Ջրագրական ցանց, ցամաքի ջրավազանների և ջրահոսքերի (գետերի, լճերի, ճահիճների և ջրամբարների) ամբողջությունը։ Լոկ ջրահոսքերի համակարգը քննարկելիս, կիրառվում է «գետային ցանց» տերմինը։ Սակայն հաճախ ջրագրական ցանց և գետային ցանց հասկացությունները նույնացվում են։ Ջրագրական ցանցը բնութագրվում է գետային ցանցի խտության, լճաշատության և ճահճացման գործակիցներով (լճերի մակերեսների կամ ճահիճների մակերևույթների հարաբերությունը տարածքի մակերեսին՝ արտահայտված %-ներով)։ Ջրագրական ցանցի կառուցվածքը (խտությունը, լճաշատությունը, ճահճացումը) պայմանավորված է ֆիզիկա-աշխարհագրական պայմանների ամբողջ համալիրով և հատկապես կլիմայով, ռելիեֆով, տեղանքի երկրաբանական կառուցվածքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 391