Ռոնի Լոպեշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ռոնի Լոպեշ (պորտ.՝ Rony Lopes, դեկտեմբերի 28, 1995(1995-12-28)[1] կամ հուլիսի 18, 1997(1997-07-18)[2], Բելեմ, Բրազիլիա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[3]։

Ռոնի Լոպեշ
Rony Lopes
Լոպեշը Լիլի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Marcos Paulo Mesquita Lopes
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 28, 1995(1995-12-28)[1] (28 տարեկան) կամ հուլիսի 18, 1997(1997-07-18)[2] (26 տարեկան)
Ծննդավայր Բելեմ, Բրազիլիա
Հասակ 174 սմ
Քաշ 68 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
Համար 7
Պատանեկան կարիերա
2003-2006 Պորտուգալիա Պոլարիշ
2006-2011 Պորտուգալիա Բենֆիկա
2011-2013 Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Անգլիա Մանչեսթեր Սիթի 0 (0)
2014-2015   Ֆրանսիա Լիլ 23 (3)
2015-2019 Ֆրանսիա Մոնակո 65 (17)
2016-2017   Ֆրանսիա Լիլ 37 (6)
2019-ներկա Իսպանիա Սևիլյա 0 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Պորտուգալիա Պորտուգալիա Մ16 8 (3)
2011-2012 Պորտուգալիա Պորտուգալիա Մ17 11 (1)
2012 Պորտուգալիա Պորտուգալիա Մ18 3 (1)
2012-2014 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 24 (14)
2015 Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 7 (0)
2014-2017 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 12 (1)
2017-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 21-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 21-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Մանչեսթեր Սիթի խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Լոպեշը սկսել է Բենֆիկայում[4]։ 2011 թվականին նա միացավ Մանչեսթեր Սիթիի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հունվարի 5-ին՝ փոխարինելով Դավիթ Սիլվային Անգլիայի գավաթի Ուոտֆորդի դեմ խաղում[5]։ Պորտուգալացին խաղադաշտ մտավ հանդիպման 88-րդ րոպեին և գոլ խփեց 2 րոպե անց՝ 17 տարեկան և 9 օրական հասակում դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Մանչեսթեր Սիթիի կազմում[6]։ 2012-13 մրցաշրջանում Լոպեշը ճանաչվեց Սիթիի ակադեմիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[7][8]։ 2014 թվականի հունվարի 21-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի Վեստ Հեմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[9][10]։

2014 թվականի հուլիսի 7-ին Լոպեշը 1 տարվա վարձավճարով միացավ Լիլին[11][12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ Մեցի դեմ խաղում[14][15]։ Առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Պորտուի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը Լիլի կազմում խփեց սեպտեմբերի 14-ին՝ Նանտի դեմ խաղում[17][18]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբերի 18-ին՝ Կրասնոդարի դեմ խաղում[19]։ 2015 թվականի փետրվարի 28-ին պորտուգալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[20]։ Լիլի կազմում Լոպեշը անցկացրեց 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[21]։ 2015 թվականի օգոստոսի 5-ին նա Ջեյսոն Դենայերի և Կելեչի Իհեանաչոյի հետ տեղափոխվեց Մանչեսթեր Սիթիի առաջին թիմ[22]։

Մոնակո խմբագրել

2015 թվականի օգոստոսի 28-ին Լոպեշը 9 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Մոնակո[23][24][25]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 20-ին՝ Լորյանի դեմ խաղում[26]։

2016 թվականի հունվարին Լոպեշը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Լիլին[27]։ Իր առաջին գոլը խփեց հունվարի 20-ին՝ Ֆրանսիայի գավաթի Տրելիսակի դեմ խաղում[28]։ 2016 թվականի հուլիսին Լիլը 1 տարով երկարաձգեց վարձավճարը Լոպեշի հետ[29]։ Օգոստոսի 13-ին նա դուբլ ձևակերպեց Մեցի դեմ խաղում[30]։ Նոյեմբերի 29-ին պորտուգալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[31]։ 2016-17 մրցաշրջանում Լոպեշը անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[32]։

2017-18 մրցաշրջանում Լոպեշը վերադարձավ Մոնակո՝ դառնալով ակումբի հիմնական կազմի խաղացող։ 2017 թվականի հուլիսի 29-ին նա խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի ՊՍԺ-ի դեմ խաղում[33], սակայն Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[34][35]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 16-ին՝ Ստրասբուրգի դեմ խաղում[36][37]։ Չեմպիոնների Լիգայում իր դեբյուտը Լոպեշը նշեց սեպտեմբերի 26-ին՝ փոխարինելով Թոմաս Լեմարին Պորտուի դեմ խաղում[38]։ Հոկտեմբերի 13-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում, սակայն Մոնակոն պարտվեց 2-3 հաշվով[39]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց նոյեմբերի 1-ին՝ Բեշիկթաշի դեմ խաղում[40]։ 2018 թվականի փետրվարից ապրիլը ընկած ժամանակահատվածում Լոպեշը 8 խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ Լիգա 1-ում[41][42][43][44][45][46][47]՝ ներառյալ դուբլը Թուլուզի դեմ խաղում[48]։ Մայիսի 19-ին պորտուգալացին դուբլ ձևակերպեց Տրուայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[49]։ 2017-18 մրցաշրջանում Լոպեշը անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[50]։

2018 թվականի օգոստոսի 4-ին Լոպեշը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[51], սակայն Մոնակոն պարտվեց 4-0 հաշվով[52][53]։ Սեպտեմբերին պորտուգալացին ստացավ մկանների վնասվածք՝ բաց թողելով ավելի քան 3 ամիս[54]։ Դեկտեմբերի 2-ին Լոպեշը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[55][56][57][58]։ 2019 թվականի հունվարի 9-ին պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի լիգայի գավաթի Ռենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին խաղը տեղափոխել հանդիպման լրացուցիչ ժամանակ և հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[59][60]։ Փետրվարի 24-ին նա գոլ խփեց Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[61][62]։ Մոնակոյի կազմում Լոպեշը անցկացրեց 82 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[63]։

Սևիլյա խմբագրել

2019 թվականի օգոստոսի 14-ին Լոպեշը 5 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[64][65][66], և այս գործարքով Վիսամ Բեն Եդերը տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[67][68][69]։

Միջազգային կարիերա խմբագրել

Լոպեշը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[70]։ Պորտուգալիայի Մ19 հավաքականի կազմում նա մասնակցեց 2013[71] և 2014 թվականների Եվրոպայի առաջնություններին[72]՝ օգնելով իր թիմին հասնել 2014 թվականի առաջնության եզրափակիչ[73], որտեղ սակայն Պորտուգալիան 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[74]։ Մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Լոպեշը մասնացկեց 2015 թվականի աշխարհի առաջնությանը[75], սակայն Պորտուգալիան դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Բրազիլիային[76][77]։

Իր դեբյուտը Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում Լոպեշը նշեց 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ փոխարինելով Գոնսալու Գեդեշին Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղում[78]։ 2018 թվականին նա ներառվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար 35-հոգանոց ընդլայնված կազմում[79], սակայն չընդգրկվեց թիմի վերջնական կազմում[80]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ[81]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Սիթի 2012–13 Պրեմիեր Լիգա 0 0 1 1 0 0 1 1
2013–14 0 0 1 0 3 0 4 0
Ընդհանուր 0 0 2 1 0 0 3 0 5 1
Լիլ (վարձավճար) 2014–15 Լիգա 1 23 3 0 0 3 0 1 0 27 3
2015–16 12 2 1 1 0 0 3 0 16 3
2016–17 25 4 2 2 2 0 0 0 29 6
Ընդհանուր 60 9 3 3 5 0 4 0 72 12
Մոնակո 2015–16 Լիգա 1 2 0 0 0 0 0 2 0
2017–18 38 15 2 1 5 1 5 0 50 17
2018–19 24 2 2 0 0 0 3 2 29 4
2019–20 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 65 17 4 1 5 1 8 2 82 21
Սևիլյա 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 125 26 9 5 10 1 15 2 159 34

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ[81]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
2018 1 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Մանչեսթեր Սիթի
Մոնակո

Միջազգային խմբագրել

Պորտուգալիա Մ19
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2014[74]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 worldfootball.net(բազմ․)
  3. «Portugal - Rony Lopes - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  4. «Scouting Spotlight: Lopes impresses». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  5. «Manchester City - Watford FC, Jan 5, 2013 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  6. «Marcos Lopes takes the crown». MCFC (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  7. «Marcos Lopes: Star of the (Near) Future?». Portugal Futbol (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  8. Pollard, Rob. «What Role Will Marcos Lopes Play for Manchester City in 2015/16 Season?». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  9. «West Ham United - Manchester City, Jan 21, 2014 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  10. «West Ham United 0-3 Manchester City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  11. «Manchester City player Marcos Lopes joins Lille on loan». MCFC (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  12. «Transfer news: Manchester City midfielder Marcos Lopes joins Lille on loan». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  13. «Lille sign Marcos Lopes on one year loan | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  14. «LOSC Lille - FC Metz, Aug 9, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  15. «French Ligue 1 report: Goalless between Lille and Metz». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  16. «LOSC Lille - FC Porto, Aug 20, 2014 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  17. «LOSC Lille - FC Nantes, Sep 14, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  18. «ORIGI INSPIRES LILLE TO TOP OF THE TABLE». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  19. «LOSC Lille - FK Krasnodar, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  20. «LOSC Lille - Olympique Lyon, Feb 28, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  21. «Rony Lopes | Football Stats | Monaco | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  22. «.@Jasondenayer, @Rony10Lopes & @67Kelechi on stage now. Three academy graduates promoted to the first team». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  23. «Rony Lopes joins AS Monaco on a five-year deal | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  24. «Monaco sign Rony Lopes from Manchester City» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  25. «City sell Lopes to Monaco, to boss' surprise». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  26. «AS Monaco - FC Lorient, Sep 20, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  27. «Lille sign Rony Lopes - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  28. «FC Trélissac - LOSC Lille, Jan 20, 2016 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  29. «Man City youngster Marcos Lopes joins Lille on loan». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  30. «FC Metz - LOSC Lille, Aug 13, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  31. «LOSC Lille - SM Caen, Nov 29, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  32. «Rony Lopes | Football Stats | Monaco | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  33. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  34. «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  35. «PSG beat Monaco in French curtain-raiser». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  36. «AS Monaco - RC Strasbourg Alsace, Sep 16, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  37. «FALCAO STARS AS MONACO SWEEP PAST STRASBOURG». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  38. «AS Monaco - FC Porto, Sep 26, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  39. «Olympique Lyon - AS Monaco, Oct 13, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  40. «Besiktas JK - AS Monaco, Nov 1, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  41. «AS Monaco - FCO Dijon, Feb 16, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  42. «AS Monaco - FC Girondins Bordeaux, Mar 2, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  43. «RC Strasbourg Alsace - AS Monaco, Mar 9, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  44. «AS Monaco - LOSC Lille, Mar 16, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  45. «Stade Rennais FC - AS Monaco, Apr 4, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  46. «AS Monaco - FC Nantes, Apr 7, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  47. «Paris Saint-Germain - AS Monaco, Apr 15, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  48. «FC Toulouse - AS Monaco, Feb 24, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  49. «ES Troyes AC - AS Monaco, May 19, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  50. «Rony Lopes | Football Stats | Monaco | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  51. «Paris Saint-Germain - AS Monaco, Aug 4, 2018 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  52. «PSG 4-0 Monaco: Neymar makes his return». Mail Online. 2018 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  53. «PSG thrash Monaco 4-0 for French Super Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  54. «Injury to the selection Rma Lopes |» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
  55. «Rony Lopes prolonge jusqu'en 2022». AS Monaco (ֆրանսերեն). 2018 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  56. «Rony Lopes signs 2022 contract extension with struggling Monaco | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  57. «Rony Lopes Extends Monaco Stay». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  58. «Rony Lopes signs new Monaco contract until 2022 | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  59. «AS Monaco - Stade Rennais FC, Jan 9, 2019 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  60. «Henry's Monaco advance to French Cup semis». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հունվարի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  61. «AS Monaco - Olympique Lyon, Feb 24, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  62. «MONACO SINK LYON TO CONTINUE REVIVAL». www.ligue1.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
  63. Costa, Jorge (2019 թ․ օգոստոսի 14). «Rony Lopes becomes Sevilla's 10th signing». Soccer Antenna (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  64. «Agreement with AS Monaco for the transfer of Rony Lopes». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  65. «Official: Rony Lopes joins Sevilla on five-year contract». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  66. «Sevilla sign Monaco midfielder Rony Lopes | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  67. «RONY LOPES LEAVES MONACO FOR SEVILLE». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  68. «Monaco sign Ben Yedder as Rony Lopes moves to Sevilla». AS.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  69. «Official: Ben Yedder leaves Sevilla to become their most expensive sale». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  70. «One To Watch: Monaco's 21-Year old Star Marcos Lopes» (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  71. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  72. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  73. «Portugal U19 - Germany U19, Jul 31, 2014 - U19-Europameisterschaft 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  74. 74,0 74,1 UEFA.com. «Under-19 - Germany secure second title in Hungary». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  75. FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  76. «Brazil U20 - Portugal U20, Jun 14, 2015 - U-20 World Cup 2015 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  77. FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Matches - Brazil-Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  78. «Portugal - United States, Nov 14, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  79. «Renato Sanches left out of Portugal's preliminary World Cup squad | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  80. «Nearly half Portugal's Euro squad to miss World Cup». SBS News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  81. 81,0 81,1 «Rony Lopes». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  82. «Manchester City 3-1 Sunderland». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մարտի 2. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  83. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնի Լոպեշ» հոդվածին։