Պիետրո Բեմբո
Պիետրո Բեմբո (իտալ.՝ Pietro Bembo, լատին․՝ Petrus Bembus, մայիսի 20, 1470[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3][2] - հունվարի 19, 1547, Հռոմ, Պապական մարզ[3][2]), իտալացի գրող, պատմաբան, լատիներեն լեզվի և ոճի տեսաբան։ 1539 թվականից՝ կարդինալ։
Պիետրո Բեմբո իտալ.՝ Pietro Bembo | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1470[1][2] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3][2] |
Մահացել է | հունվարի 19, 1547 (76 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[3][2] |
Գերեզման | Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] |
Կրթություն | Պադովայի համալսարան |
Երկեր | Gli Asolani?, Prose nelle quali si ragiona della volgar lingua?, De Aetna? և Rime? |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, գրադարանավար, պատմաբան, թարգմանիչ, ակնարկագիր, կաթոլիկ քահանա, մարդասեր, բանասեր, scholar, քահանա, արձակագիր և կաթոլիկ եպիսկոպոս |
Ծնողներ | հայր՝ Բեռնարդո Բեմբո |
Զբաղեցրած պաշտոններ | կարդինալ և Կարդինալների քոլեջ կամերլենգո |
Pietro Bembo Վիքիպահեստում |
Բեմբոյի երկերի համար հիմք են ծառայել Ցիցերոնի, Բոկաչչոյի և Պետրարկայի ստեղծագործական ավանդները։ Ճանաչվել է սիրո մասին «Ազոլանական զրույցներ» (1505) գրքով։ Արժեքավոր գործերից է իտալերենի լեզվա–ոճական առանձնահատկությունների, տաղաչափության և նորմատիվ քերականության հիմունքներին վերաբերող «Արձակ դատողություն ժողովրդական լեզվի մասին» (1525) աշխատությունը։ Կողմնակից է եղել ազգային գրական լեզվին։ 12 գրքով գրել է Վենետիկի 1487– 1513 թթ․ պատմությունը (լատիներեն, հրտ․ 1551) և թարգմանել է իտալերենի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.treccani.it/enciclopedia/pietro-bembo_%28Dizionario-Biografico%29/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Contemporaries of Erasmus: A Biographical Register of the Renaissance and Reformation — UTP, 2003. — Vol. 1. — P. 120—123.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Бембо Пьетро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 385)։ |