Սան-Ֆրանսիսկո-դե-Մակորիս

Սան-Ֆրանսիսկո-դե-Մակորիս (իսպ. San Francisco de Macorís), Դոմինիկյան հանրապետությանմեծությամբ երրորդ քաղաքը[1]։ Գտնվում է Դուարտե նահանգի Էլ Կիբաո հովտում, կղզու հյուսիսարևելյան մասում։

Քաղաք
Սան-Ֆրանսիսկո-դե-Մակորիս
San Francisco de Macorís
Զինանշան

ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Դոմինկյան հանրապետություն
Ենթարկումնահանգի մայրաքաղաք
Նահանգի վարչական բաժանումներ Դուարտե
Քաղաքապետարանի, քաղաքապետարանների ցանկ Սան-Ֆրանսիսկո-դե-Մակորիս
Հիմնադրված էսեպտեմբերի 20 1778 թ.
Մակերես727 150 000±0 քառակուսի մետր, 759,5 կմ²
ԲԾՄ110±1 մետր
Կլիմայի տեսակԱրևադարձային կլիմա
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն174 879 մարդ (2008)
Խտություն229 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC−4
Հեռախոսային կոդ+1-809, 1-829, 1-849
Փոստային ինդեքս31000
ISO 3166-2DO-06
Պաշտոնական կայքsanfrancisco.gov.do
Սան-Ֆրանսիսկո-դե-Մակորիս (Աշխարհ)##
Սան-Ֆրանսիսկո-դե-Մակորիս (Աշխարհ)

Քաղաքի բնակչությունը կազմում է մոտավորապես 175,5 հազ. մարդ (2009 թվականի հուլիս

Հայտնի է զբոսաշրջության, արտադրության և մշակութային վայրերի շնորհիվ, և հատկապես լավ արձակուրդ և հանգիստ կազմակերպելու համար։ Քաղաքի բնակիչները նաև զգալի դեր ունեցան Դոմինկյան հանրապետության պատմության ձևավորման գործում։

Պատմություն խմբագրել

1778 թվականի սեպտեմբերի 20-ին Իսպանական արքա Կարլ III-ը ստորագրեց փաստաթղթեր, որտեղ թույլատրեց Սան-Ֆրանցիսկո-դե-Մակորիսի պաշտոնական ճանաչումը։

Ծագումնաբանություն խմբագրել

Սան-Ֆրանսիսկո-դե-Մակորիս անվանումը առաջացել է Սուրբ Ֆրանցիսկոսի և Ֆրանցիսկյան միաբանության շքանշանի հովանավորի անվանումներից[2][3](Իտալիայի կրոնական կազմակերպություն, որն այս տարածք եկել է գաղութացման ժամանակ) և Մակորիսի տարածքի հնագույն անվանումից (իտալ. Macorix)

Աշխարհագրություն խմբագրել

Սան-Ֆրանսիսկո-դե-Մակորիսը տեղակայված է հյուսիսային լեռնաշղթայի և Սիբաոյի հարավի միջև։ Ջերմաստիճանը տարվա ընթացքում 16°-ից հասնում է 32° աստիճան ցելսիուսի։ Այս տարածքում հազվադեպ տեղի են ունենում փոթորիկներ և շոգ եղանակներ։ Ճիշտ է, սեզոնային անձրևների ժամանակ տեղի են ունենում ջրհեղեղներ, որոնք հիմնականում տեղի են ունենում մայիս ամսին։ Հյուսիսում կան նաև բլուրներ, որոնք քաղաքին տալիս են հրաշալի տեսարան։

Բնակչություն խմբագրել

Մարդահամարի ազգային տվյալներով 2002 թվականին Սան-Ֆրանսիսկո-դե-Մակորիսում բնակչության թվի 69%-ը մտնում է միջին խավի մեջ, 21%-ը մտնում է աղքատ խավի մեջ, 2%-ը մուրացկաններ են, ինչպես նաև հարուստ մարդկանց շերտը կազմում է 8%։

Կրոն խմբագրել

Քաղաքն ունի Կաթոլիկ եկեղեցի։ Այլ հավատքի եկեղեցի գտնել կարելի է, սակայն խնդիր է առաջանում, քանի որ բնակչության 95%-ը կաթոլիկ են։

Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսություն խմբագրել

Քաղաքային շրջաններում աճեցվում է կակաո, սուրճ, մրգեր, բրինձ, շաքարեղեգ, ինչպես նաև ստանում են մեղր։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։

Տրանսպորտ և կապ խմբագրել

Քաղաքում, ինչպես նաև ամբողջ երկրում լավ զարգացած է ավտոբուսների և երթուղային տրանսպորտային ցանցը։ Կան նաև տաքսիների, միկրոավտոբուսների, ինչպես նաև տաքսի-մոտոցիկլների և հանրային տրանսպորտի տեղափոխումներ։

Սպորտ խմբագրել

Սան-Ֆրանսիսկոյում ստեղծված է Gigantes del Cibao (անգլ.) բեյսբոլի թիմ, որի մեջ խաղում են Ալբերտ Պույոլը և Ժոզե Ռեյեսը (անգլ.): Թիմը խաղում է բեյսբոլի գլխավոր լիգայում, ինչպես նաև հանդես է գալիս միջազգային ասպարեզներում։

Տեսարժան վայրեր խմբագրել

Սուրբ Աննայի տաճարի (Santa Ana Cathedral) ճարտարապետության մեջ օգտագործվել է Գոթական և Ժամանակակից ճարտարապետության համադրություն։

Մոնտեսիտո դե Օրասիոն, համարվում է հոգևոր վայր, որտեղ սիրում են հաճախել ինչպես տեղացի բնակիչները, այնպես էլ զբոսաշրջիկները։ Գտնվում 1-½կմ Սան-Ֆրանսիսկո Վիլլա Տապիա մայրուղու վրա։

Զբոսայգիներ խմբագրել

Դուարտե զբոսայգին, գտնվում է քաղաքի կենտրոնում։ Համարվում է քաղաքի ամենահաճախ այցելվող վայր։ Հայտնի է նրանով, որ պուրակում անցկացվում են քաղաքին վերաբերվող միջոցառումներ։ Իրիկունները կազմակրեպվում են ժամանցային ներկայացումներ։

Լոս Մարտիրեսի զբոսայգին գտնվում է Անտոնիո Գուզման Ֆրեմանդեզ պողոտայում Բուրգեր Քինգի և կինոթատրոնի դիմաց։ Այս զբոսայգում կարելի է տեսնել քաղաքի գիշերային կյանքը։

Ժամանց խմբագրել

Քաղաքում տեղակայված են տասնյակ ռեստորաններ, խորտկարաններ, ակումբներ, հանգստի և ժամանցի անցկացման համար։

Օրինակ. քաղաքի հայտնի ակումբներից է Սան Դիեգո Կամպո ակումբը (4 աստղանի), գտնվում է Լաս Կեոբաս հյուրանոցի մոտակայքում։ Ակումբում այցլեություններն առավել ակտիվ են ամռանը։ Ակումբի հաճախորդները հիմնականում համարվում են Սան-Ֆրանսիսկոյի բնակիչները, ինչպես նաև այստեղ հանգստանալու եկած զբոսաշրջիկները։ Ակումբ մտնելու համար պետք է անդամագրված լինել ակումբի գրանցամատյանում։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Սան-Ֆրանցիսկո-դե-Մակորիսի քաղաքային խորհրդի պաշտոնական կայք(իսպ.)
  • «Սան-Ֆրանսիսկո դե Մակորիս». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Expansión Urbana de las ciudades capitales de RD: 1988-2010» (իսպաներեն). Santo Domingo: Oficina Nacional de Estadística. 2015 թ․ մայիսի 1. ISBN 978-9945-8984-3-9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  2. «La Historia de la Parroquia Santa Ana (2da Parte)». ElJaya. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Hernandez Gonzalez, Manuel Vicente. «Expansion fundacional y desarrollo en el norte dominicano (1680-1795) (p.154)».