Օլիվիա Շրայներ

անգլալեզու հարավաֆրիկացի գրող

Օլիվիա Էմիլիա Ալբերտինա Շրայներ (Olive Emilie Albertina Schreiner, մարտի 24, 1855(1855-03-24)[1][2][3][…], Կապի գաղութ, Բրիտանական կայսրություն[4] - դեկտեմբերի 11, 1920(1920-12-11)[2][5][6], Քեյփթաուն, ՀԱՀ[7]), հարավաֆրիկացի կին գրող, հրապարակագիր, կանանց իրավունքների համար պայքարի առաջամարտիկ։ Համբավվել է որպես հարավաֆրիկյան գրականության պատմության մեջ առաջին խոշոր կին հեղինակը, իր ժամանակի ամենահեղինակավոր մտավորական կանանցից մեկը։

Օլիվիա Շրայներ
Ծնվել էմարտի 24, 1855(1855-03-24)[1][2][3][…]
ԾննդավայրԿապի գաղութ, Բրիտանական կայսրություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 11, 1920(1920-12-11)[2][5][6] (65 տարեկան)
Վախճանի վայրՔեյփթաուն, ՀԱՀ[7]
Գրական անունRalph Iron[8]
Մասնագիտությունգրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ՀԱՀ[4]
Ուշագրավ աշխատանքներThe Story of an African Farm?
ԱմուսինSamuel Cron Cronwright?
Изображение автографа
 Olive Schreiner Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օլիվիայի հայրը գերմանացի լյութերական միսիոներ էր, մայրը՝ անգլուհի, որը խրախուսում էր դստեր ընթերցասիրությունն ու ինքնակրթվելու, զարգանալու մղումը, թեև հաճախ նաև վիճել է նրա հետ՝ ագնոստիկ հայացքների պատճառով։ 1881 թվականին Օլիվիան մեկնել է Անգլիա, որտեղ էլ, որոշ ժամանակ անց, հրատարակել է իր ամենահայտնի երկը՝ «Աֆրիկյան ագարակի պատմությունը» («The Story of an African Farm») վեպը՝ ներկայանալով որպես տղամարդ, Ռալֆ Այրոն կեղծանունով։ Այդ վեպում 19-րդ դարավերջի հարավաֆրիկյան գյուղի կյանքն է՝ ռեալիստորեն պատկերված կնոջ հայեցակետից։ Մի քանի տարի անց Օլիվիան վերադարձել է հայրենի եզերք, նոր գրքեր ու բրոշյուրներ գրել, որոնցում ցույց է տվել ոչ միայն կանանց, այլև սևամորթների, հրեաների, հնդկացիների, հասարակության ճնշված այլ խավերի ծանր դրությունը, սուր քննադատության է ենթարկել գաղութատիրական վարչակազմի ղեկավար Սեսիլ Ռոդսին, ում հետ նախկինում բարեկամական հարաբերություններ ուներ (ի դեպ, գաղութներից մեկի վարչակազմի ղեկավարն էլ Օլիվիայի եղբայրն էր)։ Կին գրողն առաջ է քաշել ֆեմինիստական գաղափարներ և՝ ոչ միայն իր գեղարվեստական երկերում, այլ նաև հրապարակագրական հոդվածներում, որոնք հիմնականում լույս են տեսել «Կանայք և աշխատանքը» («Women and Labour») ամսագրի 1911 թվականի համարներում։ Նրա «Պատմություններ, երազանքներ ու այլաբանություններ» («Stories, Dreams and Allegories») գիրքը (1922) լույս է ընծայվել հետմահու։ 1924 թվականին նրա ամուսինը հրատարակության է հանձնել «Օլիվիա Շրայների կյանքը» («The Life of Olive Schreiner») գիրքը։

Երկեր խմբագրել

  • 1883: The Story of an African Farm.
    • deutsch: Geschichte einer afrikanischen Farm. Roman. Aus d. Engl. übers. u. mit e. Nachw. versehen von Elisabeth Schnack. Diogenes, Zürich 1964 (erneut 1981; 1998, ohne Nachwort). ISBN 978-3-257-20885-6
  • 1890: Dreams.
    • deutsch als Träume. 4. Auflage. Cotta Nachf., Stuttgart 1924.
  • 1893: Dream Life and Real Life.
  • 1895: The Political Situation in Cape Colony (mit S. C. Cronwright-Schreiner)
  • 1897: Trooper Peter Halket of Mashonaland.
    • deutsch als Peter Halket im Mashonalande. Ferdinand Dümmlers Verlagsbuchhandlung, Berlin 1898.
  • 1899: An English South African Woman’s View of the Situation.
  • 1906: A Letter on the Jew.
  • 1909: Closer Union: a Letter on South African Union and the Principles of Government.
  • 1911: Woman and Labour.
    • deutsch als Frau und Arbeit. Eugen Dieterichs, Jena 1914.
  • 1921: The Dawn of Civilisation.
  • 1923: Thoughts on South Africa. (postum)
  • 1923: Stories, Dreams and Allegories. (postum)
  • 1926: From Man to Man. (postum)
  • 1929: Undine. (postum)

Պարգևներ խմբագրել

2003 թվականին Օլիվիա Շրայները հետմահու պարգևատրվել է Հարավաֆրիկյան Հանրապետության «Իխամանգա» ոսկե շքանշանով[9]։

Հարավային Աֆրիկայում գործող անգլիական ակադեմիան (English Academy of Southern Africa) 1964 թվականին սահմանել է Օլիվիա Շրայների անվան գրական հատուկ մրցանակ, որը յուրաքանչյուր տարի շնորհվում է տվյալ տարում լավագույնը ճանաչված անգլիալեզու գեղարվեստական գրքի հեղինակին։

Գրականություն խմբագրել

  • Karel Schoeman: Olive Schreiner: ’n Lewe in Suid-Afrika, 1855–1881. Jonathan Ball, Johannesburg 1989, ISBN 0-94746437-9.
  • Joyce Avrech Berkman: The healing imagination of Olive Schreiner: beyond South African colonialism. University of Massachusetts Press, Amherst 1989, ISBN 0-87023-676-8.
  • La mujer y el trabajo, 1914 (publicado por Montaner y Simón Editores, Barcelona)
  • The Letters of Olive Schreiner, 1924 (publicado por S.C. Cronwright-Schreiner)
  • An Olive Schreiner Reader, 1987 (Escritos sobre las mujeres y Sudáfrica, por Carol Barash)
  • Olive Schreiner Letters, 1988 (editado por Richard Rive)
  • My Other Self: The Letters of Olive Schreiner and Havelock Ellis, 1884-1920, 1992 (editado por Y.C. Draznin)
  • English Literature and Thought in the First Half of the Twentieth Century, ediciones UNED, Madrid, 2006.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Օլիվիա Շրայներ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիա Շրայներ» հոդվածին։