Ռեյմոնդ Քլարենս (Ռեյ) Յուրի (անգլ.՝ Raymond Clarence "Ray" Ewry, հոկտեմբերի 14, 1873(1873-10-14)[1], Lafayette, Ինդիանա, ԱՄՆ - սեպտեմբերի 29, 1937(1937-09-29)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի թեթեւ աթլետ, ութակի օլիմպիական չեմպիոն, օլիմպիական խաղերմ առավել շատ տիտղոսներ նվաճած մարզիկներից մեկը[2]։

Ռեյ Յուրի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 14, 1873(1873-10-14)[1]
Ծննդավայր՝Lafayette, Ինդիանա, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 29, 1937(1937-09-29)[1] (63 տարեկան)
Մահվան վայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
185 սանտիմետր
Քաշ՝79 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Ռեյը ծնվել է Ինդիանա նահանգի Լաֆայետ քաղաքում։ Մանուկ հասակում հիվանդացել է պոլիոմելիտով և ստիպված է եղել որոշ ժամանակ տեղից տեղ շարժվել անվասայլակով[3]։ Սակայն վարժությունների շնորհիվ նա կարողացել է ապաքինվել և սկսել է զբաղվել ցատկով՝ ոտքերի մկաններն ամրացնելու նպատակով։

1890 թվականին ընդունվել է Պերդյուի անվան համալսարան, որն ավարտել է 1896 թվականին՝ ստանալով հիդրավլիկ ճարտարագետի մասնագիտություն։ Համալսարանում սովորելիս խաղացել է ամերիկյան ֆուտբոլ, զբաղվել թեթև աթլետիկայով, գլխավորել է համալսարանի թիմը։ 1898 թվականից մինչև 1910 թվականը ընկած ժամանակամիջոցում 15 անգամ նվաճել է ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթանակներ տանելով առանց թափավազքի ցատկի առաջնություններում։

1900--1908 թվականներին Ռեյը մասնակցել է չորս ամառային օլիմպիական խաղերի (ներառյալ 1906 թվականի ոչ պաշտոնական խաղերը)։ Նա հաղթել է այն բոլոր մրցումներում, որոնց մասնակցել է, վերջնահաշվարկով նվաճել է տասը ոսկե մեդալ, որոնցից երկուսը ձեռք է բերել ոչ պաշտոնական խաղերում[4], և, հետևաբար, նա պաշտոնապես համարվում է օլիմպիական ութակի չեմպիոն։ Ընդ որում՝ սահմանել է երկու համաշխարհային և մեկ օլիմպիական ռեկորդ։ Ռեյը ցանկացել է մասնակցել նաև 1912 թվականի խաղերին (երբ արդեն 39 տարեկան էր), բայց նրան թույլ չեն տվել։

Առանց թափավազքի հեռացատկի՝ նրա սահմանած ռեկորդը (3,47 մետր) չի գերազանցվել մինչև 1938 թվականը[5], երբ այդ մրցաձևի արդյունքները այլևս պաշտոնապես չեն գրանցվել։

Օլիմպիական խաղերի արդյունքները[6]
Օլիմպիական խաղեր Բարձրացատկ առանց թափավազքի Հեռացատկ առանց թափավազքի Եռացատկ առանց թափավազքի
Փարիզ 1900 թ 1,65 մ Համաշխ. ռեկորդ 3.21 մ 10.58 մ
Սենթ Լուիս 1904 թ 1,60 մ </img> 3.48 մ </img> Օլիմպ. և համաշխ. ռեկորդ 10.54 մ </img>
Աթենք 1906 թ 1,56 մ </img> 3.30 մ </img> Չի անցկացվել
Լոնդոն 1908 թ 1.575 մ </img> 3.335 մ </img> Չի անցկացվել

Ռեյ Յուրին մահացել է 1937 թվականի սեպտեմբերի 29-ին։ 1974 թվականին նրան նվիրված անկյուն է բացվել ամերիկյան թեթևատլետիկական փառքի սրահում, 1983 թվականին՝ ամերիկյան օլիմպիական փառքի սրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. «Ray Ewry». Olympedia. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «RAY EWRY MEDALS». Official website of the Olympic Movement. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  4. Rohde, John (2008 թ․ օգոստոսի 13). «Phelps is clearly No. 1 in career golds; Ewry should be No. 2». The Oklahoman. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «Ray Ewry». databaseolympics.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 23-ին.
  6. Результаты Рея Юри на сайте databaseolympics.com Արխիվացված 2007-02-23 Wayback Machine (անգլ.)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյ Յուրի» հոդվածին։