Ջեյսոն Գրիգոր Մարիան Դենայեր (հոլ.՝ Jason Grégory Marianne Denayer; հունիսի 28, 1995(1995-06-28)[1][2], Ժետ, Բրյուսել, Բելգիա), Բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական Մանչեսթեր Սիթի ակումբի և Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան։ 2016 թվականի եվրոպայի առաջնության մասնակից։

Ջեյսոն Դենայեր
Jason Grégory Marianne Denayer
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջեյսոն Գրիգոր Մարիան Դենայեր
Ազգությունը բելգիացի
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1995(1995-06-28)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Ժետ, Բրյուսել, Բելգիա
Հասակ 184 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 28
Պատանեկան կարիերա
2003-2006 Բելգիա «Գանսխորեն»
2006-2008 Բելգիա «Անդերլեխտ»
2008-2013 JMG Academy
2013-2014 Անգլիա «Մանչեսթեր Սիթի»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-այժմ Անգլիա «Մանչեսթեր Սիթի» 0 (0)
2014-2015 Շոտլանդիա   «Սելտիկ» 25 (9)
2015-2016 Թուրքիա   «Գալաթասարայ» 17 (0)
2016-2017 Անգլիա   «Սանդերլենդ» 24 (0)
Ազգային հավաքական
2013-2014 Բելգիա Բելգիա (մինչև 19) 9 (0)
2014-2015 Բելգիա Բելգիա (մինչև 21) 2 (1)
2015-այժմ Բելգիա Բելգիա 8 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի օգոստոսի 14:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հուլիսիս 1

Ակումբային կարիերա խմբագրել

Դենայերն Անդերլեխտ և Մանչեսթեր Սիթի ակումբների ակադեմիաների սան է։ 2014 թվականին Ջեյսոն Դենայերը «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքել է իր պրոֆեսիոնալ պայմանագիր մինչև 2016 թվականը։ Թիմի կազմում եղած մեծ մրցակցության պատճառով Դենայերը Ջոն Գվեդեթիի հետ վարձավճարով տեղափոխվել է Շոտլանդական «Սելտիկ»։ Օգոստոսի 6-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում, Ջեյսոնը կատարել է իր դեբյուտը Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[3]։ Այս նույն խաղում նա խփեց իր առաջին գոլը «Սելտիկի» կազմում։ Մրցաշրջանի արդյունքում Դենայերը ճանաչվեց Շոտլանդիայի լավագույն ֆուտբոլիստ։

2015 թվականի ամռանը Ջեյսոնը վարձակալական հիմունքներով տեղափոխվեց թուրքական «Գալաթասարայ»[4]։ Սեպտեմբերի 19-ին «Տրաբզոնպորայի» դեմ խաղում նա կատարեց իր նորամուտը Թուրքիայի Սուպերլիգայում[5]։

2016 թվականի ամռանը՝ Թուրքիայից վերադառնալուց հետո, Դենայերը կրկին ուրիշ թիմ է տեղափոխվել վարձակալական հիմունքներով, նրա նոր ակումբը դարձել է անգլիկան «Սանդերլենդը»[6]։ «Էվերտոնի» հետ խաղում, նա կատարել է իր դեբյուտը՝ երկրորդ կեսում փոխարինելով Յան Կիրչհոֆին[7]։

Միջազգային կարիերա խմբագրել

2014 թվականին Դենայերը կատարել է իր դեբյուտը Բելգիայի երիտասարդական հավաքականի կազմում։

2015 թվականի մարտ 31-ին 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղում Իսրայելի դեմ , Ջեյսոնը կատարել է իր դեբյուտը Բելգիայի ազգային հավաքականում, երկրորդ կեսում փոխարինելով Քրիստիան Բենտեկեին։

2016 թվականի ամռանը Դենայերն ազգային հավաքականի կազմում մասնակցեց Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ուելսի հավաքականի դեմ խաղին[8]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Սելտիկ»

  • 1  Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնություն - 2014/2015
  • Շոտլանդիայի լիգայի գավաթի մրցանակակիր - 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Селтик VS. Данди Юнайтед 6:1» (անգլերեն). soccerway.com. 2014—08—16.
  4. ««Галатасарай» арендовал у «Манчестер Сити» Денайера» (ռուսերեն). sports.ru. 2015—08—31.
  5. «Трабзонспор VS. Галатасарай 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015—09—19.
  6. ««Сандерленд» арендовал Денайера» (ռուսերեն). sports.ru. 2015—09—01.
  7. «Сандерленд VS. Эвертон 0:3» (անգլերեն). soccerway.com. 2015—09—19.
  8. «Уэльс VS. Бельгия 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016—07—01.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Դենայեր» հոդվածին։