Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Ալեքսանի Միրզոյան (սեպտեմբերի 1, 1918(1918-09-01)[1], Գորիս, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] - հուլիսի 14, 2010(2010-07-14), Երևան, Հայաստան), հայազգի խորհրդային կենսաբան-միջատաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1973

Սամվել Միրզոյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1918(1918-09-01)[1]
Գորիս, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]
Մահացել էհուլիսի 14, 2010(2010-07-14) (91 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաբան և միջատաբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1973)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

1941 թվականին ավարտել է Երևանի համալսարանը։ 1960-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ երկրագործության ԳՀԻ-ի բույսերի պաշտպանության բաժնի ահազանգման ու կանխագուշակման սեկտորի վարիչ, 1964 թվականից՝ ՀԽՍՀ բույսերի պաշտպանության ԳՀԻ-ի անտառի պաշտպանության լաբորատորիայի վարիչ։

Գիտական աշխատանքները վերաբերում են անտառային միջատաբանության, անտառի պաշտպանության, օգտակար միջատների պահպանության հարցերին։ Բացահայտել է ՀԽՍՀ անտառների, տնկարանների և պուրակների դենդրոֆիլ միջատների տեսակակազմը, որոշել դրանց տնտեսական նշանակությունը, մշակել վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ, կազմել ՀԽՍՀ կենդանաաշխարհագրական ու շրջանացման քարտեզ։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 619.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Միրզոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 619