Ռոնալդ Բեյթս (անգլ.՝ Ronald Bates, 1932[1], Fort Smith, Արկանզաս, ԱՄՆ[2] - օգոստոսի 25, 1986(1986-08-25)[3][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), բալետի ամերիկացի լուսային ձևավորող, աշխատել է հիմնականում Նյու Յորք Սիթի բալետի համար։

Ռոնալդ Բեյթս
Ծնվել է1932[1]
ԾննդավայրFort Smith, Արկանզաս, ԱՄՆ[2]
Մահացել էօգոստոսի 25, 1986(1986-08-25)[3][2]
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ԿրթությունԼոս Անջելես քաղաքի քոլեջ[2]
Մասնագիտությունդիզայներ, լուսավորման նկարիչ և stage manager
ԱմուսինԴիանա Ադամս

Կյանք և կարիերա խմբագրել

Բեյթսը ծնվել է 1932 թվականին, Արկանզաս նահանգի Ֆորթ Սմիթ քաղաքում։ Նա բեմի ձևավորում է սովորել Լոս Անջելեսի ուսումնարանում, որից հետո ծառայել է ռազմածովային նավատորմում։ Նա այդ ժամանակ աշխատել է որպես ուսումնարանի գեղարվեստկան ղեկավար, այնուհետև Կալիֆոռնիայում երկու տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք և այդ պաշտոնում աշխատում է Սիթի Բալետի համահիմնադիր Լինկոլ Կիրսթեյնի համար ստեղծված օպերային ստեղծագործությունների վրա։

Բեյթսը սկսում է աշխատել Նյու Յորք Սիթի Բալետում 1957 թվականին, որպես ստեղծագործությունների բեմադրող։

Կոնեկտիկուտի Սթրաթֆորդի Մոցարտի և Շեքսպիրի փառատոնների ժամանակ և Նյու Յորք Սիթիի NBC օպերային ընկերության համար աշխատելուց հետո նա միացել է Նյու Յորք Սիթի բալետին Քիրսթեինի հրավերով և ավելի քան 20 տարի մնացել և աշխատել է այնտեղ որպես ստեղծագործությունների բեմադրող։

Նրա պարտականություններից էին Նյու Յորք Սիթի թատրոնի բալետների տեխնիկական հարցերի նախագծումն ու իրականացումը, որտեղ նա նաև տեխնիկական գծով տնօրեն էր։ Նա նաև զբաղվել է լույսերի և բալետի բեմադրության համար դեկորացիայի փոխադրմամբ դեպի ընկերության` Սարատոգա Սպրինգում գտնվող ամառանոց, ինչպես նաև` ճանապարհորդությունների ժամանակ, թե՛ նահանգում, թե՛ արտերկրում։

Բեյթսը եղել է լուսային ձևավորման ղեկավար Սիթի բալետի համար և սերտ համագործակցել է հիմնադիր բալետմաստեր (և համահիմնադիր) Ջորջ Բալանչինի և համահիմնադիր բալետմաստեր Ջերոմ Ռոբինսի հետ։ Նա ղեկավարել է պարահրապարակների և բեմահարթակի կառուցումը և վերանորոգել է[4] Արմավենիների լողափ դահլիճը Արմավենիների լողափ փառատոնի համար։ Նա ճամփորդել է արտերկրում` Նյու Յորք Սիթի Բալետի ներկայացումների ժամանակ տեխնիկական խնդիրներ լուծելու և լուսավորություն ապահովելու համար, հիմնականում` Ցյուրիխի թատրոնում, որտեղ Նյու Յորք Սիթի Բալետի նախկին առաջատար պարուհի Պատրիսիա Նեարը գեղարվեստական ղեկավար էր։

Բալանչինի և Պերի Սիլվեյի հետ միասին Բեյթսը մշակել է «Բալանչինի` զամբյուղից հյուսված հատակը» ("Balanchine basket-weave floor"), որն օգնել է նվազեցնել պարողների վնասվածքները[5]։

Անձնական կյանք խմբագրել

Բեյթսն ամուսնացել է Դիանա Ադամսի հետ, որը ժամանակին Նյու Յորք Սիթի բալետի առաջատար պարողն էր։ Նրանք ամուսնալուծվել են։ Նրանք ունեցել են մեկ դուստր` Ջորջինան[5]։

Մահ խմբագրել

Բեյթսը մահացել է սրտի կաթվածից, 1986 թվականի օգոստոսի 25-ին, Մանհեթենում, 54 տարեկան հասակում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.abt.org/people/ronald-bates/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. «American Ballet Theatre archivee». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 Dunning, Jennifer, The New York Times, 26 August 1986, «Ronald Bates, Stage Designer». Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.