Սաիկաթ Ահամեդ
Սաիկաթ Ահամեդ (բենգալերեն՝ সৈকত আহমেদ, 1970, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և գրող Բրիստոլ քաղաքից։ Առավել հայտնի է Վինս Արյայի դերով «Երկուշաբթի երկուշաբթի» ֆիլմում։
Սաիկաթ Ահամեդ բենգալերեն՝ সৈকত আহমেদ | |
---|---|
Ծնվել է | 1970 |
Ծննդավայր | Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քարդիֆի համալսարան և Թագավոր Էդուարդի դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
saikatahamed.com | |
Վաղ կյանք խմբագրել
Ահամեդը ծնվել է Սուրեյ քաղաքում[1] և հասակ առել Բիրմինգհեմում (Վեսթ Միդլենդս, Անգլիա) 1980-ական թվականներին[2][3]
Ահամեդ հաճախել է Թագավոր Էդվարդի դպրոցը Բիրմինգհեմում, որն ավարտել է 1992 թվականին։ 1995 ավարտել է Քարդիֆի համալսարանը՝ ստանալով հաղորդավարի մասնագիտություն։ Հետո նա սովորել է դերասանություն Լոնդոնի թատերական դասընթացների կենտրոնում։ Ահամեդը երկու անգամ ստացել է ոսկե մեդալ պարահանդեսային և լատինամերիկյան պարերի մրցույթներում[3]։
Ահամեդի մայրը՝ Հաշին, մեծացել է պատերազմի տարիներին Բարիսալում[4] (Արևելյան Պակիստանում, ներկայում՝ Բանգլադեշ) սովորել է որպես բժիշկ, այնուհետև տեղափոխվել Միացյալ Թագավորություն իր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար[5]։ Նրա հայրը եղել է թերապևտ[6]։ Ահամեդի ընտանիքը Բանգլադեշից 1972 թվականին տեղափոխվել են Մեծ Բրիտանիա, որտեղ էլ Ահամեդը ծնվել է[7]։
Կարիերա խմբագրել
1999 թվականից սկսած աշխատել է որպես դերասան թատրոնում, կինոյում և ռադիոյում։ Հեռուստատեսությունում և կինոյում նրա կատարած աշխատանքների թվին են պատկանում «Երկուշաբթի երկուշաբթի», «Արևելքն արևելք է» և Trollied ֆիլմերը[8]
Ահամեդը խաղացել է Համփսթեդ թատրոնի «Հիանալի հավասարակշռություն», «Ճանապարհորդություն դեպի արևմուտք» ներկայացումներում։ Տոբակո գործարանային թատրոնում նա խաղացել է Ալի Բաբայի դերը «Ալի Բաբան և 40 ավազակները» ներկայացման մեջ, ինչպես նաև խորթ եղբոր դերը «Մոխրոտիկ» ներկայացման մեջ. երկու ներկայացումներն էլ բեմադրել է Սելլի Քուքսոնը[9]։ Նա խաղացել է Ջեյմս Հենրի Թրոթերի դերը «Ջեյմսը և հսկայական դեղձը» ներկայացման մեջ Պոլկա թատրոնում[10], Բեն Գանի դերը «Գանձերի կղզի» ներկայացման մեջ[11] և Դին Դինի դերը «Պիտեր Պեն» ներկայացման մեջ Բրիսթոլ Օլդ Վիք թատրոնում։ Նույն թատրոնում «Միջամառային գիշերվա երազ» ներկայացման մեջ կատարել է Պակի դերը[12][13]։ Նա մասնակցել է նաև շոուների Քենեդի կենտրոնում[8], ինչպես նաև Օլդհամ Կոլիզեում թատրոնում, Լեսթերի Հայմարկետ թատրոնում[9] և Մեն Մելայում[14][15]։
Որպես գրող՝ Ահամեդը հեղինակել է մի շարք պիեսներ։ 2013 թվականի փետրվարին նա ներկայացրել է իր «Վագրը և բեղերը» մեկ մարդու շոուն Բրիսթոլի Տոբակո գործարանային թատրոնում[16]։ 2015 թվականին նա ներկայացել է Strictly Balti[17][18] մեկ մարդու շոուն Էդինբուրգի Fringe փառատոնում օգոստոսին[5][19], Տոբակո գործարանային թատրոնում հոկտեմբերին[2][6][20] և Բիրմինգհեմի գավառական թատրոնում նոյեմբերին[21], ապա նախաձեռնել ազգային շրջագայություն[22]։
2005 թվականից սկսած Ահամեդն աշխատել է որպես պրոֆեսիոնալ հեքիաթասաց՝ ելույթ ունենալով դպրոցներում, ռեստորաններում, գրադարաններում, փառատոնների ժամանակ Բրիսթոլում։ 2006 թվականին Նորման Բիթոնի հետ սկսել է աշխատել BBC Radio Drama ռադիոյում[8]։
2011 թվականի դեկտեմբերին Ահամեդի առաջին ռադիոպիեսը՝ «Պատմելով հեքիաթներ» (անգլ.՝ Telling Tales), հեռարձակվել է BBC Asian Network ռադիոյով[8][23]։
2015 թվականի փետրվարին Ահամեդը հարցազրույց է տվել BBC Somerset ռադիոյին[24]։ 2015 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին նա հացազրույց է տվել Նադիա Ալիին BBC Asian Network ռադիոյից[25][26]։
Անձնական կյանք խմբագրել
Ահամեդն ապրում է Բրիսթոլում իր կնոջ՝ Ջենիի և երկու դուստրերի հետ[5]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմեր խմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1999 | Արևելքն արևելք է | Զայդ | երկրորդական դեր |
2000 | Դա դժբախտ պատահար էր | Ահմեդ | |
2000 | 7/7: Հարձակում Լոնդոնի վրա | Մուհամեդ Սիդիկ Խան | |
2006 | Հալալ Հարին | Նեսսիմ | |
2011 | Ուր էլ որ լինես | Սամիթ | |
2012 | Թույլը | Մալիկ |
Հեռուստատեսություն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2008 | Լինելով մարդ | Դիարանի այցելու | 1 սերիա, պիլոտային |
2009 | Երկուշաբթի երկուշաբթի | Վինս Արյա | 7 սերիա, #1.1–1.7 |
2009 | Տանը | Իգըր | 1 սերիա, #1.2 |
2011 | Nuzzle and Scratch: Frock and Roll | Golfer | 1 սերի՝ Տիեզերագնացներ |
2012 | Ծնողներ | մաթեմատիկայի ուսուցիչ | 1 սերիա՝ #1.5 |
Trollied | հաճախորդ | 6 սերիա՝ #2.1, #2.3, #2.4, #2.6, #2.8, #2.10 | |
2013 | Common Ground | Փեյվ | 1 սերիա՝ Nell, Ted & Marlon |
Կախարդներն ու օտարները | պահապան | 2 սերիա՝ Տասներեքերորդ հարկ, մաս 1, Տասներեքերորդ հարկ, մաս 2 | |
2016 | Գալավանտ | Վալենսիացի գյուղացի | 1 սերիա՝ Վերջին ասպետի մասին |
Թատերական աշխատանքներ խմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Վայր |
---|---|---|---|
2002 | Ճանապարհորդություն դեպի արևմուտք | ||
2004 | Ջեյմսը և հսկայական դեղձը | Ջեյմս Հենրի Թրոթըր | Պոլկա թատրոն |
2007 | Հիանալի հավասարակշռություն | Իշվար | Հեմփսթեդ թատրոն |
Արևելքն արևելք է | Oldham Coliseum | ||
Shepherd's Pie Anyone? | Theatre Royal Stratford East | ||
Մարզիկ ընկերներ | Սոհո թատրոն | ||
2009 | Ալի Բաբան և 40 ավազակները | Ալի Բաբա | Տոբակո գործարանային թատրոն |
2010 | Գանձերի կղզին | Բեն Գան | Bristol Old Vic, Regent's Park Open Air Theatre, Young Vic |
2011–2013 | Մոխրոտիկը | խորթ եղբայր | Տոբակո գործարանային թատրոն |
2012 | Պիտեր Պեն | Դին Դին | Bristol Old Vic |
2013–2014 | Միջամառային գիշերվա երազ | Պակ | Bristol Old Vic, Barbican Centre |
2013 | Վագրը և բեղերը | Հաշի | Տոբակո գործարանային թատրոն, Բիրմինգհեմի գավառական թատրոն |
2014 | Նավաստի Սինբադի վերջին ճանապարհորդությունը | Theatre Royal | |
2015 | Strictly Balti | Ահամեդ | The Gilded Balloon, Տոբակո գործարանային թատրոն, Բիրմինգհեմի գավառական թատրոն |
Ռադիո խմբագրել
Տարի | Վերնագիր | Դեր | Ռադիոկայան |
---|---|---|---|
2011 | Պատմելով հեքիաթներ | ուսուցիչ | BBC Asian Network |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Saikat Ahamed». BBA Shakespeare. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 2,0 2,1 Phillips, Joan (2015 թ․ հոկտեմբերի 21). «Strictly Balti – Brewery Theatre, Tobacco Factory Theatres, Bristol». The Reviews Hub. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 3,0 3,1 Knight, Selwyn (2015 թ․ նոյեմբերի 27). «Strictly Balti – The DOOR, Birmingham REP». The Reviews Hub. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Birth of Bangladesh». Worcester News. 2014 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Thomson, Wendy (2015 թ․ հուլիսի 11). «Interview with actor and playwright Saikat Ahamed». Female Arts. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 6,0 6,1 Oldham, Chris (2015 թ․ նոյեմբերի 16). «Strictly Balti – Brewery Theatre, Tobacco Factory Theatres, Bristol». The Reviews Hub. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Strictly Balti». Bath: InBath. 2014 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Saikat Ahamed». Black Theatre Live. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 9,0 9,1 «Saikat Ahamed». Theatre Bristol. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Gardner, Lyn (2004 թ․ դեկտեմբերի 18). «James and the Giant Peach». The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Kellaway, Kate (2011 թ․ հուլիսի 17). «Treasure Island; Pericles; In the Penal Colony – review». The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Gardner, Lyn (2013 թ․ հունվարի 6). «Peter Pan – review». The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Davies, Elizaneth (2012 թ․ դեկտեմբերի 10). «Peter Pan, Bristol Old Vic, Bristol». The Independent. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Theatre The Cornershop, Cottier Theatre, Glasgow». The Herald. Glasgow. 2001 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին – via HighBeam Research.
{{cite news}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ «Review Variety is the spice in three-course Asian feast». Edinburgh Evening News. 2001 թ․ ապրիլի 3.
- ↑ Spanner, Holly (2012 թ․ փետրվարի 13). «The Tiger and the Moustache – Brewery Theatre, The Tobacco Factory, Bristol». The Reviews Hub. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Strictly Balti by Saikat Ahamed». Liverpool: Liverpool Echo. 2014 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Toller, Sam (2016 թ․ հունվարի 4). «It's strictly for everybody». The University Paper. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Howard, Jane (2015 թ․ օգոստոսի 15). «Strictly Balti – Review – Edinburgh Festival guide». Fest Mag Hub. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Mellen, Steve (հոկտեմբերի 24, 2014). «Review: Strictly Balti at Tobacco Factory Theatres, Bristol». Bristol: Bristol Post' '. Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 16, 2014-ին. Վերցված է մարտի 1, 2016-ին.
{{cite news}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ Farooq, Aisha (2015 թ․ նոյեմբերի 5). «Saikat Ahamed brings Strictly Balti to The REP». DESIblitz. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Strictly Balti (2014, 2015)». Travelling Light Theatre Company. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Telling Tales». BBC Asian Network. 2011 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Actor Saikat Ahamed and Timsbury Post Office». BBC Somerset. 2015 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Strictly Balti with Saikat Ahamed». BBC Asian Network. 2015 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Saikat Ahamed goes Strictly Balti!». BBC Asian Network. 2015 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք
- Saikat Ahamed Internet Movie Database կայքում
- Thomson, Wendy. Interview with actor and playwright Saikat Ahamed Արխիվացված 2016-04-13 Wayback Machine. Female Arts. 11 July 2015