«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ և՛ ադրբեջանական, և՛ հայկական ուժերը ռազմական հանցագործություններ են կատարել 44-օրյա պատերազմի ժամանակ և կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին անհապաղ անցկացնել անկախ, անաչառ հետաքննություն, բացահայտել բոլոր մեղավորներին և պատասխանատվության ենթարկել նրանց[1][2]։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԱնտոնիու Գուտեռեշը հայտարարել է, որ «անխտիր հարձակումները բնակեցված վայրերի վրա ցանկացած վայրում, այդ թվում՝ Ստեփանակերտում, Գանձակում և այլ բնակավայրերում անմիջական Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շրջակայքում, բացարձակապես անընդունելի են»[3]։ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտը ընդունել է, որ բռնի հակամարտությունը ազդել է հակամարտության բոլոր կողմերի վրա, սակայն առանձնացրել է «ադրբեջանցիների կողմնակի վնասը» «Արցախում ադրբեջանական ուժերի և նրանց վստահված անձանց կողմից իրականացված վայրագությունների քաղաքականությունից, ինչպիսիք են անդամահատումները և գլխատումները»[4]։ Ադրբեջանը հետաքննություն է սկսել ադրբեջանցի զինծառայողների կողմից ռազմական հանցագործությունների վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերին[5] և 2020 թվականի դեկտեմբերի 14-ի դրությամբ ձերբակալել է իր չորս զինծառայողների[6]։
Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին բազմաթիվ վկայություններ են արձանագրվել[7]։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայիռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինվորականներն ու իշխանությունները բազմաթիվ կանխամտածված հարձակումներ են իրականացրել քաղաքացիական օբյեկտների վրա, վերահսկողության տակ ընկած անցած բնակավայրերում կատարել են խաղաղ բնակիչների սպանություններ, կանանց և երեխաների խոշտանգումներ և բռնաբարություններ, հայ ռազմագերիների խոշտանգումներ և անդամահատումներ և անկանոն հրթիռա-հերտանակին հարձակումներ խիտ բնակեցված վայրերում[7]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանված 80 քաղաքացիական անձանց ինքնությունը, այդ թվում՝ թիրախային հարվածների հետևանքով՝ 42, իսկ գերեվարման մեջ՝ 38 քաղաքացիական անձ[7]։ Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր[7]։ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով[7]։
Վիճակագրական տվյալներ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում սպանված քաղաքացիական անձանց վերաբերյալխմբագրել
Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության կյանքի ու այլ իրավունքների կոպտագույն, դիտավորյալ ու համակարգված խախտման դեպքերին առնչվող հանգամանքները ներկայացվում են ստորև՝ ընդհանրական վիճակագրական տվյալներով[7]։
Սպանված քաղաքացիական անձինք՝ ըստ մահվան հանգամանքների
1. Հեռահար հարվածներից
42
2. Գերության մեջ
38
Սպանված քաղաքացիական անձինք՝ ըստ սեռի
1. Արական
68
2. Իգական
12
Սպանված քաղաքացիական անձինք՝ ըստ տարիքի
1. մինչև 18 տարեկան
1
2. 18-40 տարեկան
15
2. 41-62 տարեկան
25
2. 63 և բարձր
39
Վիճակագրական տվյալներում ներկայացվել են միայն ապացուցված դեպքերը՝ անառարկելի հիմքերով, սակայն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է նաև այլ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ կիսատ տեղեկություններ, որոնք դեռևս հնարավոր չի եղել ամբողջապես ստուգել[7]։ Զեկույցի թարմացման պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմը շարունակել է տիրապետել անհայտ կորած 20 քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների, որոնց ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ հայտնի չեն[7]։
Ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական անձանց սպանության դեպքերըխմբագրել
Բնակվում էր Արցախի Մարտունու շրջանի շրջկենտրոն Մարտունի քաղաքում[7]։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինուժը հրթիռակոծում է Մարտունի քաղաքը, որի ընթացքում քաղաքի բնակիչ Իգոր Գևորգյանին պատկանող տան դիմաց պայթած արկի բեկորային հարվածների հետևանքով նրա 9-ամյա դուստր Վիկտորյա Գևորգյանը և նրա հարևան Էլլադա Բալայանը տեղում մահացել են, իսկ կրտսեր որդին՝ Արծվիկ Գևորգյանը, կինը՝ Անահիտ Գևորգյանը և հարևան Մանուշ Ավանեսյանը՝ վիրավորվել[7]։
Բնակվում էր Արցախի Մարտունու շրջանի շրջկենտրոն Մարտունի քաղաքում[7]։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինուժը հրթիռակոծում է Մարտունի քաղաքը, որի ընթացքում իր տան հարակից հատվածում պայթած արկի բեկորային հարվածների հետևանքով մահացել է[7]։ Նույն պայթյունից մահացել է նաև հարևանի 9-ամյա դուստր Վիկտորյա Գևորգյանը, իսկ նրա կրտսեր որդին՝ Արծվիկ Գևորգյանը, կինը՝ Անահիտ Գևորգյանը և հարևան Մանուշ Ավանեսյանը՝ վիրավորվել[7]։
Միայնակ բնակվում էր Արցախի Հադրութի շրջանի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, կենսաթոշակառու էր[7]։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ ադրբեջանական կողմի արձակած արկի պայթյունի հետևանքով կորցրել էր աջ ձեռքը[7]։ Սպանվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հադրութ քաղաքի իր տան բակում՝ անօդաչու թռչող սարքի կողմից իր տանը հարվածելու հետևանքով[7]։ Դեպքի հանգամանքները հաստատել է նաև նրա թոռնուհի Ռոֆինե Ստեփանյանը[7]։
Բնակվում էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, զբաղվում էր ձեռնարկատիրությամբ[7]։ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին մեկնել էր Մարտակերտի շրջանիՄեծշեն գյուղ՝ ընկերոջը տեսակցելու[7]։ Հյուրընկալությունը տևել էր մինչև ուշ երեկու, այդ պատճատով որոշել էր գիշերել այնտեղ՝ նախընտրելով Ստեփանակերտ վերադառնալ հաջորդ օրը[7]։ Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինուժը սկսել են հրթիռակոծել Մեծ շեն գյուղը, որի ընթացքում արկի պայթյունից ստացած բեկորային վնասվածքներից զոհվել է[7]։
Բնակվում էր Մարտակերտի շրջանիԶարդախաչ համայնքում, կենսաթոշակառու էր[7]։ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զինուժի կողմից հրթիռակոծության է ենթարկվել Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղը, որի բնակիչները տարհանված չէին[7]։ Գյուղի բնակիչ Աբել Սարգյսանը այդ պահին զբաղված է եղել մանր և խոշոր եղջերավոր անասունների խնամքի կազմակերպմամբ, և մոտակայքում պայթած հրթիռը խլել է նրա կյանքը[7]։ Նկատի ունենալով, որ նրա մարմինը մասնատվել էր՝ նույն օր նրան հուղարկավորել են[7]։ Տեղեկությունը հաստատվել է Զարդախաչ համայնքի ղեկավար Արշակ Ասրյանի կողմից[7]։
Բնակվում էր Մարտակերտի շրջանիՆերքին Հոռաթաղ գյուղում[7]։ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Լյուբա Մամունցը, նրա որդին՝ Դավիթ Խաչատրյանը, ամուսինը՝ Հրանտ Խաչատրյանը և քույրը՝ Լարիսա Հարությունյանը գտնվում էին Մարտակերտ քաղաքի կենտրոնական թաղամասում գտնվող մի խանութի դիմաց, երբ ադրբեջանական կողմը սկսել է հրթիռակոծել Մարտակերտը[7]։ Պայթյունների հետևանքով առաջացած բեկորային վնասվածքներից տեղում մահացել են Լյուբա Մամունցը, Լարսիա Հարությունյանը և Հրանտ Խաչատրյանը, իսկ Դավիթ Խաչատրյանը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ[7]։
Բնակվում էր Մարտակերտի շրջանիՄարտակերտ քաղաքում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր[7]։ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Լարիսա Հարությունյանը, նրա քույրը՝ Լյուբա Մամունցը և վերջինիս ամուսինը՝ Հրանտ Խաչատրյանը մահացել են ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով՝ Մարտակերտ քաղաքի կենտրոնական թաղամասում գտնվող խանութի դիմաց, իսկ Դավիթ Խաչատրյանը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ[7]։
Բնակվում էր Մարտակերտի շրջանիՆերքին Հոռաթաղ գյուղում[7]։ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Հրանտ Խաչատրյանը, նրա կինը՝ Լյուբա Մամունցը և վերջինիս քույրը՝ Լարիսա Հարությունյանը մահացել են ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով՝ Մարտակերտ քաղաքի կենտրոնական թաղամասում գտնվող խանութի դիմաց, իսկ նրա որդին՝ Դավիթ Խաչատրյանը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ[7]։
Բնակվում էր Մարտունու շրջանիՄարտունի քաղաքում[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքի հերթական արկակոծության ժամանակ, երբ Արմեն Հովսեփյանը մեքենայով երթևեկում էր քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով, արկի բեկորային հարվածների հետևանքով նա տեղում մահացել է[7]։ Նույն հրետակոծության հետևանքով վիրավորումներ են ստացել նաև Մարտունու չորս բնակիչներ՝ Կարեն Մելքումյանը, Հենրիխ Միրզոյանը, Անդրանիկ Գրիգորյանը և Նվեր Ավագյանը[7]։
Բնակվում էր Մարտունու շրջանիՄարտունի քաղաքում[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքի հերթական արկակոծության ժամանակ, երբ Վալերիկ Դադայանը գտնվում էր իր տան բակում, արկի բեկորային հարվածների հետևանքով նա տեղում մահացել է[7]։
Բնակվում էր Մարտունու շրջանիՄարտունի քաղաքում[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքի հերթական արկակոծության ժամանակ, երբ քաղաքի կենտրոնում Գրիշա Նարինյանը ուղեկցում էր հայկական ու օտարերկյա լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների, արկի բեկորային հարվածների հետևանքով նա տեղում մահացել է[7]։ Նույն հրետակոծության հետևանքով վիրավորումներ են ստացել չորս լրագրողներ՝ ֆրանսիական «Le Monde» թերթի թղթակիցներ՝ Ռաֆայել Յաղուբզադեն և Ալան Կավալը, հայկական հայկական «24news.am» լրատվամիջոցի թղթակից Սևակ Վարդումյանը և «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը[7]։
Բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում, աշխատում էր մասնավոր հատվածում[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի զինուժի կողմից հրթիռակոծվել են Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող՝ Հաղթանակի օղակաձև հրապարակին հարակից Ազատամարտիկների և Տիգրան Մեծի փողոցների բազմաբնակարան մի քանի շենքեր[7]։ Պայթյունների հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից իր բնակարանում մահացել է Ալինա Հարությունյանը, իսկ փողոցում՝ Ռադիկ Դանիելյանը[7]։
Բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում, աշխատում էր որպես տաքսու վարորդ[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի զինուժի կողմից հրթիռակոծվել են Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող՝ Հաղթանակի օղակաձև հրապարակին հարակից Ազատամարտիկների և Տիգրան Մեծի փողոցների բազմաբնակարան մի քանի շենքեր[7]։ Պայթյունների հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից փողոցում մահացել է Ռադիկ Դանիելյանը, իսկ իր բնակարանում՝ Ալինա Հարությունյանը[7]։
Բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում, հաշվառված էր Ասկերանի շրջանիԽնածախ գյուղում[7]։ Աշխատում էր Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում և պատերազմի ընթացքում ներգավված էր բնակչության հումանիտար աջակցությանն ու ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վտանգների չեզոքացմանն ուղղված աշխատանքներին[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը ուղիղ թիրախավորել են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական շենքերից մեկը Ստեփանակերտում, որի ուղղությամբ արձակված հրթիռի պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից մահացել է Հովիկ Աղաջանյանը[7]։ Նույն հարվածի հետևանքով մարմնական տարբեր վիրավորումներ են ստացել ևս 6 փրկարարներ՝ Վալերի Խաչատրյանը, Սաշա Ավանեսյանը, Գարի Մելքումյանը, Սուրիկ Շահնազարյանը, Հայասեր Բաղդասարյանը և Հրայր Սարգսյանը[7]։
Բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում, աշխատում էր «Արցախէներգո» ՓԲԸ-ում[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրթիռների կիրառությամբ թիրախային կրակ են արձակել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված էլեկտրական ենթակայանների համալիրի և դրա հարևանությամբ գտնվող՝ «Արցախէներգո» ՓԲԸ-ի վարչական շենքի ուղությամբ, որի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից մահացել են Սուրեն Միրզոյանը և Արամ Գրիգորյանը, իսկ Սերգեյ Կոստանդյանը վիրավորվել է[7]։
Բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրթիռների կիրառությամբ թիրախային կրակ են արձակել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված էլեկտրական ենթակայանների համալիրի և դրա հարևանությամբ գտնվող՝ «Արցախէներգո» ՓԲԸ-ի վարչական շենքի ուղությամբ, որի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից մահացել են Արամ Գրիգորյանը և Սուրեն Միրզոյանը, իսկ Սերգեյ Կոստանդյանը վիրավորվել է[7]։
Բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում, կենսաթոշակառու էր[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռակոծվել էր Ստեփանակերտ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցը[7]։ Հարձակման պահին հիշյալ փողոցի №7 շենքում բնակվող Արկադի Լալայանը գտնվում էր իր բնակարանի պատշգամբում, որի ուղղությամբ՝ դիմացի հատվածում պայթել էր հերթական հրթիռը[7]։ Արկադի Լալայանի հարազատները նրան գտել են պատշգամբում՝ բեկորային վնասվածքներից արնահոսած և մահացած վիճակում[7]։
Բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արթուր Գալստյանը գնացել էր Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի №5 շենք՝ միայնակ մորը տեսակցելու համար[7]։ Այդ պահին ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել է Ստեփանակերտ քաղաքում տեղակայված՝ «Արցախէներգո» ՓԲԸ-ին պատկանող ենթակայանները, որոնք տեղակայված են Իսակովի փողոցի հարևանությամբ[7]։ Այդ պահին խոցվել է նաև նույն փողոցի №5 շենքը, որտեղ ստացած բեկորային վնասվածքներից մահացել է Արթուր Գալստյանը[7]։
Բնակվում էր Ասկերանի շրջանիԱյգեստան գյուղում, կենսաթոշակառու էր[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի տարբեր հատվածներում պայթած հրթիռների բեկորային հարվածներից իրենց աշխատանքի վայրում մահացել են գյուղի բնակիչիներ՝ Սլավիկ Խաչատրյանը և Կոտայքի մարզիՀրազդան քաղաքի բնակիչ Ջանիբեկ Նիկողոսյանը[7]։
Բնակվում էր Կոտայքի մարզիՀրազդան քաղաքում, աշխատում էր Ասկերանի շրջանիԱյգեստան գյուղում[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի տարբեր հատվածներում պայթած հրթիռների բեկորային հարվածներից իրենց աշխատանքի վայրում մահացել են գյուղի բնակիչիներ՝ Ջանիբեկ Նիկողոսյանը և Սլավիկ Խաչատրյանը[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՀադրութ քաղաքում, զբաղվում էր անասնապահությամբ[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութ քաղաք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խումբը դիպուկահար հրազենի կրակոցով տան բակում սպանել է Վարուժան Պողոսյանին, իսկ նրա որդի Էդգար Պողոսյանը ծանր վիրավորվել է[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՀադրութ քաղաքում, ուներ հոգեկան խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութ քաղաք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խումբը երեք հրազենային կրակոցով իր բնակարանում սպանել է հոգեկան խնդիրներ ունեցող Միքայել Մոսեսյանին, իսկ նրա մայրը՝ Անահիտ Մովսիսյանը ստացել է հրազենային վիրավորումներ և փրկվել բժշկական միջամտության արդյունքում[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՀադրութ քաղաքում, ուներ հաշմանդամություն[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութ քաղաք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի հրազենային կրակոցից սպանվել է իր տան բակում՝ հոր աչքի առջև[7]։ Ունեցել է հոգեկան խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն[7]։ Մարմինը գտնվել է որոնողական աշխատանքների արդյունքում՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին՝ լրիվությամբ քայքայված վիճակում[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՀադրութ քաղաքում, հանդիսանում էր Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ Հադրութ քաղաք էր ներխուժել ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խումբը, Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Գրիգորյանը փորձում էր կազմակերպել քաղաքում մնացած քաղաքացիական անձանց տարհանումը, սակայն նկատվել է ու սպանվել հրազենային կրակոցով[7]։
Բնակվում էր Մարտունու շրջանիՄարտունի քաղաքում, կենսաթոշակառու էր[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, Մարտունի քաղաքին ուղղված հարվածների հետևանքով ուղիղ խոցմամբ ամբողջությամբ ավերվել էր նաև քաղաքի բնակիչ Պարգև Սաղյանին պատկանող բնակարանը[7]։ Այդ պահին վերջինս գտնվում էր տանը և պայթյունի հետևանքով նրա բնակարանն ամբողջությամբ փլվել էր՝ նրան թողնելով փլատակների տակ։ Պարգև Սաղյանի դիակը փլատակներից հանել են Մարտունի քաղաքի բնակիչները և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ուժերը[7]։
Բնակվում էր Երևան քաղաքում, զբաղվում էր բենռափոխադրմամբ[7]։ Աշոտ Հովհաննիսյանը բեռնատար մեքենայով զբաղվում էր խաղաղ բնակչության համար սննդի մատակարարման աշխատանքներով[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին նա սնունդ էր տեղափոխում քաղաք Մարտակերտ, երբ ճանապարհին՝ Տիգրանակերտ արգելոցի տարածքում հակառակորդի կողմից թիրախավորվել է նրա մեքենան, և արկի պայթյունից Աշոտ Հովհաննիսյանը տեղում մահացել է[7]։
Բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում, աշխատում էր «Արցախէներգո» ՓԲԸ-ում[7]։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած Նվեր Գրիգորյանը պատերազմում կատարում էր բացառապես մասնագիտական՝ էներգամատակարարման խափանումները վերացնելու աշխատանք[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին նա աշխատում էր Մարտակերտի շրջանում և հակառակորդի արձակած արկի պայթյունի պահին գտնվում էր էլեկտրասյան վրա[7]։ Բարձր դիրքի պատճառով արկի պայթյունից արձակված բեկորները հարվածել և սպանել են նրան[7]։
Բնակվում էր Մարտունու շրջանիԿարմիր Շուկա գյուղում[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին Կարմիր Շուկան և հարակից գյուղերը ադրբեջանական զինված ուժերի կողմից առնվել էին կրակի տակ, այդ ուղղությամբ «Սմերչ» համազարկային կայանքներից արձակվել են մի շարք կասետային հրթիռներ, որոնց բեկորներից ավերվել են բնակարաններ, տրանսպորտային միջոցներ[7]։ Կրակի պահին Կարմիր Շուկայի բնակիչ Արմեն Քարամյանը գտնվում էր իր մեքենայում, որին հասցված հարվածի հետևանքով նա տեղում մահացել է[7]։
Բնակվում էր Մարտունու շրջանիԿարմիր Շուկա գյուղում, աշխատում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունում[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին Կարմիր Շուկայի բնակիչ Կարեն Գրիգորյանը կենսաթոշակառու հոր և համագյուղացիների հետ իր մեքենայով դուրս էր եկել գյուղից՝ իջնելով մոտակա Շեխեր գյուղ տանող ճանապարհին կառուցված կամրջի մոտ[7]։ Ականատեսների ներկայացմամբ՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքը նկատել ու անմիջապես հրթիռով խոցել է Կարեն Գրիգորյանի տրանսպորտային միջոցը, որի հետևանքով վերջինս մահացել է, իսկ ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ[7]։
Բնակվում էր Մարտունու շրջանիՄարտունի քաղաքում, կենսաթոշակառու էր[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Մարտունի քաղաքի հերթական հրետակոծության հետևանքով Վլադիմիր Միրզոյանը մահացել է ստացած բազմաբեկոր մարմնական վնասվածքներից՝ իր տան բակում[7]։
Բնակվում էր Ասկերանի շրջանիԱվետարանոց գյուղում, զբաղվում էր հողագործությամբ և անասնապահությամբ[7]։ Տևական ժամանակ ադրբեջանական զինված ուժերը մարտեր էին մղել Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը իրենց տիրապետության տակ առնելու համար, որի իրագործման նպատակով հաճախակի գործի էր դրվում բնակավայրը հրթիռակոծելու մեթոդը[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին հերթական հարձակման ժամանակ արկի պայթյունից գյուղամիջում մահացել է գյուղի բնակիչ Գևորգ Համբարձումյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել մի խումբ գյուղացիներ[7]։
Բնակվում էր Ասկերանի շրջանիԽնապատ գյուղում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Էդվարդ Խաչատրյանը Խնապատից իր մեքենայով մեկնել էր քաղաք Մարտունի, հետ վերադառնալու ճանապարհին նրա մեքենան նկատվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքի կողմից, և արձակված հրթիռը խոցել ու սպանել է նրան[7]։
Բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում, աշխատում էր ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակում էր կազմակերպվել Ասկերանի շրջանիՍղնախ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով գյուղում առաջացել էր հումանիտար օգնության լրջագույն կարիք[7]։ Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության կողմից դեպքի վայր ուղարկված փրկարարական ուժերը ստիպված էին աշխատել ռազմական գործողություններին զուգահեռ[7]։ Խոցված մեքենայից Սղնախ գյուղի բնակչին հանելու պահին արկի պայթյունից մահացու վիրավորում է ստացել փրկարարական խմբի անդամ Հարություն Աթաջանյանը[7]։
Բնակվում էր Մարտունու շրջանիԹաղավարդ գյուղում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին դրությամբ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը ամբողջությամբ տարհանվել և գտնվում էր Ադրբեջանի զինված ուժերի խոցելիության տեսադաշտում[7]։ Գյուղի բնակիչները տեղաշարժվել էին Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ։ Այդ օրը Թաղավարդի ու Կարմիր Շուկայի մի խումբ բնակիչներ հավաքվել էին Ակնաղբյուր գյուղի մոտակայքում՝ ճանապարհի մայթեզրին կառուցված հանրային սննդի օբյեկտի մոտ՝ հույս ունենալով, որ առաջիկայում իրենց բնակավայրը կանցնի հայկական ուժերի տիրապետության տակ և նրանք կկարողանան վերադառնալ իրենց բնակարանները[7]։ Այդ պահին ադրբեջանական անօդաչու թռչող սարքից նրանց ուղղությամբ արձակվել են հրթիռներ, որոնց պայթյունի հետևանքով Սերգեյ Բալայանը մահացել է, իսկ ևս 6 քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ[7]։
Բնակվում էր Մարտունու շրջանիՀերհեր գյուղում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին հրթիռակոծության էր ենթարկվել Հերհեր բնակավայրը, որի հետևանքով ամբողջությամբ ավերվել էր գյուղի բնակիչ Ապրես Ադամյանի տունը[7]։ Նույն օրը նրա տանը կատարված փրկարարական-որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր նրա դիակը՝ բեկորային վնասվածքներով ու կոտրվածքներով[7]։
Բնակվում էր Մարտունու շրջանիՍոս գյուղում[7]։ 2020 թվականի նոյեմբերի 2-ին Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքի թիրախավորման հետևանքով բնակիչները սկսել են լքել բնակավայրը[7]։ Տվյալ գյուղում էր գտնվում նաև Սոս համայնքի բնակիչ Արմո Ավանեսյանը, ով ևս իր մեքենայով փորձել էր տեղափոխվել համեմատաբար անվտանգ վայր, սակայն գյուղի մոտակայքում նրա մեքենան խոցվել է՝ դառնալով վերջինիս մահվան պատճառ[7]։
Բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում՝ իր թոռների հետ միասին, կենսաթոշակառու էր[7]։ 2020 թվականի նոյեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքը ենթարկվել էր մասշտաբային հրթիռային հարձակման, որի ընթացքում ուղիղ թիրախավորման հետևանքով ամբողջությամբ ավերվել է նաև Զորգեի փողոցում գտնվող՝ Սվետլանա Մկրտչյանի առանձնատունը[7]։ Փրկարարական ուժերը նույն օրը նշված տան փլատակներից հանել են Սվետլանա Մկրտչյանի, նրա թոռներ՝ Էրիկ ու Արկադի Հախումյանների դիակները[7]։
Բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում՝ տատիկի ու եղբոր հետ[7]։ 2020 թվականի նոյեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքը ենթարկվել էր մասշտաբային հրթիռային հարձակման, որի ընթացքում ուղիղ թիրախավորման հետևանքով ամբողջությամբ ավերվել է նաև Զորգեի փողոցում գտնվող՝ Սվետլանա Մկրտչյանի առանձնատունը[7]։ Փրկարարական ուժերը նույն օրը նշված տան փլատակներից հանել են Էրիկ Հախումյանի, նրա եղբոր՝ Արկադի Հախումյանի և տատիկի՝ Սվետլանա Մկրտչյանի դիակները[7]։
Բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում՝ տատիկի ու եղբոր հետ[7]։ 2020 թվականի նոյեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքը ենթարկվել էր մասշտաբային հրթիռային հարձակման, որի ընթացքում ուղիղ թիրախավորման հետևանքով ամբողջությամբ ավերվել է նաև Զորգեի փողոցում գտնվող՝ Սվետլանա Մկրտչյանի առանձնատունը[7]։ Փրկարարական ուժերը նույն օրը նշված տան փլատակներից հանել են Արկադի Հախումյանի, նրա եղբոր՝ Էրիկ Հախումյանի և տատիկի՝ Սվետլանա Մկրտչյանի դիակները[7]։
Բնակվում էր Քաշաթաղի շրջանիԲերձոր քաղաքում, աշխատում էր «Արցախգազ» ՓԲԸ-ի Քաշաթաղի մասնաճյուղում՝ որպես տեխնիկ[7]։ 2020 թվականի նոյեմբերի 8-ին Վանիկ Բաբայանը ներգրավվել էր Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում վթարված գազատարի վերականգնման աշխատանքներին, որի ընթացքում հակառակորդի կողմից արձակված հերթական արկը պայթել է նրանց հարևանությամբ, և ստացած բեկորային վնասվածքներից Վանիկ Բաբայանը մահացել է[7]։
Բնակվում էր Ասկերանի շրջանիԻվանյան գյուղում[7]։ Զորակոչային տարիքի էր, սակայն որպես բազմազավակ հայր չի զորակոչվել[7]։ Մահացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Շուշի քաղաքի մերձակայքում՝ իր կողմից վարվող մեքենան հակառակորդի կողմից խոցելու հետևանքով[7]։
Սպանվել է ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետանային հարվածների հետևանքով[7]։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ ստացել է կրծքավանդակի, որովայնի, և ստորին վերջույթների հրազենային պայթյունաայրվածքային վնասվածքներ, ինչի հետևանքով մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 25-ին Քաշաթաղի շրջանիՔաշունիք գյուղի մատույցներում[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՏյաք գյուղում, զբաղվում էր անասնապահությամբ[7]։ Քանի որ Հադրութ քաղաքը ադրբեջանական զինված ուժերի կողմից դիտարկվում էր որպես հիմնական թիրախներից մեկը, այդ պատճառով 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ադրբեջանական դիվերսիոն խմբերը ոչ միայն մտել էին քաղաք, այլև փորձում էին այն շրջափակել ամեն կողմից[7]։ Այդ պատճառով նախապես անվտանգ վայր չտեղափոխված՝ Տյաք գյուղի բնակիչ Յուրի Ադամյանը և նրա հետ անասնապահությամբ զբաղվող Բենիկ Հակոբյանը մնացել էին գյուղում[7]։ Ադրբեջանական զինվորականները Յուրի Ադամյանին և Բենիկ Հակոբյանին հայտնաբերելուց ու գերեվարելուց հետո Հադրութ քաղաքի հրապարակում նրանց կապել և ցուցադրաբար գնդակահարել են 2020 թվականի հոկտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում, որը ցուցադրող տեսանյութը հոկտեմբերի 15-ին հրապարակվել է ադրբեջանական սոցցանցային տիրույթում[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՀադրութ քաղաքում, կենսաթոշակառու էր[7]։ Քանի որ Հադրութ քաղաքը ադրբեջանական զինված ուժերի կողմից դիտարկվում էր որպես հիմնական թիրախներից մեկը, այդ պատճառով 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ադրբեջանական դիվերսիոն խմբերը ոչ միայն մտել էին քաղաք, այլև փորձում էին այն շրջափակել ամեն կողմից[7]։ Այդ պատճառով նախապես անվտանգ վայր չտեղափոխված՝ Տյաք գյուղի բնակիչ Յուրի Ադամյանը և նրա հետ անասնապահությամբ զբաղվող Բենիկ Հակոբյանը մնացել էին գյուղում[7]։ Ադրբեջանական զինվորականները Յուրի Ադամյանին և Բենիկ Հակոբյանին հայտնաբերելուց ու գերեվարելուց հետո Հադրութ քաղաքի հրապարակում նրանց կապել և ցուցադրաբար գնդակահարել են 2020 թվականի հոկտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում, որը ցուցադրող տեսանյութը հոկտեմբերի 15-ին հրապարակվել է ադրբեջանական սոցցանցային տիրույթում[7]։ Բենիկ Հակոբյանի կնոջ՝ Ելենա Հակոբյանի դիակը հայտնաբերվել է 2021 թվականի հունվարի 4-ին Հադրութ քաղաքում՝ որոնողական աշխատանքների արդյունքում[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՀադրութ քաղաքում, միայնակ կենսաթոշակառու էր[7]։ Մուշեղ Մելքումյանը այն անձանցից էր, ով ի վիճակի չէր տեղափոխվել անվտանգ վայր, այդ պատճառով գերեվարվել էր 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ հոկտեմբեր ամսում Հադրութ քաղաք ներխուժած ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից[7]։ Հետագայում ադրբեջանական կողմը հայտնել էր Մուշեղ Մելքումյանի գերեվարման, իսկ նրան 2020 թվականի հոկտեմբերի 29-ին հայկական կողմին հանձնելու պահին՝ նաև մահվան մասին[7]։ Մարմնի նախնական դատաբժշկական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ մահը վրա է հասել բռնության գործադրմամբ գլխուղեղի տրավմայի հետևանքով[7]։
Բնակվում էր Շուշիի շրջանիՇուշի քաղաքում, կենսաթոշակառու էր[7]։ Էդուարդ Ժամհարյանը Շուշի քաղաքում մնացած և 2020 թվականի նոյեմեբրի 8-ին կամ հաջորդող օրերին Ադրբեջանի զինվորականների կողմից գերեվարված քաղաքացիական անձանցից է, որի դիակը 2020 թվականի դեկտեմբերի 4-ին հանձնվել է հայկական կողմին՝ դիտավորությամբ նրան կյանքից զրկելու մասին վկայող բավարար հանցանշաններով[7]։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ Էդուարդ Ժամհարյանը սպանվել է կիրառված բռնության պատճառով գլխի ձախ հատվածում առկա գանգուղեղային բաց վնասվածքի հետևանքով[7]։
Բնակվում էր Շուշիի շրջանիՇուշի քաղաքում, կենսաթոշակառու էր[7]։ Աշոտ Մունչյանը Շուշի քաղաքում մնացած և 2020 թվականի նոյեմեբրի 8-ին կամ հաջորդող օրերին Ադրբեջանի զինվորականների կողմից գերեվարված քաղաքացիական անձանցից է, որի դիակը 2020 թվականի դեկտեմբերի 5-ին հանձնվել է հայկական կողմին՝ դիտավորությամբ նրան կյանքից զրկելու մասին վկայող բավարար հանցանշաններով[7]։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ Աշոտ Մունչյանը սպանվել է հրազենային վիրավորումով, բացի դրանից՝ կտրված էր նաև ձախ ականջը[7]։
Բնակվում էր Շուշի քաղաքում, թոշակառու էր[7]։ Դատաբժշկական փորձաքննության տվյալներով ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին[7]։ 2020 թվականի դեկտեմբերի 5-ին Շուշի քաղաքում ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել ինքնությունը չպարզված քաղաքացիական տղամարդու դիակ՝ քունքի հատվածում հրազենային վնասվածքով, ինչպես նաև որովայնի հատվածում կտրող-ծակող գործիքի գործադրմամբ հասցված վնասվածքներով[7]։
Բնակվում էր Շուշի քաղաքում, ամուսնացած չէր[7]։ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել Շուշի քաղաքի բնակիչ Սլավիկ Ավագյանի դիակը՝ քունքի հատվածում հրազենային վնասվածքով, ինչպես նաև որովայնի հատվածում կտրող-ծակող գործիքի գործադրմամբ հասցված վնասվածքներով[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիԱզոխ գյուղում, միայնակ կենսաթոշակառու էր[7]։ Առողջական խնդիրներով պայմանավորված Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ Յուրի Ասրիյանը չէր կարողացել դուրս գալ իր բնակավայրից և 2020 թվականի հոկտեմբերի 21-ին գերեվարվել էր գյուղ ներխուժած ադրբեջանական զինվորականների կողմից[7]։ Հետագայում՝ 2020 թվականի դեկտեմբեր ամսում համացանցում տեսանյութ էր տարածվել, որը պարունակում էր Յուրի Ասրիյանի գլխատման տեսարանը[7]։ Նա բազմաթիվ անգամ «Ալահի» անունով խնդրում է չգլխատել իրեն, սակայն ադրբեջանական զինված ուժերի համազգեստով զինվորականը ակնհայտորեն գլխատում է նրան[7]։ Մարմինը գտնվել է 2021 թվականի հունվարի 21-ին[7]։
Բնակվում էր Ասկերանի շրջանիԱվետարանոց գյուղում, կենսաթոշակառու էր[7]։ Էդուարդ Շախկելդյանն ու նրա կինը՝ Արեգա Շախկելդյանը 2020 թվականի հոկտեմբերի 27-ին գերեվարվել էին ադրբեջանական զինվորականների կողմից[7]։ Այնուհետև ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատել է Էդուարդ Շախկելդյանի գերեվարման փաստը, սակայն գերությունից ազատված ականատեսները իրենց վկայություններով փաստել են նրա նկատմամբ ադրբեջանցի զինվորականների կողմից բռնություն գործադրելու հանգամանքը, որի հետևանքով Էդուարդ Շախկելդյանը մահացել է[7] 2020 թվականի դեկտեմբերի 5-ին։
Բնակվում էր Ասկերանի շրջանիՄադաթաշեն գյուղում, կենսաթոշակառու էր[7]։ Գեննադի Պետրոսյանը 2020 թվականի հոկտեմբերի 27-ին գյուղի տարհանումից հետո վերադարձել էր գյուղ՝ մնացյալ իրերը վերցնելու նպատակով[7]։ Նույն ժամանակահատվածում գյուղում հայտնված ադրբեջանական զինվորականները նրան գերեվարել և հետագայում նոյեմբեր ամսում համացանցում տեղադրել են մի տեսանյութ, որում ակնհայտորեն նկատելի է, թե ինչպես են Գեննադի Պետրոսյանին գլխատում, նրա մարմինն ու անդամահատված գլուխը տեղադրում խոզի մարմնի մոտ՝ ենթադրաբար նույնացնելու մտադրությամբ[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՀադրութ քաղաքում, կենսաթոշակառու էր[7]։ 2020 թվականի դեկտեմբերի 4-ին Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում դիակների որոնման ընթացքում հայտնաբերվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 10-ին բռնազավթված Հադրութ քաղաքի բնակիչ Էռնեստ Հարությունյանի դիակը՝ իր տան պատշգամբում[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՆորաշեն գյուղում, կենսաթոշակառու էր[7]։ 2020 թվականի դեկտեմբերի 5-ին Հադրութի շրջանի Նորաշեն համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զորքերի կողմից բռնազավթված նույն գյուղի բնակիչ Մինաս Հակոբյանի և նրա որդի Եղիշե Հակոբյանի դիակները՝ լրիվ քայքայված վիճակում[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՆորաշեն գյուղում[7]։ 2020 թվականի դեկտեմբերի 5-ին Հադրութի շրջանի Նորաշեն համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զորքերի կողմից բռնազավթված նույն գյուղի բնակիչ Եղիշե Հակոբյանի և նրա հայր Մինաս Հակոբյանի դիակները՝ լրիվ քայքայված վիճակում[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՎարդաշատ գյուղում, կենսաթոշակառու էր[7]։ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Հադրութի շրջանի Վարդաշատ համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ից ադրբեջանական զորքերի կողմից բռնազավթված նույն գյուղի բնակչուհի Նինա Դավթյանի դիակը՝ լրիվ քայքայված վիճակում[7]։ Նինա Դավթյանի գլուխը մարմնից անջատված էր, իսկ ձեռքը՝ կոտրված[7]։ Ամուսնու՝ Դավիթ Դավթյանի դիակը նույնպես գտնվել է Վարդաշատ գյուղում որոնողական աշխատանքների արդյունքում[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՏող գյուղում, կենսաթոշակառու էր[7]։ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Հադրութի շրջանի Տող համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 2020 թվականի հոկտեմբերի 21-ից գյուղում մնացած նույն գյուղի բնակիչներ Մարտիկ Ավետիսյանի և Ռադիկ Ստեփանյանի դիակները՝ քայքայված վիճակում[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՏող գյուղում, ուներ հաշմանդամություն[7]։ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Հադրութի շրջանի Տող համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 2020 թվականի հոկտեմբերի 21-ից գյուղում մնացած նույն գյուղի բնակիչներ Ռադիկ Ստեփանյանի և Մարտիկ Ավետիսյանի դիակները՝ քայքայված վիճակում[7]։ Ռադիկ Ստեփանյանի գլուխը բացակայում էր, իսկ ոտքերը կոտրված էին[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՄեծ Թաղեր գյուղում, կենսաթոշակառու էր[7]։ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 2020 թվականի հոկտեմբերի 23-ից գյուղում ադրբեջանական վերահսկողության ներքո մնացած նույն գյուղի բնակիչներ Վարդան Ալթունյանի, Սլավիկ Գալստյանի և Վահրամ Լալայանի դիակները՝ քայքայված վիճակում[7]։
Բնակվում էր Հադրութի շրջանիՄեծ Թաղեր գյուղում, կենսաթոշակառու էր[7]։ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 2020 թվականի հոկտեմբերի 23-ից գյուղում ադրբեջանական վերահսկողության ներքո մնացած նույն գյուղի բնակիչներ Սլավիկ Գալստյանի, Վարդան Ալթունյանի և Վահրամ Լալայանի դիակները՝ քայքայված վիճակում[7]։ Դատաբժիշկ փորձագետի նախնական եզրակացության համաձայն դիակների վրա առկա են հրազենային վնասվածքներ[7]։