Դիանա Ադամս (անգլ.՝ Diana Adams, մարտի 29, 1926(1926-03-29)[1][2], Ստոնտոն, Վիրջինիա, ԱՄՆ - հունվարի 10, 1993(1993-01-10)[1][2], San Andreas, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Նյու Յորք Սիթի բալետի 1950-1963 թվականների առաջատար պարող և Ջորջ Բալանչինի սիրելին, ավելի ուշ դարձել է Ամերիկյան բալետի դպրոցի ուսուցչուհի և դեկան։

Դիանա Ադամս
Ծնվել էմարտի 29, 1926(1926-03-29)[1][2]
ԾննդավայրՍտոնտոն, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 10, 1993(1993-01-10)[1][2] (66 տարեկան)
Մահվան վայրSan Andreas, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբալետի պարող և բալետի ուսուցիչ
ԱշխատավայրSchool of American Ballet? և Նյու Յորք Սիթի բալետ
ԱմուսինHugh Laing? և Ռոնալդ Բեյթս

Ադամսը ծնվել է Վիրջինիա նահանգի Սթոնտոն քաղաքում և մահացել է Կալիֆոռնիայի Սան Անդրեաս քաղաքում[3], սակայն ապրել է Կալիֆոռնիայի Արնոլդ քաղաքում։ Ադամսը ամուսնացել է Հուգ Լաինգի հետ 1947 թվականին. նրանք ամուսնացած են եղել մինչև 1953 թվականը[4]։ Ավելի ուշ ամուսնացել է Ռոլանդ Բեթսի հետ[4]։ Ադամսն ունեցել է մեկ երեխա` Ջորջինա Բեյթսը[5]։

Դիանա Ադամսը Ջորջ Բալանչինի` Նյու Յորք Սիթի բալետի «մուսաներից» էր, և Բալանչինը դերեր է ստեղծել նրա համար իր բալետային շարքերում, որոնցից են «Արևմտյան սիմֆոնիա», «Իվեսիանա», «Դիվերտիսմենտ #15», «Ագոն», «Աստղեր և գծեր», «Դրվագներ», «Պրոֆեսոր Գեսուալդոյի հուշարձանը» և «Liebeslieder Walzer» բալետները։ Ըստ Ժակ Դ'Ամբեսի հուշագրությունների, Բալանչինը նրա համար դերեր է ստեղծելնաև Չայկովսկու Պա-դե-դե, Կերպարը գորգի վրա, Ամառվա գիշերային երազ և Շարժումներ դաշնամուրի և նվագախմբի համար գործերում, սակայն հիվանդության կամ վնասվածքների պատճառով նա պրեմիերաներում չի պարել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. «Adams, Diana (1927–1993)». Women in World History: A Biographical Encyclopedia. Gale Research Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  4. 4,0 4,1 Diana Adams, Leading Ballerina And Dance Educator, Dies at 66 - NYTimes.com Retrieved 2016-11-19.
  5. «Diana Adams; Ballerina Starred for Balanchine, De Mille». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 1993 թ․ հունվարի 15. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել