Ռոզա Դուբովսկի (ծննդյան անունը՝ Ռոզա Չանկովսկի, մոտ 1885, Ռուսական կայսրություն - 1972, Բուենոս Այրես, Արգենտինա), Ռուսական կայսրությունում ծնված ֆեմինիստ, ակտիվիստ, անարխիստ։ Ներգրավված է եղել Արգենտինայի տարածաշրջանային աշխատանքային ֆեդերացիայում (FORA):

Ռոզա Դուբովսկի
Ծնվել էմոտ 1885
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել է1972
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունԱրգենտինա
Մասնագիտությունակտիվիստ, անարխիստ և գրադարանավար

Հիմնադրել է Էմմա Գոլդման գրադարանը[1]։

Կենսագրություն խմբագրել

Ռոզա Չանկովսկին ծնվել է Ցարական Ռուսաստանում հրեական ընտանիքում։ 1905 թվականին Ռոզայի ամուսինը՝ Ալֆրեդ Դուբովսկին, ներգրավված էր զանգվածային անկարգություններում, որոնք հանգեցրեցին 1905 թվականին ռուսական հեղափոխությանը։ Ռոզան նույնպես ներգրավվել է անարխիստական շարժման մեջ։ Ամուսնական զույգը Ռուսաստանից փախել է Թուրքիա, այնտեղից՝ Ռոզան մեկնել է Ֆրանսիա, ամուսինը՝ Բուենոս Այրես։ 1907 թվականին Ռոսարիոյում նրանք կրկին միավորվել են։ Ռոզա Դուբովսկին եղել է գլխարկ պատրաստող, ամուսինն աշխատել է երկաթուղում։ Ռոզան Արգենտինայում հարել է կանանց ռազմատենչ անարխիստական շարժմանը։ Հիմնադրել է Էմմա Գոլդման գրադարանը, որը մասնագիտացել է կանանց հիմնահարցերով[2]։ 1930 թվականին Արգենտինայում պետական հեղաշրջման ժամանակ Դուբովսկին ամուսնու և վեց երեխաների հետ փախել է Բուենոս Այրես, որտեղ ամուսինը մահացել է 1934 թվականին։ Դուբովսկին սկսել է աշխատել պաստառագործության ոլորտում։ Նա անդամագրվել է Արգենտինայի տարածաշրջանային աշխատանքային ֆեդերացիային։ Նրա դուստրը՝ Սառան, նույնպես ներգրավված է եղել կանանց անարխիստական շարժման մեջ[3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «El Historiador :: Biografías :: Mujeres Anarquistas». www.elhistoriador.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. Deutsch, Sandra McGee (2009 թ․ մարտի 1). «Argentina: Jewish Women». Jewish Women's Archive. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. «Dubovsky, Rosa (18?-1972) nee Chanovsky». libcom.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. Bellucci, Mabel (1994). «Anarquismo y feminismo. El movimiento de mujeres anarquistas con sus logros y desafíos hacia principios de siglo». Todo es Historia. abril (321): 66-67.
  5. Mendes, 2014, էջ 234

Մատենագիտություն խմբագրել

  • Mendes, P. (2014-05-20). Jews and the Left: The Rise and Fall of a Political Alliance. Springer. ISBN 978-1-137-00830-5.