Ռաֆայել Շիշմանյան

հայ արվեստագետ, նկարիչ
(Վերահղված է Ռ. Շիշմանյանից)

Ռաֆայել Մարտիրոսի Շիշմանյան (հունիսի 6, 1885(1885-06-06) կամ հունիսի 15, 1885(1885-06-15)[1], Լիճք, Էրզինջանի մարզ, Թուրքիա - ապրիլի 4, 1959(1959-04-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Ռաֆայել Շիշմանյան
Ի ծնեՌաֆայել Մարտիրոսի Շիշմանյան
Ծնվել էհունիսի 6, 1885(1885-06-06) կամ հունիսի 15, 1885(1885-06-15)[1]
ԾննդավայրԼիճք, Էրզինջանի մարզ, Թուրքիա
Վախճանվել էապրիլի 4, 1959(1959-04-04)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1907)
Մասնագիտությունարվեստագետ և նկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունՀայ ազատ արվեստագետներու միություն և Հայաստանի նկարիչների միություն
 Rafael Shishmanyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Խարբերդի Ակնի գավառի Լիճք գյուղում 1885 թվականին։ 1907 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի կեդրոնական վարժարանը, 1908 թվականին տեղափոխվում է Փարիզ։ 1908 -1913 թվականներին սովորել է գեղարվեստի և զարդարվեստի վարժարաններում, միաժամանակ այցելում է Ժյուլիան ակադեմիայի դասընթացներին։ 1919 թվականից մասնակցել է ֆրանսիական «Անկախների» սալոնի ամենամյա ցուցահանդեսներին։ Հայկական «Անի» նկարչական խմբակցության նախաձեռնողներից և ցուցահանդեսների ակտիվ մասնակիցն է եղել։ «Անի»-ից հետո «Հայ ազատ արվեստագետներու միության» կազմակերպողներից ու վարչության անդամ։ 1947 թվականից ՀՕԿ-ի անդամ, «Հայ ազգային ճակատ» (1945 թվականից՝ «Հայ ազգային միություն) կազմակերպության վարչության անդամ և գեղարվեստական հանձնախմբի նախագահը։ 1947 թվականին տեղափոխվում է Հայաստան, շարունակել զբաղվել գեղանկարչությամբ, ակտիվորեն մասնակցել հանրապետական ցուցահանդեսներին, ընտրվել Հայաստանի նկարիչների միության անդամ, 1948-1951 թվականներին գծանկար դասավանել Երևանի կերպարվեստի ուսումնարանում։

Մահացել է Երևանում 1959 թվականին[2]։

Գործունեություն, ստեղծագործություններ

խմբագրել

Հիմնականում աշխատել է հաստոցային գեղանկարչության բնագավառում (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ)։ Վաղ շրջանի գործերից են՝ «Գյուղական փողոց» (1911), «Կոնկառնո» (1921), «Մոզել գետի տեսարանը Լիվերտոնից» (1922), «Ավինյոնի հին կամուրջը» (1930), «Էսպալիոնի հին կամուրջը» (1937), որոնց բնորոշ է անմիջական լուսավոր տրամադրությունը։ Փարիզի Նուպարյան մատենադարանի սրահի որմնանկարը, 1920-ական թվականներ։ Փարիզում ստեղծել է որմնանկարներ՝ Նուպարյան մատենադարանի դահլիճում (1920-ականներ), Հայ ուսանողների տանը (1930-ականներ)։ Ստեղծել է նաև զարդարվեստի, գրքի գրաֆիկայի գործեր։ 1930 թվականին Շիշմանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայ ազատ արվեստագետների միությունը և անընդմեջ նախագահել այն։ 1947 թվականին Հայաստան տեղափաոխվելուց հետո դարձել է Հայաստանի նկարիչների միության, 1951 թվականից՝ նախագահության անդամ։ Ստեղծել է «Գորիս» (1954), «Ծաղիկներ» (1958), «Ինքնանկար» (1948) և այլ գործեր[3][4]։

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։

Տպագիր գործեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 263։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Ռաֆայել Շիշմանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  4. LLC, Helix Consulting. «Նրա արվեստում առկա է հայ մանրանկարչության խոր իմացությունն ու ազդեցությունը… Ռաֆայել Շիշմանյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  5. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Շիշմանյան» հոդվածին։