(Էլոիզա) Ռութ Ֆերսթ (անգլ.՝ Heloise Ruth First, մայիսի 4, 1925(1925-05-04)[1][2][3], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[4] - օգոստոսի 17, 1982(1982-08-17)[5][1][2], Մապուտու, Մոզամբիկ), հարավաֆրիկացի կոմունիստական ակտիվիստուհի, լրագրող և գիտնական, որը պայքարել է ապարտհեյդի դեմ։ Գտնվելով Մոզամբիկում քաղաքական արտագաղթի մեջ՝ սպանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանության ուղարկած ծանրոցային ռումբի պայթյունից։

Ռութ Ֆերսթ
անգլ.՝ Ruth First
Դիմանկար
Ծնվել էմայիսի 4, 1925(1925-05-04)[1][2][3]
ԾննդավայրՅոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[4]
Մահացել էօգոստոսի 17, 1982(1982-08-17)[5][1][2] (57 տարեկան)
Մահվան վայրՄապուտու, Մոզամբիկ
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունՈւիտուոտերստրանդի համալսարան[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, գրող, լրագրող և քաղաքական ակտիվիստ
ԱշխատավայրԴարհեմի համալսարան
ԱմուսինJoe Slovo?[4]
ԿուսակցությունԱֆրիկյան ազգային կոնգրես
ԵրեխաներՌոբին Սլովո[4], Gillian Slovo?[4] և Shawn Slovo?[4]
 Ruth First Վիքիպահեստում

Ընտանիք և կրթություն խմբագրել

Ռութ Ֆերսթի ծնողներն են Լատվիայից արտագաղթած հրեաներ Յուլիուս Ֆերսթը և Մաթիլդա Լեվետանը, որոնք Հարավաֆրիկյան Հանրապետություն են տեղափոխվել 1906 թվականին և դարձել Հարավավֆրիկյան կոմունիստական կուսակցության նախորդ Հարավային Աֆրիկայի կոմունիստական կուսակցության հիմնադիր անդամներ։ Ռութ Ֆերսթը ծնվել և մեծացել է Յոհաննեսբուրգում։ Ինչպես նրա ծնողները, նա նույնպես մտել է Կոմունիստական կուսակցություն[6]՝ համարվելով ՀԱՀ-ում ապարտհեյդի ռեժիմի դեմ պայքարում Աֆրիկյան ազգային կոնգրեսի մերձավոր դաշնակիցը։

Պատանի տարիքում Ֆերսթը սովորել է աղջիկների համար նախատեսված միջնակարգ դպրոցում, այնուհետև դարձել է ընտանիքի առաջին մարդը, որ ընդունվել է համալսարան։ 1946 թվականին Վիթվաթերսրանդի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։ Մասնակցել է Առաջադեմ ուսանողների ֆեդերացիայի (լիգայի) ստեղծմանը և ծանոթացել այնպիսի ուսանողների հետ, ինչպիսիք են Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան և Մոզամբիկյան ազգային-ազատագրական շարժման՝ ՖՐԵԼԻՄՈ-ի առաջին առաջնորդ Էդուարդու Մոնդլանեն, որը նույնպես սպանվել է ծանրոցային ռումբից։

Քաղաքական և լրագրողական գործունեություն խմբագրել

Ավարտելով ուսումը՝ Ռութ Ֆերսթն աշխատել է Յոհաննեսբուրգի քաղաքային խորհրդի սոցիալական ապահովության բաժնի գիտաշխատող։ 1946 թվականին՝ մի շարք շուրջկալներից հետո, որոնց ժամանակ ձերբակալվել են կուսակցության առաջատար անդամները, նրան ավելի մեծ դեր է բաժին ընկել ՀԱԿԿ-ում։ Սկզբում նա դարձել է արմատական «Գարդիան» («The Guardian») թերթի գլխավոր խմբագիրը, որը հետագայում արգելվել էր իշխանությունների կողմից, և Ֆերսթը շարունակել է համագործակցել նրան հաջորդող հրատարակություններում (New Age, The Spark, Clarion

Իր լրագրողական հետաքննությունների միջոցով Ռութը մերկացրել է ռասայական սեգրեգացիայի քաղաքականությունը, որն ուղղված է սևամորթ հարավաֆրիկացիների դեմ և ապարտհեյդի ձև է ձեռք բերել 1948 թվականին՝ ռասիստական Ազգային կուսակցության իշխանության գալուց հետո[7]։ Նա նաև գրել է այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են Տրանսվաալի ագարակներում գերմշակումը, ինչը հիմք է հանդիսացել այնտեղ արտադրված կարտոֆիլի բոյկոտի արշավի համար 1959 թվականին։

1949 թվականին ամուսնացել է ևս մեկ հարավաֆրիկացի կոմունիստ և ապարտհեյդի դեմ շարժման ակտիվիստ Ջո Սլովոյի հետ, որից ունեցել է երեք դուստր՝ Շոունը, Ջուլիանը և Ռոբինը։ Ամուսինները դարձել են առաջատար գործիչներ 1950-ական թվականների բողոքի ակցիաներում, երբ Ազգային կուսակցության կառավարությունը օրենքից դուրս է հայտարարել իր քաղաքականության դեմ հանդես եկող ցանկացած շարժում[8]։

Բացի Կոմունիստական կուսակցությունից Ֆերսթը և նրա ամուսին Սլովոն եղել են Աֆրիկյան ազգային կոնգրեսի անդամներ։ Ռութի աջակցությամբ հիմնադրվել է Հարավաֆրիկյան դեմոկրատների կոնգրեսը[9]։ 1955 թվականին Ռութ Ֆերսթը դարձել է արմատական «Fighting Talk» քաղաքական ամսագրի խմբագիրը։

Դատական գործընթաց և ձերբակալություն խմբագրել

Ռութ Ֆերսթը 1956-1961 թվականների «պետական դավաճանության գործով» դատավարության մեջ մեղադրվողներից մեկն էր՝ ապարտհեյդի դեմ շարժումների 156 առաջատար ակտիվիստների թվում (ներառյալ՝ Կոնգրեսի, ԱԱԿ-ի և ՀԱԿԿ—ի դաշինքը)։ Որպես ապացույցներ Կոնգրեսի դաշինքի կողմից «դավաճանության» համար ծառայել են նաև Ֆերսթի վաղ հոդվածներն ու գործերը[10]։ Շուրջ չորս տարի հետապնդումից հետո բոլոր մեղադրանքները Ռութից և մնացած 155 ակտիվիստներից հանվել են։

1960 թվականի Շարպևիլում գնդակահարությանը հաջորդած արտակարգ դրությունից հետո նա ընդգրկվել է սև ցուցակներում, ինչը նշանակում էր գործելակերպի գրեթե ցանկացած ոլորտի արգելք։ Նա չէր կարող հաճախել ժողովներին կամ տպագրել գործեր, և չէր կարելի նրան մեջբերել։ 1963 թվականին՝ կառավարության կողմից ռեպրեսիաների հերթական ալիքի ժամանակ, նա բանտարկվել է և մեկուսացվել՝ առանց 117 օրվա ընթացքում մեղադրանք առաջադրելու։ Նա առաջին սպիտակամորթ կինն էր, որը ձերբակալվել էր իննսունօրյա բանտարկության մասին օրենքով։

Արտաքսում և սպանություն խմբագրել

 
Հուշատախտակը Քամդեն Թաունում

1964 թվականի մարտին Ֆերսթը հարկադրաբար աքսորվել է Լոնդոն, որտեղ սկսել է զարգացնել բրիտանական ցանցը ապարտհեյդի դեմ։ Ի թիվս այլ բաների՝ նա խմբագրել է ցմահ ազատազրկման դատապարտված կոմունիստական ընդդիմադիր Գովան Մբեկի «Հարավային Աֆրիկա։ Գյուղացիական ապստամբություն» աշխատության ձեռագիրը։ 1972 թվականին նա Մանչեստրի համալսարանի գիտաշխատող էր, իսկ 1973-1978 թվականներին դասախոսություններ է կարդացել Դարհեմի համալսարանում։ Դար-էս-Սալամի և Լորենսու Մարկիշի (Մապուտու) համալսարաններում անցել է գործուղումներ։ Այդ ժամանակաշրջանում նրա գիտական աշխատանքները նվիրված էին այնպիսի թեմաների, ինչպիսիք են Աֆրիկայում ռազմական հեղաշրջումների պատմությունը, Լիբիայում Մուամմար ալ-Կադդաֆիի ռեժիմը, Օլիվիա Շրայների գրական կենսագրությունը, իսկ վերջին աշխատությունը՝ «Սև ոսկին», մոզամբիկցի հանքագործների և գյուղացիների հետազոտությունն էր։

1978 թվականի նոյեմբերին Ֆերսթն զբաղեցրել է Մոզամբիկի Մապուտու քաղաքի Էդուարդու Մոնդլանեի համալսարանի Աֆրիկյան հետազոտությունների կենտրոնի (Centro de Estudos Africanos) հետազոտությունների գծով տնօրենի պաշտոնը[11]։ Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանության մայոր Քրեյգ Ուիլյամսոնը հրաման է տվել նրա սպանության մասին, որը կատարվել է ահաբեկչական գործողության ձևով։ Նա մահացել է 1982 թվականի օգոստոսի 17-ին, երբ բացել էր ծանրոցային ռումբը, որը փոստով ուղարկվել էր համալսարան[12]։ Նրա գործընկեր, մարդաբան Բրիջիդ Օ'Լաֆլինը գրասենյակում էր Ֆերսթի հետ, երբ նա սպանվել է և հետագայում ցուցմունք է տվել Արդարության և հաշտության հանձնաժողովին[13]։

Հուշեր խմբագրել

Ֆերսթի «117 օր» (117 Days) գիրքը հրապարակախոսի հաշվետվությունն է 1963 թվականին ՀԱՀ ոստիկանության հատուկ բաժնում իր ձերբակալության, բանտարկության և հարցաքննության մասին։ Առաջին անգամ այն հրատարակվել է 1965 թվականին։ Այս հիշողությունները պարունակում են մանրամասն նկարագրություններ, թե ինչպես է նա վերապրել «մեկուսացումը և զգայական զրկանքը»՝ միաժամանակ դիմանալով «իր ընկերների մասին Հատուկ բաժին տեղեկատվություն տրամադրելու ճնշմանը»[14]։

Նրա դուստրը՝ գրող Ջիլիան Սլովոն, 1997 թվականին հրատարակել է սեփական հուշագրությունները՝ «Բոլոր գաղտնիքները. իմ ընտանիքը, իմ երկիրը» (Every Secret Thing: My Family, My Country): Սա պատմություն է Հարավային Աֆրիկայում նրա մանկության և ակտիվիստ ծնողների հետ հարաբերությունների մասին։

Ֆիլմեր խմբագրել

Քրիս Մենգեսի «Բաժանված աշխարհ» (1988) ֆիլմի սցենարը գրել է Ռութ Ֆերսթի դուստրը՝ Շոուն Սլովոն։ Այն կենսագրական պատմություն է երիտասարդ սպիտակամորթ աղջկա մասին, որն ապրում է Հարավային Աֆրիկայում ապարտհեյդի դեմ շարժման ակտիվիստ ծնողների հետ, թեև ընտանիքը ֆիլմում կրում է Ռոթ ազգանունը։ Հերոսուհուն, որի նախատիպը Ռութ Ֆերսթն է, մարմնավորել է Բարբարա Հերշին[15]։

Շոուն Սլովոյի սցենարով «Խաղ կրակի հետ» (2006) ֆիլմը ակտիվիստ Պատրիկ Չամուսոյի մասին է։ Ֆիլմում Ռութ Ֆերսթի դերը խաղացել է նրա դուստրը՝ Ռոբին Սլովոն, որը նաև ֆիլմի պրոդյուսերներից մեկն էր[16]։

2005 թվականին Հարավային Աֆրիկայի շրջակա միջավայրի նախարարությունը ջուրն է իջեցրել էկոլոգիական պահականավը, որը ստացել էր Ռութ Ֆերսթ անունը[17]։

2011 թվականի մարտին Գամբիան փոստային նամականիշ է թողարկել նրա պատվին՝ նրան անվանելով Աֆրիկայի լեգենդար հերոսներից մեկը։

Հիմնական հրատարակված աշխատանքներ խմբագրել

  • South West Africa. London. 1963.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • 117 Days. London. 1965.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • with R. Segal, South West Africa: A Travesty of Trust. London. 1967.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • The Barrel of a Gun: Political Power in Africa and the Coup d'etat in Africa. London. 1970.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • coedited with J. Steele and C. Gurney, The South African Connection: Western Investment in Apartheid. London. 1972.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Libya: The Elusive Revolution. London. 1970.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • The Mozambican Miner: Proletarian and Peasant. New York. 1983.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Allen J. I. V. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 375.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Marks, Shula (1983 թ․ հոկտեմբեր). «Ruth First: A Tribute». Journal of Southern African Studies. 10 (1): 123–128. doi:10.1080/03057078308708071.
  7. «Ruth First | Jewish Women's Archive». jwa.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Ruth First | Jewish Women's Archive». jwa.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  9. «Ruth Heloise First | South African History Online». www.sahistory.org.za. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  10. Marks, Shula (1983 թ․ հոկտեմբերի 1). «Ruth first: a tribute». Journal of Southern African Studies. 10 (1): 123–128. doi:10.1080/03057078308708071. ISSN 0305-7070.
  11. «Why Was Ruth First in Mozambique?» (PDF). Deportate, Esuli e Profughe [Deported Exiles and Refugees], no. 26, pp.26-41. 2014 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  12. «Ruth First: Williamson given amnesty». Independent Online (South Africa). 2000 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին.
  13. «Bridget O'Laughlin testimony to TRC (half-way through the file)». TRC. 1999 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  14. First, Ruth (1965). 117 Days. Penguin. էջ vii. OCLC 222077295.
  15. IMDb: A World Apart Retrieved 2013-03-11
  16. IMDb: Catch a Fire Retrieved 2013-03-11
  17. BuaNews, 20 May 2005: SA’s marine protection vessels Retrieved 2013-03-11

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Ֆերսթ» հոդվածին։