Ռոզա Ուելթ–Շթրաուս (օգոստոսի 24, 1856(1856-08-24)[2][1], Չեռնովցի, Բուկովինայի դքսություն, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 15, 1938(1938-12-15)[1], Ժնև, Շվեյցարիա), սուֆրաժիստ և ֆեմինիստ[3]։

Ռոզա Ուելթ-Շթրաուս
Rosa Welt-Straus
Դիմանկար
Ռոզա Ուելթ-Շթրաուսը 1893 թվականին
Ծնվել է1856 թվականի օգոստոսի 24 Ավստրիայում
ԾննդավայրՉեռնովցի, Բուկովինայի դքսություն, Ավստրիական կայսրություն
Մահացել է1938 թվականի դեկտեմբերի 15-ին, Ժնևում, Շվեյցարիա
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  ԱՄՆ
ԱզգությունԱվստորամերիկացի
ԿրթությունԲեռնի համալսարան
ՄասնագիտությունԱկնաբանություն, սուֆրաժիստ
ԱմուսինԼուի Ստրաուս

Ծնվել է Ավստրիայում, այդ երկրում առաջին աղջիկն էր, ով ավարտել է ավագ դպրոցը, և առաջին ավստրուհին, ով ստացել է բժշկական կրթություն, ինչպես նաև Եվրոպայում առաջին կին ակնաբույժը[4][5]։ Իր բժշկական աստիճանը ստացել է 1878 թվականին Բեռնի համալսարանում[4][5]։ Երեք քույր է ունեցել՝ Իդան, Լեոնորան և Սառան[4]։ Այն բանից հետո, երբ նա և իր քույրերից մեկը տեղափոխվել են Ամերիկա, նա աշխատել է որպես աչքի վիրաբույժ ակնաբուժարանում և Նյու Յորքի կանանց հիվանդանոցում[3]։ Ամուսնացել է գործարար Լուի Ստրաուսի հետ և ունեցել են դուստր՝ Նելլի Շտրաուս–Մոչենսոն[3]։ 1904 թվականին, ամերիկյան պատվիրակության կազմում մասնակցել է Կանանց միջազգային միության առաջին համագումարին[3]։ Որոշ ժամանակ շարունակել է որպես այդպիսին մասնակցել, իսկ հետագայում ներկայացրել է հրեա կանանց միությունը հանուն հավասար իրավունքների Էրեց Իսրայելում, այդ ժողովներում[3]։

1919 թվականին ստեղծվել է Իշուվը (Հրեա կանանց միություն հավասար իրավունքների համար Էրեց Իսրայել քաղաքում) կանանց առաջին համապետական կուսակցությունը, որի ղեկավար նշանակվել էր Ուելթ–Սթրաուսը, այդ տարի այնտեղ էր ներգաղթել, շարունակել է մինչև իր մահը[3][4][6][7]։ 1920 թվականի հուլիսին մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու այն ժողովին, որի ժամանակ ստեղծվել է Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպությունը (WIZO), և սույն տարում, ավելի ուշ, ներկայացրել է հրեա կանանց միությունը հանուն հավասար իրավունքների Էրեց Իսրայելում, «Կանանց ընտրական իրավունքի միջազգային դաշինք» համագումարում, որը տեղի է ունեցել Ժնևում։ Միջազգային կոմիտեներում ներկայացրել է «Կանանց ընտրական իրավունք» միջազգային դաշինքը, մասնակցել է բոլոր համագումարներին և հաճախ ընդգրկվել է համաժողովներ անցկացնող երկրների վարչապետների պատվիրակություններում[3]։

1926 թվականին հարեդիմը, որը նախընտրում էր չբախվել հանրաքվեյի, լքել է Իշուվի ներկայացուցիչների ժողովը, և այդ տարի պաշտոնական հայտարարություն է արվել (վավերացվել է մանդատային կառավարության կողմից 1927 թվականին), որը հաստատում էր «կանանց հավասար իրավունքները կյանքի բոլոր ասպեկտներում՝ Իշուվում՝ քաղաքացիական, քաղաքական և տնտեսական»[8]։ Ուելթ–Շթրաուսը մահացել է Ժնևում, 1938 թվականին[3]։

Լրացուցիչ գրականություն խմբագրել

Hama'avak al Ha'kol: Leidato shel Feminism Ivri [translation: Battle for the Vote: The Birth of Hebrew Feminism], by Prof. Margalit Shilo of Bar-Ilan University[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 [Rosa Welt Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  2. Wurzbach D. C. v. Welt, Rosa (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 54. — S. 251.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Welt-Straus, Rosa | Jewish Women's Archive». Jwa.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Hasson, Nir (2013 թ․ ապրիլի 19). «Searching for the banner of the Hebrew woman - Week's End Israel News». Haaretz. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. 5,0 5,1 «Higher Education in Central Europe | Jewish Women's Archive». Jwa.org. 2009 թ․ մարտի 1. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. Kark, Ruth; Shilo, Margalit; Hasan-Rokem, Galit (2009 թ․ մարտի 15). Jewish Women in Pre-State Israel: Life History, Politics, and Culture. ISBN 9781584658085. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. «Second Aliyah: Women's Experience and Their Role in the Yishuv | Jewish Women's Archive». Jwa.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. Bernstein, Deborah (1992 թ․ հունվար). Pioneers and Homemakers: Jewish Women in Pre-State Israel. ISBN 9780791409053. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.