մասնակցել է 2016 թվականի ֆուտբոլի կանանց մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը։ 2017 թվականից հանդես է գալիս Հորդանանի կանանց հավաքականում։
Քաղաքացիությունը | Գերմանիա և Հորդանան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 27, 1999[1][2] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Դյուսելդորֆ, Գերմանիա | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վաղ տարիներ խմբագրել
Նրա հայրը Գերմանիա է ներգաղթել 1994 թվականին։ Աբու Սաբահը ֆուտբոլ սկսել է խաղալ 4 տարեկան հասակում, երբ իր մայրը նրան գրանցեց տղաների ֆուտբոլային ակումբում[5]։
Երիտասարդական կարիերա խմբագրել
Սառա աբու Սաբահը խաղացել է գերմանական «Էսսեն» և «Բայեր Լևերկուզեն» ակումբների երիտասարդական թիմերում։ 2014-15 մրցաշրջանում հանդես է եկել Բունդեսլիգայի կանանց Մ17 առաջնությունում։
Ակումբային կարիերա խմբագրել
2016 թվականի մարտի 20-ին նա «Բայեր Լևերկուզենի» հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել Գերմանիայի ֆուտբոլի կանանց առաջնությունում[3]՝ դառնալով հորդանանցի առաջին կին ֆուտբոլիստը, որը խաղացել է Հորդանանից դուրս[5] և առաջին արաբ ֆուտբոլիստը, որը խաղացել է Գերմանիայի կանանց առաջնությունում[6]։ 2017 թվականին նա խաղում էր Գերմանիայի կանանց երրորդ դիվիզիոնում[7]։
Միջազգային կարիերա խմբագրել
Աբու Սաբահը Հորդանանի Մ17 հավաքականում առաջին հանդիպումն անց է կացրել 2015 թվականին[6]։ 2016 թվականի ֆուտբոլի կանանց մինչև 17 տարեկանների առաջնությունում, որը կայացել է Հորդանանում, նա նորամուտը նշել է Իսպանիայի հավաքականի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփել է Մեքսիկայի դեմ խաղում, որում իր թիմը պարտվել է 1-4 հաշվով[5]։
Հորդանանի կանանց հավաքականում նորամուտը նշել է 2017 թվականի սեպտեմբերին Լատվայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որը կայացել է Ռիգայում և ավարտվել է 2-1 հաշվով[7]։ Նա այն կանանց թվում է եղել, որոնք 2018 թվականի ֆուտբոլի կանանց ասիական գավաթում ներկայացրել են Հորդանանը[4][9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 «Sarah Abu Sabbah». DFB Data Center. Deutscher Fußball-Bund. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 4,0 4,1 «Group A - Final squad list». the-afc.com. 2018 թ․ մարտի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Freij, Muath (2016 թ․ հոկտեմբերի 8). «Sara Abu Sabbah's passion for football brings her closer to Jordan». The Jordan Times. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 6,0 6,1 «Jordan's Abu-Sabbah proud to make history». FIFA. 2016 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 7,0 7,1 «Sarah (17): Nationalspielerin Aus der 3.Liga» [Sarah (17): National team player of 3. Liga]. Fussball.de (German). 2017 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sarah ABU-SABBAH». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «AFC Women's Asian Cup : Jordan 1-2 Philippines (Lineups)». Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.