Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆիկ Արմենակի Մինասյան (մայիսի 15, 1926(1926-05-15)[1], Կավարտ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1946

Ռաֆիկ Մինասյան
Ծնվել էմայիսի 15, 1926(1926-05-15)[1] (98 տարեկան)
ԾննդավայրԿավարտ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել է1989(1989)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1958)[1] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1961)[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական ծառայող
ԱշխատավայրՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1926 թվականին Ղափան քաղաքի տարածքում գտնվող Կավարտ բանավանում։ Ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (1958) և ԽՄԿԿ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (19611942-1949 թվականներին աշխատել է Ղափանի պղնձահանքերում, որպես փականագործ, կոմպրեսորային կայանի մեքենավար, նորմավորող, 1949 թվականից՝ Ղափանի շրջկոմում, Ղափանի շրջանային «Պղնձի համար» թերթի խմբագրությունում։ 1956-1959 թվականներին եղել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կուսկոմիտեի քարտուղար, 1961-1963 թվականներին՝ պատասխանատու կազմակերպիչ, 1963-1978 թվականներին՝ ՀԿԿ Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1978 թվականից՝ ՀԽՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության նախարար։ Եղել է ԽՄԿԿ XXIII և ՀԿԿ XIX-XX, XXIII-XXVII համագումարների պատգամավոր, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ (1978), ՀԽՍՀ 7-10-րդ գումարումների գերագույն խորհրդի պատգամավոր։ ՀԿԿ ԿԿ անդամ է 1964 թվականից։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3, ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 556.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 556