Ֆուլբրայթի ծրագիր, ԱՄՆ և այլ երկրների քաղաքացիների միջև մշակութային-ակադեմիական կապերի հաստատման նպատակով ԱՄՆ Արկանզաս նահանգից նախկին սենատոր Ջեյմս Ուիլյամ Ֆուլբրայթի կողմից 1946 թվականին հիմնված և ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից ֆինանսավորվող կրթական գրանտերի ծրագիր։

Ջեյմս Ուիլյամ Ֆուլբրայթ

Ֆուլբրայթի ծրագիրը, լինելով ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթության ոլորտում փոխանակման միջազգային ծրագրերից խոշորներից մեկը, ստեղծվել է Միացյալ Նահանգների ժողովրդի և այլ երկրների ժողովուրդների փոխըմբռնման նպատակով։ Այդ նպատակին հասնելու համար Ֆուլբրայթի ծրագիրը իրենց գիտական պոտենցիալի և առաջնորդական որակաների համար ընտրված ավելի քան 300 հազար իր մասնակիցներին հնարավորություն է տվել ծանոթանալ այլ երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային կազմակերպությունների աշխատանքի հետ, փոխանակել գաղափարները և սկիզբ դնել համատեղ ծրագրերի։ Ֆուլբրայթի ծրագրի անցկացմամբ զբաղվում է ԱՄՆ Պետական Դեպարտամենտի կրթության և մշակույթի բյուրոն։ Ծրագրին առաջին օրվանից արդեն է 46.800 օտարերկրյա գիտնական դասախոսել և հետազոտություններ են կայացրել ԱՄՆ համալսարաններում և ավելի քան 45.200 ամերիկացի գիտանական զբաղվել են համանման գործունեությամբ արտասահմանում։ Ամեն տարի Ֆուլբրայթի ծրագիրը 800 գրանտ է տալիս այլ երկրներից ԱՄՆ մեկնող գիտանականներին։ Այժմ Ֆուլբրայթի ծրագիրը գործում է 155 երկրում։

Ֆուլբրայթի ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուրն է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Պետական դեպարտամենտին միջոցների ամենամյա հատկացումն է։ Ծրագրում մասնակցող երկրների կառավարությունները, որոնքք ընդնում են օտար երկրների և ԱՄՆ համալսարաններից մեկնածներին, նույնպես ֆինանսական ներդրում են կատարում ծրագրի անցկացման համար, կամ էլ ընդունում են իրենց վրա ծախսերի մի մասը, կամ էլ կողմնակից՝ որպես լեքտորի հոնորարին լրացուցիչ վճարում, ուսուցման վճարից ազատում կամ համալսարանական բնակարանի հատկացում։

Ֆուլբրայթի ծրագիրը աջակցում է նաև ուսանողների, դասախոսների, մասնագետների և նկարիչների միջազգային կրթական ծրագրերը։ Մրցութային հիման վրա գրանտեր է շնորհում ինչպես ամերիկյան, այնպես էլ օտարերկրյա ուսանողներին, գիտնականներին և հետազոտողներին։ Խթանում է «խաչմերուկային» կրթությունը, մասնավորապես՝ արտասահմանում ամերիկացի ուսնաողներին, իսկ արտասահմանցի ուսանողներին՝ ԱՄՆ-ում։ Ֆուլբրայթի ծրագիրը նմանատիպ ծրագրերի աշխարհի ամենապրեստիժ պարգևային ծրագրերից մեկն է, որը գործում է աշխարհի 155 երկրներում, որոնցից 50-ում գործում են ծրագիրը կառավարող հատուկ հանձնաժողովներ, որ երկրներում էլ նման ծրագրերը բացակայում են՝ աշխատում է ԱՄՆ դեսպանության տեղեկության և մշակույթի բաժինը[1]։

Ֆուլբրայթի ծրագրի 43 շրջանավարտ ստացել են Նոբելյան մրցանակ (այլ թվում երկոսը 2010 թվականին՝ Փիթեր Դայմոնը և Էյիթի Նեգիսին), 28 շրջանավարտ ստացել Մաքարթուրների հիմնադրամի գրանտ և 78-ը դարձել են Պուլիցերյան մրցանակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Fulbright Program Fact Sheet»» (PDF) (անգլերեն). U.S. Department of State. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 26-ին.
  2. «Notable Alumni» (անգլերեն). U.S. Department of State. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել