Ռաֆայելի դիմանկարներ

Ռաֆայել Սանտիի ստեղծած նկարներ

Ռաֆայել Սանտիի դիմանկարչական արվեստից պահպանվել են մոտավորապես 20 ստեղծագործություններ, որոնք հաստատապես պատկանում են նկարչի վրձնին։ Այս գործերի մեծ մասը գտնվում է Իտալիայում՝ Պիտտի և Ուֆֆիցի թանգարաններում։ Ռաֆայելի դիմանկարների մեծ մասը, որոնք ստեղծվել են մինչև 1505 թվականը, դարձել են սուր քննարկումների առարկա՝ բացառությամբ Պիետրո Բեմբոյի դիմանկարի։ Այդ շրջանում ստեղծված գործերի մեծ մասը վերագրվել են Պերուջինոյին, Ֆրանչեսկո Ֆրանչին, Լորենցո Դի Կրեդիին, Ռիդոլֆո Գիռլանդայոյին։

1504 թվականին Ֆլորենցիա տեղափոխվելուց հետո նկարիչը կրում է Լեոնարդո դա Վինչիի ազդեցությունը։ 1510-ական թվականներին ստեղծված դիմանկարները նորույթ էին դիմանկարչական արվեստում և իրենց ազդեցությունն ունեցան նկարիչների մի քանի սերունդների վրա, այդ թվում՝ Ժակ Լուի Դավիդի և Էնգրի։ Հռոմեական շրջանի դիմանկարները հագեցած են բացառիկ հոգեբանությամբ։ Նկարիչը փնտրում և գտնում է նոր ուղիներ՝ բնորդի ներաշխարհին հասնելու համար։ Նա հրաժարվում է բնանկարային ֆոնի պատկերումից և ամբողջովին կենտրոնանում է կերպարի վրա։ Յուրաքանչյուր բնորդի առանձնահատուկ անհատականությունը ներդաշնակ է անձի վեհ, իդեալական գաղափարի հետ, ինչը բնորոշ է Բարձր Վերածննդին։

Ռաֆայելի դիմանկարների գլուխգործոց է համարվում ընկերոջ՝ Բաղդասար Կաստիլյոնեի դիմանկարը, որը գտնվում է Լուվրում (1515 թ.)[1]: Նկարն արժանացել է Ռուբենսի և Ռեմբրանդի բարձր գնահատականին[2]։ Կարդինալներ Ջուլիո Մեդիչիի և Լուիջի Ռոսսիի հետ Լև 10-րդի դիմանկարի (1518 թ.) ուսումնասիրությունից պարզվել է, որ Ռաֆայելի արվեստում զգալի են աշակերտների, հատկապես Ջուլիո Ռոմանոյի ներդրումները։ Ռաֆայելին վերագրվող ուշ շրջանի գործերն աչքի են ընկնում անսովոր սառնությամբ, գեղարվեստական բարդացված լուծումներով և գունային շինծու համադրություններով, որոնք ազդարարում էին մանիերիզմի սկիզբը։

Առանձին ընդգծվել են.

Ստեղծված Պերուջայում խմբագրել

Նկար Անվանում Տարեթիվ Տեխնիկա Հիմք Չափսեր, սմ Երկիր Քաղաք Պահման վայր
  Անծանոթի դիմանկարը
(հաճախ վերագրվում է Պերուջինոյին)
մոտ. 1503-04 յուղաներկ տախտակ 45×31   Իտալիա Ֆլորենցիա Ուֆֆիցի
  Պերուջինոյի դիմանկարը (հաճախ վերագրվում է Լորենցո դի Կրեդիին) մոտ. 1504 յուղաներկ տախտակ 57×42   Իտալիա Ֆլորենցիա Ուֆֆիցի
  Անծանոթի դիմանկարը (Ռաֆայել, Վիեննա) մոտ. 1503-1504 յուղաներկ տախտակ 47×37   Ավստրիա Վիեննա Լիխտենշտեյնների հավաքածու
  Պատանու դիմանկար (Պիետրո Բեմբո) մոտ. 1504 յուղաներկ տախտակ 54x39   Հունգարիա Բուդապեշտ Կերպարվեստի թանգարան

Ստեղծված Ֆլորենցիայում խմբագրել

Նկար Անվանում Տարեթիվ Տեխնիկա Հիմք Չափսեր, սմ Երկիր Քաղաք Պահման վայր
  Էմիլյա Պիա դե Մոնտեֆելտրո մոտ. 1504-05 յուղաներկ տախտակ 58×36   ԱՄՆ Բալթիմոր Բաթիմորի գեղարվեստի թանգարան
  Ելիզավետա Գոնզագայի դիմանկարը մոտ. 1504-05 յուղաներկ տախտակ 53×37   Իտալիա Ֆլորենցիա Ուֆֆիցի
  Գվիդոբալդո Մոնտեֆելտրո մոտ. 1506 յուղաներկ տախտակ 69×52   Իտալիա Ֆլորենցիա Ուֆֆիցի
  Խնձորներով պատանին
(Ֆրանչեսկո Մարիա դելլա Ռովերե)
մոտ. 1505 յուղաներկ տախտակ 47x35   Իտալիա Ֆլորենցիա Ուֆֆիցի
  Միաեղջյուրով կինը մոտ. 1505-06 յուղաներկ տախտակ 65×51   Իտալիա Հռոմ Բորգեզե պատկերասրահ
  Հղին մոտ. 1505-06 յուղաներկ տախտակ 66×52   Իտալիա Ֆլորենցիա Պալացցո Պիտտի
  Համրը մոտ. 1507 յուղաներկ տախտակ 64x48   Իտալիա Ուրբինո Մարկե ազգային պատկերասրահ
  Անյոլո Դոնի մոտ. 1506 յուղաներկ տախտակ 65x45   Իտալիա Ֆլորենցիա Պալացցո Պիտտի
  Մադդալենա Ստրոցցի մոտ. 1506 յուղաներկ տախտակ 63×45   Իտալիա Ֆլորենցիա Պալացցո Պիտտի
  Անծանոթի դիմանկար մոտ. 1506 темпера տախտակ 42×33   ԱՄՆ Գլեն-Ֆոլս Հայդերի հավաքածու
  Ինքնանկար մոտ. 1506 յուղաներկ տախտակ 47,5×33   Իտալիա Ֆլորենցիա Ուֆֆիցի

Ստեղծված Հռոմում խմբագրել

Նկար Անվանում Տարեթիվ Տեխնիկա Հիմք Չափսեր, սմ Երկիր Քաղաք Պահման վայր
  Ալեսանդրո Ֆարնեզե մոտ. 1509-11 յուղաներկ տախտակ 132×86   Իտալիա Նեապոլ Կապոդիմենտեի թանգարան
  Ֆրանչեսկո Ալիդոզի մոտ. 1510-11 յուղաներկ տախտակ 79×61   Իսպանիա Մադրիդ Պրադո
  Հուլիոս II 1511 յուղաներկ տախտակ 108×81   Մեծ Բրիտանիա Լոնդոն (կրկնօրինակը Ուֆֆիցիում) Լոնդոնի ազգային պատկերասրահ
  Տոմազո Ինգիրամիի դիմանկարը մոտ. 1514-16 յուղաներկ տախտակ 90x62   Իտալիա Ֆլորենցիա (կրկնօրինակը Բոստոնում) Պալացցո Պիտտի
  Կարդինալ Բիբիենա մոտ. 1516 յուղաներկ տախտակ 76×107   Իտալիա Ֆլորենցիա Պալացցո Պիտտի
  Ջուլիանո Մեդիչի մոտ. 1514-15 յուղաներկ տախտակ 83×66   ԱՄՆ Նյու Յորք (կրկնօրինակ) Մետրոպոլիտեն թանգարան
  Երիտասարդի դիմանկարը մոտ. 1513-14 յուղաներկ տախտակ 72×56   Լեհաստան Կրակով (անհետացել է 1945 թ.) Չարտորցիների հավաքածու
  Բինդո Ալտովիտի մոտ. 1515 յուղաներկ տախտակ 59,7×43,8   ԱՄՆ Վաշինգտոն Արվեստի ազգային պատկերասրահ[3]
  Բաղդասար Կաստիլյոնե մոտ. 1514-15 յուղաներկ տախտակ 82×67   Ֆրանսիա Փարիզ Լուվր
  Գլխաշորով տիկինը մոտ. 1516 յուղաներկ տախտակ 85x64   Իտալիա Ֆլորենցիա Պալացցո Պիտտի
  Անդրեա Նավաջերոն և Ագոստինո Բեացցանոն մոտ. 1516 յուղաներկ կտավ 74×107   Իտալիա Հռոմ Դորիա Պամֆիլի պատկերասրահ
  Ինքնանկար ընկերոջ հետ 1500-1525 յուղաներկ կտավ 99×83   Ֆրանսիա Փարիզ Լուվր
  Լև 10-րդի դիմանկարը կարդինալներ Ջուլիո Մեդիչիի և Լուիջի Ռոսսիի հետ
1518 յուղաներկ տախտակ 155,2×118,9   Իտալիա Ֆլորենցիա Ուֆֆիցի

Ջուլիո Ռոմանոյի մասնակցությամբ խմբագրել

Նկար Անվանում Տարեթիվ Տեխնիկա Հիմք Չափսեր, սմ Երկիր Քաղաք Պահման վայր
  Իզաբելլա Ռեկեսենս
(Յոհաննա Արագոնացի?)
մոտ. 1518 յուղաներկ տախտակից փոխադրվել է կտավի վրա 120x95   Ֆրանսիա Փարիզ Լուվր
  Պատանու դիմանկար մոտ. 1518-19 յուղաներկ տախտակ 44×99   Իսպանիա Մադրիդ Տիսսեն-Բորնեմիսի թանգարան
  Աղջկա դիմանկար մոտ. 1518-19 յուղաներկ տախտակ 60×40   Ֆրանսիա Ստրասբուրգ Կերպարվեստի թանգարան
  Ֆորնարինա մոտ. 1518-19 յուղաներկ տախտակ 85×60   Իտալիա Հռոմ Հին արվեստի ազգային պատկերասրահ
  Կնոջ գլուխ մոտ. 1520 յուղաներկ տախտակ 35×30   Իտալիա Մոդենա Էստենսե պատկերասրահ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Raphael (Italian painter and architect) : Introduction» (անգլերեն).
  2. РАФАЭЛЬ | Энциклопедия Кругосвет
  3. До Второй мировой войны портрет принадлежал Старой пинакотеке в Мюнхене.

Գրականություն խմբագրել

  • Pierluigi De Vecchi, Raffaello, Rizzoli, Milano 1975.
  • Paolo Franzese, Raffaello, Mondadori Arte, Milano 2008.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայելի դիմանկարներ» հոդվածին։