Սաղմկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[1]։ Գտնվում էր Եփրատի աջափնյա փոսորակում։

Գյուղ
Սաղմկա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱրաբկիրի գավառակ
Այլ անվանումներՍաղմըկա, Սաղմկան Վերին, Սաղմկու գյուղ, Սաղմկու Վերին, Սաղմոկ, Սաղմոկ Վերին, Սաղմուկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Սաղմկա (Աշխարհ)##
Սաղմկա (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ ավանդության Արաբկիրի գավառակի Ս. Սարգիս վանքի մոտ մի քաղաք է եղել, որի կործանումից հետո նրա ողջ մնացած բնակիչները բանկություն են հաստատել Սաղմկայի տեղում։ Բնակավայրի անվանումը ծագում է «սաղ մը կա՞» արտահայտությունից, որը նշանակում է՝ ողջ մարդ կա՞:

Պատմություն խմբագրել

1895 թվականին գյուղը ենթարկվել է կոտորածի, իսկ կենդանի մնացածները բռնի մուսուլմանացվել են։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին ուներ 30-35 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հացահատիկի մշակությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սաղմկան ուներ նոր ժամանակներում կառուցած քարակերտ եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 482

Աղբյուրներ խմբագրել