Ռանա Դաջանի, հորդանանցի մոլեկուլային կենսաբան, Հաշիմյան համալսարանի դոցենտ[5]։ 2005 թվականին Այովայի համալսարանից ստացել է մոլեկուլային կենսաբանության դոկտորի աստիճան[6]։ Հարվարդի համալսարանի Ռեդքլիֆ Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտից ստացել է կրթաթոշակ[7] և Էյզենհաուերի կրթաթոշակ[8]։ Դոկտոր Դաջանին Ֆուլբրայթ ծրագրի գիտաշխատող է, ստացել է երկու Ֆուլբրայթ մրցանակ[9][10]։ Եղել է Եյլի համալսարանի այցելու պրոֆեսոր Եյլի ցողունային բջիջների կենտրոնում և այցելու գիտաշխատող Քեմբրիջի համալսարանի և Հորդանանի Ցողունային բջիջների թերապիայի կենտրոնում[11]։

Ռանա Դաջանի
արաբ․՝ رنا الدجاني‎‎
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԶահրան, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա[1]
Քաղաքացիություն Հորդանան[2]
ԿրթությունԱյովայի համալսարան և Հարվարդի համալսարան
Մասնագիտությունմոլեկուլային կենսաբան և հետազոտող
ԱշխատավայրՀաշիմյան համալսարան[3], Եյլի համալսարան և Քեմբրիջի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Rana Dajani Վիքիպահեստում

Մեծ Բրիտանիայում հիմնադրված «Մուսուլմանական գիտական ամսագիրը» բարձր է գնահատել Ռանա Դաջանիին որպես իսլամական աշխարհում ամենաազդեցիկ կին գիտնականներից մեկը և «100 ամենաազդեցիկ արաբ կանանց» շարքում դասվել է 13-րդը «CEO Middle East Magazine» ամսագրում։

Հրապարակումներ և ելույթներ խմբագրել

Ռանա Դաջանին ՄԱԿ-ի հորդանանյան գրասենյակի կանանց խորհրդատվական խորհրդի անդամ է։ Հրապարակվել է մի քանի գիտական և բնությանն առնչվող ամսագրերում[12]։ Ելույթներով հանդես է եկել Քեմբրիջի համալսարանի Տեմպլեթոն-Քեմբրիջի լրագրության ընկերակցության սիմպոզիումում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ՄաքԳիլի համալսարանում և Բրիտանական խորհրդի «Հավատա երկխոսությանը» կոնֆերանսին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://welovereading.org/wp-content/uploads/2020/07/Rana_Dajani_Resume_leader_-July2020.pdf
  2. https://www.al-fanarmedia.org/2024/02/doing-better-science-by-including-local-researchers-and-communities/
  3. https://orcid.org/0000-0002-4355-9977
  4. https://council.science/current/blog/isc-appoints-100-new-fellows/
  5. Rana. B. MR. Al-Dajani, Hashemite University, retrieved 2017-08-02.
  6. Past students in Molecular Medicine (formerly Molecular & Cellular Biology) Արխիվացված 2017-08-03 Wayback Machine, University of Iowa Carver College of Medicine, retrieved 2017-08-02.
  7. «Rana Dajani». Radcliffe Institute for Advanced Study at Harvard University (անգլերեն). 2017 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  8. «Eisenhower Fellows website». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. Yale News, First Person: A Fulbrighter at Yale.
  10. «Jordanian Fulbright Alumna Receives Global Changemaker Award». Amidest. America-MidEast Educational and Training Services. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  11. Dajani, Rana (2014 թ․ հունիսի 12). «Jordan's stem-cell law can guide the Middle East». Nature (անգլերեն). 510 (7504): 189–189. doi:10.1038/510189a.
  12. Dajani, Naja (2012 թ․ հոկտեմբերի 31). «How women scientists fare in the Arab world». Nature. 491 (7422): 9. doi:10.1038/491009a. PMID 23128188. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  13. «Dr. Rana Dajani, Molecular Biologist, Jordan». Bulbula Changing Conversations. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.