Ռեգենտի ադամանդ
Ռեգենտի կամ Պիտի ադամանդ, աշխարհի ամենահայտնի ադամանդներից, ներկայումս պահպանվում է Լուվրում։ Քաշը՝ 140,64 կարատ։
Պատմություն խմբագրել
Ըստ առասպելի` 400-կարատանոց քարը գտնվել է 1701 թվականին՝ Գոլկոնդա սուլթանության շրջանում գտնվող Կրիշնա գետի ավազանում աշխատող ստրուկի կողմից։ Մադրասից դուրս է բերվել բրիտանացի գործարար Թոմաս Պիտի կողմից (վարչապետ Պիտ ավագի պապը) և վաճառվել է գահապահ Ֆիլիպ II Օռլեանցուն, որտեղից էլ ստացել է իր անունը։ Մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը հանդիսացել է Բուրբոնների սեփականությունը և նրանց ոսկերչական հավաքածուում ամենաթանկարժեք քարն է եղել։ 1792 թվականին մի շարք թանկարժեք իրերի հետ գողացվել է Գարդ-Մյոբլից, որտեղ տեղափոխվել էր նախկին թագավորական գանձարանը[1]։
Ի տարբերություն Հոուփի ադամանդի՝ Ռեգենտի ադամանդի գինը հաշվարկվել է ֆրանսիական կառավարության ագենտների կողմից և վերադարձվել է ֆրանսիացի միապետին՝ այս անգամ Նապոլեոնին։ Նրա այրին՝ Մարիա Լուիզա Ավստրիացին քարը Ֆրանսիայից դուրս է հանել։ Որոշ ժամանակ անց Հաբսբուրգները քարը վերադարձրել են Նապոլեոն III, որը հրամայել է այն տեղադրել իր կնոջ՝ կայսրուհի Եվգենիայի թագի վրա։ Այդ օրվանից քարը գտնվում է Լուվրի հավաքածուում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգենտի ադամանդ» հոդվածին։ |