Ռուդիկ Աբրահամյան
Ռուդիկ Աբրահամյան (հունվարի 11, 1969, Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 1992, Ջիվանի, Մարտունու շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Ռուդիկ Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1969 |
Ծննդավայր | Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 11, 1992 (23 տարեկան) |
Մահվան վայր | Ջիվանի, Մարտունու շրջան, Արցախ |
Գերեզման | Մեծ Թաղեր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | ազատամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ռուդիկ Աբրահամյանը ծնվել է 1969 թ. հունվարի 11-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում՝ դեսանտային զորամասում։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1991 թ. անդամագրվել է հետախույզների և սակրավորների ջոկատում։ Մասնակցել է մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. ապրիլի 11-ին Ղաջար գյուղի մերձակայքում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Մեծ Թաղերի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ռուդիկ Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)