Սան Ջորջիո ին Վելաբրո (լատին․՝ Sancti Georgii in Velabro, իտալ.՝ San Giorgio al Velabro, San Giorgio in Fonte, San Giorgio della Chiavica oder Santi Giorgio e Sebastiano), եկեղեցի Հռոմում։ Բազիլիկը գտնվում է այն վայրում, որտեղ, ըստ լեգենդի, Ֆաուստուլը գտել է Հռոմուլոս և Հռեմոս եղբայրներին։ Եկեղեցին նվիրված է հռոմեական զորավար Սուրբ Գևորգին։ Նրա մասունքները՝ գլուխը և սուրը գտնվում են ավագ խորանի տակ։ Եկեղեցու աբսիդի ֆրեսկոն Պիետրո Կավալինիի (որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Ջոտտոյի) աշխատանքն է։

Սան Ջորջիո ին Վելաբրո
San Giorgio in Velabro
Հիմնական տվյալներ
Տեսակcardinal title? և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը9-րդ դար
ՆվիրվածՍուրբ Գևորգ
ԱնվանվածՍուրբ Գևորգ
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճվաղքրիստոնեական ճարտարապետություն
Հիմնադրված9-րդ դար
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 San Giorgio in Velabro (Rome) Վիքիպահեստում
sangiorgioinvelabro.org

Պատմություն խմբագրել

 
Սան Ջորջիո ին Վելաբրո բազիլիկի ինտերիերը

1923-1925 թվականների հնագիտական պեղումների ժամանակ աջակողմյան նավի տակ հայտնաբերվել են 2-3-րդ դարերի քարե կառույցի մնացուկներ։ 5-6-րդ դարերում այդ շինությունները բավականին ընդարձակվել են և դարձել վանական համալիր, որի բնակիչները օգնություն են ցուցաբերել ընչազուրկներին և թշվառներին։ Ներկայիս եկեղեցու հատակից 30 սմ ներքև հայտնաբերվել են նախնական եկեղեցու մնացորդները, հացահատիկի պահեստներ և վանականների կացարաններ։

Ներկայիս բազիլիկը կառուցվել է Լևոն II Պապի (682-683 թթ․) օրոք։ Պահպանված գրավոր արձանագրությունները վկայում են, որ այս պապն է առնչվում եկեղեցու կառուցման հետ։ Սակայն եկեղեցու պատերի ուսումնասիրությունները հաստատել են, որ ճակատամասի երեսապատման մեծ մասը իսկապես վերագրվում է 7-րդ դարին։ Վանական համալիրի մասին առաջին գրավոր արձանագրությունները վերագրվում են Զաքարիա Պապին (741 — 75 թթ․)։

 
Աբսիդի ֆրեսկոն

Նա հանդիսավոր կերպով Լաթերանյան բազիլիկից այս եկեղեցի է տեղափոխել Սուրբ Գևորգի մասունքները, ինչպես նաև հռոմեական օրացույցի մեջ ներառել է Սուրբ Գևորգի հիշատակման օր՝ ապրիլի 23։ Մինչ մասունքները այստեղ բերելը եկեղեցին նվիրաբերված է եղել սուրբ Սեբաստիանին, որի անշունչ մարմինը գցված է եղել Մեծ կոյուղու մեջ։ Վերջինիս ելանցքը գտնվում է բազիլիկի կողքին։ Գրիգոր IV Պապի պապականության ժամանակ (827-844 թթ․) բազիլիկը վերանորոգվել է, նրան ավելացվել է աբսիդ, (մինչ օրս կանգուն է), սյունասրահ (12-րդ դարում փոխարինվել է ներկայիս սյունաշարով), ներկառուցվել են մարմարե պատշգամբներ (պահպանվել են միայն չնչին հատվածներ, որոնք որոշակիորեն նման են Սանտա Մարիա ին Կոսմեդին բազիլիկի պատշգամբներին)։

12-րդ դարի ընթացքում Սան Ջորջիո ին Վելաբրո եկեղեցում կառուցվել է պրեսբիտերիում, հատակի հիմնական մակարդակից քիչ բարձր, ինչպես նաև խորան։ 12-րդ դարում եկեղեցուն կցակառուցվել է ներկայիս սյունասրահը, իսկ 13-րդ դարի առաջին կեսին՝ տիպիկ հռոմեական զանգակատուն, որը կայծակի պատճառով ավերվել է, իսկ հետո՝ 1837 թվականին, վերականգնվել։ Մոտավորապես 1300 թվականին կարդինալ Յակոպո Ստեֆանեսկու պատվերով աբսիդը զարդարվել է ֆրեսկոյով, որը վերագրվում է Պիետրո Կավալինիին (որոշ հետազոտողներ վերագրում են Ջոտտոյին)։ 1704 թվականին ճարտարապետ Չիվալլին կառուցել է կենտրոնական նավի փայտե առաստաղը։

1923-1925 թվականներին եկեղեցու կարդինալ քահանա Լուիջի Սինչերոյի միջոցներով և պատվերով իրականացվել է լիակատար վերականգնում Անտոնիո Մունյոսի գլխավորությամբ։ Այդ ժամանակ հեռացվել են բոլոր բարոկկոյան շերտավորումները, հատակն էլ իջեցվել է նախկին մակարդակի։ Վերականգնման արդյունքում Սան Ջորջիո ին Վելաբրո եկեղեցին ձեռք է բերել 12-13-րդ դարերի հռոմեական եկեղեցիներին հատուկ անսովոր խիստ տեսք։

Ինտերիեր խմբագրել

 
Խորանը՝ ձևավորված կոսմատեսկո ոճով

Սան Ջորջիո ին Վելաբրոն իրենից ներկայացնում է եռանավ բազիլիկ՝ մեկ աբսիդով, որը կենտրոնական նավի վերջին հատվածում է։ Բազիլիկի հատակագիծը ոչ թե ուղղանկյուն է, այլ սեղանաձև։ Դա բացատրվում է կամ այ բանով, որ եկեղեցին կառուցվել է նախնական վանական համալիրի հիմքի վրա, կամ էլ, որ այն «սեղմվել» է իրեն հարող շինությունների պատճառով։

Կենտրոնական նավը կողայիններից առանձնացված է 16 սյուներով՝ յուրաքանչյուր կողմում ութ սյուն։ Այդ բոլոր սյուները տարբերվում են միմյանցից։ Դանցից տասը կորնթոսյան են, վեցը՝ հոնիական։ 12 սյուներ միմյանց նման են միայն հաստությամբ։ Կերտված են գրանիտից, իսկ մյուս 4-ը՝ մարմարից։ 1923-1925 թվականների վերականգնողական աշխատանքների ժամանակ, երբ հատակը իջեցվեց իր նախնական մակարդակին, պարզվեց, որ սյուների բարձրությունը նույնպես հավասար չէ, և ըստ այդմ բոլոր սյուների տակ տարբեր հենարաններ դրվեցին։

12-րդ դարում կառուցվել է եկեղեցու ներկայիս խորանը։ Այ կերտված է մարմարից, կոսմատեսկո ոճով, իսկ անկյունները զարդարված են շքեղ խճանկարով։ Խորանի տակ պահվում են Սուրբ Գևորգի մասունքները։ Նախկինում պահվում էր նաև մեկ այլ մասունք՝ Սուրբ Գևորգի դրոշը, որը 1966 թվականի ապրիլի 16-ին Պողոս VI պապը նվիրեց Հռոմի քաղաքապետարանին։ Այժմ դրոշը գտնվում է Կապիտոլիական թանգարաններում։

Աբսիդի խորշում գտնվում է բազիլիկի միակ ֆրեսկոն։ Այն 1300 թվականին պատկերել է Պիետրո Կավալինին, որոշ ուսումնասիրողներ էլ վերագրում են դա Ջոտտոյին։ Մուգ կապույտ ֆոնի վրա պատկերված է Հիսուսը, նրանից աջ՝ Մարիամ Աստվածածինն ու Սուրբ Գևորգը։ Ձախ կողմում պատկերված են Սուրբ Պետրոսն ու Սեբաստիանը։

Մատենագրություն խմբագրել

  • Federico di San Pietro, Memorie istoriche del sacro tempio, o sia Diaconia di San Giorgio in Velabro (Roma: Paolo Giunchi 1791).
  • Antonio Muñoz, Il restauro della basilica di S. Giorgio al Velabro in Roma (Roma: Società editrice d'arte illustrata, 1926).
  • A. Giannettini and C. Venanzi, S. Giorgio al Velabro (Roma: Marietti, 1967).
  • Maria Grazia Gurco, "The Church of St. George in Velabrum in Rome: techniques of construction, materials and historical transformations," Proceedings of the First International Congress on Construction History (ed. Santiago Huerta) (Madrid 2003) Vol. 3, pp. 2009-2013.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ջորջիո ին Վելաբրո» հոդվածին։