Ռոբեր Հոսեյն (ֆր.` Robert Hossein, այլ աղբյուրներում ` Ռոբեր Օսեյն, իրական անունը` Աբրահամ Հոսեյնոֆ, դեկտեմբերի 30, 1927(1927-12-30)[1][2][3][…], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ[3] - դեկտեմբերի 31, 2020(2020-12-31)[4][5][3][…], Essey-lès-Nancy[6][3]), թատրոնի և կինոյի ֆրանսիական դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Ֆրանսիական ազգային Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ։

Ռոբեր Հոսեյն
ֆր.՝ Robert Hossein
Ծնվել էդեկտեմբերի 30, 1927(1927-12-30)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 12-րդ շրջան, Փարիզ[3]
Մահացել էդեկտեմբերի 31, 2020(2020-12-31)[4][5][3][…] (93 տարեկան)
Մահվան վայրEssey-lès-Nancy[6][3]
ԳերեզմանCemetery of Vittel[7]
ԿրթությունՌենե Սիմոնի դրամատիկական կուրսեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, գրող, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Անդրե Հոսեյն
Ամուսին(ներ)Մարինա Վլադի, Caroline Eliacheff? և Քենդիս Պատու[8]
Պարգևներ և մրցանակներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Կենսագրություն խմբագրել

Ռոբեր Հոսեյնը ծնվել է Փարիզում` երաժիշտների ընտանիքում։ Հայրը` Անդրե Հոսեյնը, ջութակահար և կոմպոզիտոր էր, հայրական կողմից ուներ ադրբեջանական, իսկ մայրական կողմից տաջիկական ծագում։ Նա ծնունդով Սամարղանդից էր։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Անդրե Հոսեյնը որոշ ժամանակով սովորել է Մոսկվայում։ 1921 թվականին մեկնել է Գերմանիա, որտեղ սովորել է Շտուտգարտի և Բեռլինի կոնսերվատորիաներում և ընդունել է զրադաշտականություն։ Գերմանիայում հանդիպել է դաշնակահարուհի և թատրոնի կատակերգական դերասանուհի Աննա Մինկովսկային, որն ուներ հրեական ծագում և ծնունդով Բեսարաբիայի նահանգի Սորոկի քաղաքից էր։ Նրա ընտանիքը լքել էր Բեսարաբիան 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ 1925 թվականին, ամուսնանալուց հետո նրանք հաստատվել են Փարիզում։

Իր մոր շնորհիվ Ռոբերը մանկուց սովորել էր ռուսերեն։ 15 տարեկանում պարապմունքներ է սկսել «Հին աղավնաբույն» թատրոնին կից ստուդիայում, իսկ հետո ավարտել է դերասան Ռենե Սիմոնի կուրսերը և ելույթ ունեցել բեմում։ Հատկապես նա հայտնի էր «Grand Guignol» սարսափների թատրոնում, որտեղ բեմադրել է մի շարք ներկայացումներ։

Կինոյում նրա դեբյուտը կայացել է «Հիշողությունները չեն վաճառվում» (1948թ.) կինոնկարում, իսկ 1954 թվականին նկարահանվել է «Շիկահերների առափնյան» ֆիլմում։ 1955 թվականին նկարահանել է իր առաջին` «Սրիկաները դժոխք են ընկնում» կինոնկարը, որտեղ առաջարկել է խաղալ Մարինա Վլադիին։ Հետագայում Մարինա Վլադին նկարահանվել է նաև նրա «Ներեցեք մեր մեղքերը» (1956 թ.), «Դու` թույն» (1958 թ.) և «Լրտեսների գիշերը» (1959 թ.) ֆիլմերում։

1956 թվականին Ռոբեր Հոսեյնը նկարահանվել է Ժորժ Լամպենի «Ոճիր և պատիժ» կինոնկարում, որը նկարահանվել էր Ֆեոդոր Դոստոևսկու վեպի մոտիվներով։ Նա նկարահանվել է նաև Ռոժե Վադիմի «Ով գիտի» (1957 թ.), «Անառակություն և առաքինություն» (1963 թ.) և «Դոն Ժուան - 73» (1973 թ.) ֆիլմերում։ Նա նկարահանվել է նաև իր ֆիլմերի մեծամասնությունում ` «Մարդասպանի մահը» (1963 թ.), «Շրջանակներ աչքերի տակ» (1964 թ.), «Վամպիրը Դյուսելդորֆից» (1965 թ.), «Ես սպանել եմ Ռասպուտինին» (1967 թ.), «Պարան և կոլտ» («Գերեզմանոց առանց խաչերի» 1968 թ.), «Անկման կետ» (1970 թ.) և այլ ֆիլմերում։

Սակայն ամենամեծ հաջողությունը Ռոբեր Հոսեյնը վայելեց, երբ նկարահանվեց թուլուզյան կոմս Ժոֆրեյ դե Պեյրակի դերում, Բեռնար Բորդերիի կողմից նկարահանված` Անժելիկայի մասին պատմող ֆիլմերում, որտեղ նրա խաղընկերուհին Միշել Մերսյեն էր։ Ռոբեր Հոսեյն և Միշել Մերսյե զույգը էկրաններին հայտնվել է ութ անգամ ` որից հինգը Անժելիկայի մասին պատմող «Անժելիկան՝ հրեշտակների մարքիզուհին» (1964 թ.), «Հիասքանչ Անժելիկան» («Ցասկոտ Անժելիկան» 1965 թ.), «Անժելիկան և թագավորը» (1966 թ.), «Անսաստելի Անժելիկան» (1967 թ.), «Անժելիկան և սուլթանը» (1968 թ.) և «Երկրորդ ճշմարտություն» (1966 թ.), «Երկնային ամպրոպ» (1965 թ.), ինչպես նաև «Պարան և կոլտ» (1968 թ.) կինոնկարներում։

Ռոբեր Հոսեյնի յուրօրինակ արտաքինից և ձայնային տվյալներից, բարդ բնավորություններ կերտելու ունակությունից օգտվել են ռեժիսորներ Կլոդ Օթան-Լարան («Մարդասպանը» 1962 թ.), Քրիստիան-Ժակը («Երկրորդ ճշմարտություն» 1966 թ.), Ժորժ Լոտները («Պրոֆեսիոնալը» 1981 թ.), Կլոդ Լելուշը («Ոմանք և ուրիշները» 1981 թ.) և այլն։ 1982 թ-ին Ռոբեր Հոսեյնը էկրանավորել է Վիկտոր Հյուգոյի «Թշվառները», իսկ 1985 թվականին նկարահանել է «Կարմիր ձկնկիթ» կինոնկարը։

Ռոբեր Հոսեյնը հիմնականում թատրոնի մարդ էր։ 1970-1979 թվականներին նա գլխավորում էր Ռեյմսի Ազգային Ժողովրդական թատրոնը, իսկ հետո Փարիզում բեմադրել է իր էպոպեաները` «Դանտոն և Ռոբեսպիեր», «Հիսուս անունով մարդը», «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Անժելիկա», «Սիրանո դե Բերժերակ» և այլն։

Ռոբեր Հոսեյնը հրատարակել է իր հուշագրությունների «Կույր ժամապահը» և «Քոչվորներն առանց ցեղերի» գրքերը։ 40 տարեկանում նա կնքվել է հռոմեական կաթոլիկ եկեղեցում։ Նա կաթոլիկությունը ընդունել էր դեռևս 1971 թվականին։

2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ռոբեր Հոսեյնը իր ծննդյան տարելիցը նշելուց հետո, հիվանդանոցում մահացել է COVID-19 կորոնավիրուսային հիվանդությունից[9][10]։

Անձնական կյանքը խմբագրել

Ռոբեր Հոսեյնը 1955-1959 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Մարինա Վլադիի հետ։ Այդ ամուսնությունից ունի երկու որդի` Իգոր և Պյոտր։

Երկրորդ կինը, ում հետ ապրել է շուրջ 15 տարի, հոգեվերլուծաբան և սցենարիստ Կարոլին Էլյաշևն էր։ Այդ ամուսնությունից ունի մեկ որդի` Նիկոլյա։

Ռոբեր Հոսեյնի երրորդ կինը Քենդիս Պատուն էր։ Այդ ամուսնությունից ծնվել է նրա չորրորդ որդին` Ժյուլիենը։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1948 Հիշողությունները չեն վաճառվում Les souvenirs ne sont pas à vendre -
1948 Կաղ սատանան Le diable boiteux -
1948 Հիշողության աչքերով Aux yeux du souvenir -
1949 Մայա Maya -
1953 Շիկահերների առափնյան Quai des blondes -
1954 Սև սերիա Série noire Ջո
1955 Տղամարդկային պարզաբանումներ Du rififi chez les hommes Ռեմի Գրուտեր
1955 Սրիկաները դժոխք են ընկնում Les salauds vont en enfer Ֆրեդ
1956 Ոճիր և պատիժ Crime et châtiment Ռենե Բրունել
1956 Ներեցեք մեր մեղքերը Pardonnez nos offenses -
1957 Ով գիտի Sait-on jamais -
1957 Փրկվեք աղջիկներից Méfiez-vous, fillettes! Ռավեն
1957 Ազատությունը հսկողության տակ La liberté surveillée Ժան-Պոլ Վիբերտ, Ժան Ռանգիս
1958 Դու` թույն Toi, le venin Պիեռ Մենդա
1959 Կանայք անհետանում են Des femmes disparaissent Պիեռ Ռոսի
1959 Պարզաբանումներ կանանց միջև Du rififi chez les femmes Մարսել
1959 Լրտեսների գիշերը La nuit des espions Լուի
1959 Դատավճիռ La sentence Ժորժ Լագրանժ
1960 Խառնամբոխ Les canailles Էդ Դևսոն
1960 Անպիտանները Les scélérats Ջես Ռոլանդ
1961 Սպառնալիք La menace Սավար
1961 Բռնության համը Le goût de la violence Պերես
1961 Խաղ իրականության հետ Le jeu de la vérité ոստիկանության տեսուչ
1961 Տիկին Սան-Ժեն Madame Sans-Gêne Ֆրանսուա-Ժոզեֆ Լեֆեբրյու
1962 Առավոտ վաղ Les petits matins -
1962 Բեռնատար վերելակ Le monte-charge Ռոբերտ Հերբին
1962 Մարտիկի հանգիստը Le repos du guerrier Ռենե Սարտի
1962 Հիմնական ճանապարհներ Les grands chemins Սամուել
1962 Ինչու՞ Փարիզ Pourquoi Paris? -
1963 Մարդասպանը Le meurtrier Կորբի
1963 Անառակություն և առաքինություն Le vice et la vertu Էրիկ Շյորնդորֆ
1963 Սառնամանիքը մաշկի վրայով Chair de poule Դանիել Բոյսե
1963 Կոմիսարը վարում է հետաքննությունը Commissaire mène l'enquête -
1964 Մարդասպանի մահը La mort d'un tueur Պիեռ Մասա
1964 Բանկը Բանգկոկում Banco à Bangkok pour OSS 117 դոկ. Սին
1964 Շրջանակներ աչքերի տակ Les yeux cernés Ֆրանց
1964 Անժելիկան՝ հրեշտակների մարքիզուհին Angélique, marquise des anges Ժոֆրեյ դե Պեյրակ
1965 Վամպիրը Դյուսելդորֆից Le vampire de Düsseldorf Պետեր Կուրտեն
1965 Կեղտոտ խաղ The Dirty Game Դյուպոն
1965 Մարկո Պոլոյի հեքիաթային արկածները La fabuleuse aventure de Marco Polo արքայազն Նայամ
1965 Երկնային ամպրոպ Le tonnerre de Dieu Մարսել
1965 Անժելիկան և թագավորը Angélique et le roy Ժոֆրեյ դե Պեյրակ
1966 Երկրորդ ճշմարտություն La seconde vérité Պիեռ Մոնտադ
1966 Բանդիտիզմի դեմ պայքարի բաժինը Brigade antigangs կոմիսար Լե Գոֆ
1966 Երաժշտություն La musica Լուի
1966 Երկար ուղի La longue marche Կառնոտ
1967 Ես սպանել եմ Ռասպուտինին J'ai tué Raspoutine Սերժ Սուխոտին
1967 Մարդը, ով դավաճանեց մաֆիային L'homme qui trahit la mafia Բյանկինի
1967 Օրիորդ Դե Մոպեն Madamigella di Maupin կապիտան Ալկիբիադ
1967 Լամել Lamiel Վալբեր
1967 Անսաստելի Անժելիկան Indomptable Angélique Ժոֆրեյ դե Պեյրակ
1968 Անպարկեշտ կինը La petite vertu Լուիս Բրեդի
1968 Անժելիկան և սուլթանը Angélique et le sultan Ժոֆրեյ դե Պեյրակ
1968 ՕՍՍ-117-ի համար վարդեր չեն լինի Niente rose per OSS 117 դոկ. Սաադի
1968 Մասնավոր դաս La leçon particulière Էնրիկո Ֆոնտանա
1969 Ճակատամարտ Էլ-Ալամեյնի համար La battaglia di El Alamein Էրվին Ռոմել
1969 Պարան և կոլտ (Գերեզմանոց առանց խաչերի) Une corde, un Colt... Մանուել
1969 Կյանք, սեր, մահ La vie, l'amour, la mort կամեո
1969 Խաղաքարտերի ոչ ճիշտ բաժանում Maldonne Մարտին ֆոն Կլաուս
1969 Ալ կինը La femme écarlate Ժուլիեն
1969 Հանցագործություններ առևանգողը Le voleur de crimes Քրիստիան (Տիան)
1969 Դավադիրները Nell'anno del Signore Լեոնիդա Մոնտանարի
1969 Ճակատամարտ անապատում La battaglia del deserto կապիտան Կուրդ Հեյնց
1969 Գայլերի ժամանակը Le temps des loups Դիլինջեր
1970 Քնած գեղեցիկ անտառը (Անառակները) Les belles au bois dormantes Սերժ
1970 Անկման կետ Point de chute Կաիդ
1971 Դատավորը Le juge -
1971 Առյուծի բաժին La part des lions Մորիս Մենարդ
1971 Կողոպուտ Le casse Ռալֆ
1972 Հելլա Hellé Կլեբեր
1972 Սպանությունն սպանություն է Un meurtre est un meurtre Ժան Կարուս
1973 Եթե Դոն Ժուանը կին լիներ (Դոն Ժուան-73) Don Juan ou Si Don Juan était une femme... Լուի Պրեվո
1973 Ոստիկանության սպան` առանց որևէ նշանակության Un officier de police sans importance Պիեռ
1973 Արգելված քահանաներ Prêtres interdits Ժան Ռաստո
1974 Պտուտակի պտույտը Le tour d'écrou Պետեր Քուին
1974 Պաշտպանը Le protecteur Արնուդ
1975 Երկերեսանին Le faux-cul Կամինսկի
1978 Գրպանի սիրեկանը L'amant de poche -
1978 Տարեք ինձ թատրոնով. «Միս Բլանդիշի համար խոլորձներ չկան» Emmenez-moi au théâtre: Pas d'orchidées pour Miss Blandisch Սլիմ
1979 Չարքերը կեսօրին Démons de midi -
1981 Ոմանք և ուրիշները (Բոլերո) Les uns et les autres Սիմոն Մեյեր, Ռոբերտ Պրատ
1981 Պրոֆեսիոնալը Le professionnel կոմիսար Ռոզեն
1982 Հատուցման օրը Le grand pardon Մանուել Կարերաս
1983 Անակնկալների երեկույթ Surprise Party Անդրե Ավերբախ
1986 Կարմիր ձկնկիթ Le caviar rouge Ալեքս
1986 Տղամարդը և կինը քսան տարի անց Un homme et une femme, 20 ans déjà Ռոբեր Հոսեյն
1988 Երեխաների խաչակրաց արշավը La croisade des enfants Ֆիլիպ-Ավգուստ
1989 Անկարգության երեխաները Les enfants du désordre Ռոբերտ
1992 Անհայտը տանը L'inconnu dans la maison պատմող
1994 Խարդախ գործ L'affaire Պոլ Հասլանս
1995 Թշվառները Les misérables -
1997 Մոմե դիմակ M.D.C. - Maschera di cera Բորիս Վոլկոֆ
1999 «Վեներա» գեղեցկության սրահը Vénus beauté (institut) օդաչու
1999 Ջալլոպարմա Gialloparma Ջադ Բոկկի
2004 Պրոֆեսիոնալները San Antonio նախարար
2005 Դատավոր Վինչենցո Մարանոն Le juge Ռոժե Մարինո
2006 Սպանություն ընտանեկան երեկոյի ժամանակ Petits meurtres en famille Սիմոն
2007 Դովիլում կորածը La disparue de Deauville Անտուան Բերանժե
2007 Երրորդ աչք Le troisième oeil -
2008 Մարդն ու իր շունը Un homme et son chien -

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Fichier des personnes décédées
  4. 4,0 4,1 4,2 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  5. 5,0 5,1 5,2 Nachruf: Robert Hossein30.12.1927 – 31.12.2020 / J. BollmannGemeinschaftswerk der Evangelischen Publizistik, 2021.
  6. 6,0 6,1 6,2 https://www.ladepeche.fr/2020/12/31/deces-du-comedien-et-metteur-en-scene-robert-hossein-des-suites-du-covid-19-9286860.php
  7. http://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article6044
  8. https://www.leparisien.fr/culture-loisirs/mort-de-robert-hossein-les-obseques-se-derouleront-mercredi-a-vittel-dans-l-intimite-familiale-02-01-2021-8416991.php
  9. «Умер известный актер и режиссер Робер Оссейн». BELNAVINY (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
  10. «Умер актер Робер Оссейн». ТАСС. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբեր Հոսեյն» հոդվածին։