Սումգայիթ (ադրբ.՝ Sumqayıt), քաղաք Ադրբեջանում, որը գտնվում է Կասպից ծովի ափին, Բաքվից 30 կմ դեպի հյուսիս։ Քաղաքի բնակչությունը մոտ 357,900 մարդ է, տարածքը՝ մոտ 83 կմ² և այն Ադրբեջանի 3-րդ խոշոր քաղաքն է։ Բնակչությունը՝ 341 200 մարդ (2018

Քաղաք
Սումգայիթ
ադրբ.՝ Sumqayıt
Զինանշան

Շաքիի շենքերը
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՔաղաքապետԷլդար Ազիզով
Հիմնադրված է1949 նոյեմբերի 22 թ.
Առաջին հիշատակում1580
Տվյալ կարգավիճակում1949 թվականից
Մակերես96 կմ²
ԲԾՄ26±1 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն406 100 մարդ (2008)
Խտություն3987 մարդ/կմ²
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ18
Փոստային ինդեքսAZ5000
Փոստային դասիչAZ5000
Ավտոմոբիլային կոդ50
Պաշտոնական կայքsumqayit-ih.gov.az (ադրբ.)
Սումգայիթ (Ադրբեջան)##
Սումգայիթ (Ադրբեջան)
Բնակելի տներ Սումգայիթ քաղաքում։

Պատմություն խմբագրել

Սումգայիթի ներկա տարածքում առաջին բնակավայրեր են եղել 16-րդ դարի վերջերից։ 1935 թվականին Խորհրդային իշխանությունները որոշում են կայացրել այդ տեղայնքում զարգացնել ծանր արդյունաբերություն։ 1938-1941 թվականներին կառուցվեց ջերմաէլեկտրակայանը, որը պետք է էլեկտրականությամբ ապահովեր Բաքվի զարգացող նավթաարդյունաբերությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցվեցին քիմիական և մետաղագործական համալիրներ։ Արդյունաբերության զարգացումը բնակչության մեծ հոսք ապահովեց և 1949 թվականի նոյեմբերի 22-ին Սումգայիթը ստացավ քաղաքի կարգավիճակ։

Սումգայիթն աշխարհին առավել հայտնի դարձավ 1988 թվականի փետրվարի 27-ից հետո, երբ այդ քաղաքում սկսվեցին կազմակերպված և պլանավորված հայկական բնակչության ջարդեր։ Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններ էին ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման։

Սումգայիթը նաև 2006 թվականին և 2007 թվականին առաջին տեղերն էր զբաղեցրել է Blacksmith Institute բնապահպանական խմբի կազմված ամենաաղտոտված միջավայրով քաղաքների ցանկում[1]։

Սումգայիթի ջարդեր խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել