Համագումար
Համագումար (ռուս.՝ Съезд) հասարակական կազմակերպության, կուսակցության կամ սոցիալական խմբերի, մասնագիտական, ազգային և այլ խմբերի ներկայացուցիչների հավաք[1]։
Կազմակերպության կամ կուսակցության` համագումարի մասնակիցները (ներկայացուցիչները) ընտրվում են իրենց տարածքային մասնաճյուղերիի անդամների հանդիպումների ժամանակ և նրանց կողմից լիազորվում են համագումարներին ներկայացնել իրենց ընտրողներին։
Նկարագրություն խմբագրել
Կազմակերպության կամ կուսակցության համագումարը, որպես կանոն, իր կառավարման բարձրագույն մարմինն է։ Կազմակերպության ղեկավարները ընտրվում են համագումարում, որոշվում են գործունեության հիմնական ուղղությունները, կարող են մտցնել փոփոխություններ կանոնադրական փաստաթղթերում։ Համագումարը որպես կանոն հրավիրվում է պարբերաբար` 1 անգամ տարվա ընթացքում և 1 անգամ 5 տարվա ընթացքում։ Բացի հերթական համագումարներից` գործնականում հրավիրվում են արտահերթներ` հրատապ հարցերը լուծելու համար, դրանք կարող են լինել, օրինակ, կանոնադրական փաստաթղթերի փոփոխությունների, դրանք փոփոխված օրենսդրությանը համապատասխանեցնելու համար։ Համագումարը, որը որոշում է որևէ կուսակցության կամ հանրային կազմակերպության ստեղծման հարցը, կոչվում է հիմնադիր։
Պատկերասրահ խմբագրել
-
Ղրղզ գրողների պատվիրակությունը ԽՍՀՄ գրողների միության 8-րդ համագումարում
-
Հողագետների համամիութենական համագումար, Էստոնական ԽՍՀ, Տարտու, 1966 թվական
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «congress». Longman Dictionary of Contemporary English Online. London, England, UK: Longman. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Съезды». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - European affairs events
- International congress calendar
- Medical Congresses Around the World Արխիվացված 2022-01-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համագումար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 86)։ |