Ջոնաթան Գոլդ (անգլ.՝ Jonathan Gold, 1960 թվական հուլիս 28, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - 2018 թվական հուլիսի 21, Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի ռեստորանային և երաժշտական քննադատ։ Երկար տարիներ եղել է Լոս Անջելես Թայմս թերթի նպարեղեն բաժնի գլխավոր քննադատ, դրանից բացի տպագրվել է այնպիսի հրատարակչություններում, ինչպիսիք են LA Weekly և Gourmet, և համարվել է KCRW ռադիոալիքի Good Food հաղորդման մշտական հյուրը։ Գոլդը հաճախ իր ակնարկների կիզակետը ընտրում էր ոչ այդքան մեծ համբավ ունեցող, ավանդական խոհանոցով, ներգաղթյալների կողմից հիմնված ռեստորաններ, չնայած նրան, որ իր ողջ կարիերայի ընթացքում հրապարակում էր հոդվածներ՝ խոհանոցների բոլոր տարատեսակների և ճանաչվածության ու նորաձևության տարբեր աստիճանների վրա գտնվող հաստատությունների մասին։ 2007 թվականին լինելով LA Weekly-ի շաբաթական կազմում՝ դարձել է ռեստորանային առաջին քննադատը, ով ստացել է Պուլիցերյան մրցանակ։

Ջոնաթան Գոլդ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1960(1960-07-28)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Մահացել էհուլիսի 21, 2018(2018-07-21) (57 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց
Մասնագիտությունլրագրող և food critic
 Jonathan Gold Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

1982 թվականին՝ Կալիֆոռնիայի համալսարանի արվեստի և երաժշտության ֆակուլտետի ուսման տարիներին, Գոլդը շաբաթական LA Weekly ամսագրում ստանձնել է խմբագրի պաշտոն[2]։ Այնտեղ նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Լորի Օչոայի հետ․ հետագայում նրանք միասին էին աշխատում բոլոր հրատարակչություններում, ուր տեղափոխվում էր Գոլդը[3][4]։ 1980-ական թվականների կեսերին նա դարձել է շաբաթականի երաժշտական բաժնի խմբագիր՝ առաջին հերթին կենտրոնանալով դասական երաժշտության վերաբերյալ հոդվածների վրա, ինչպես նաև՝ վաղ հիփ-հոփի[5], մասնավորապես հետևելով գանգստա-ռեփի ձևավորմանը և հարցազրույցներ անցկացնելով տվյալ ժանրի գլխավոր դեմքերի՝ Սնուփ Դոգի, Dr. Dre, Այս Քյուբի և N.W.A խմբի այլ անդամների հետ[3]։

1986 թվականին LA Weekly-ի հիմնադիր Ջեյ Լեվինի աջակցության շնորհիվ[2][6], Գոլդը սկսել է գրել իր առաջին ռեստորանային սյունակը՝ «Counter Intelligence»՝ ուսումնասիրելով Լոս Անջելեսի էթնիկ շրջանների սննդի ստորգետնյա հաստատությունները[4]։ Հետագայում այս սյունակը սկսել է հրատարակվել Լոս Անջելես Թայմս ամսագրում, որեղ Գոլդը աշխատել է 1990-ից 1996 թվականները, միաժամանակ հետազոտել է ավելի թանկ ռեստորաններ California և Los Angeles հրատարակչություների համար, ինչպես նաև հրապարակելով երաժշտական հոդվածներ Blender, Spin, Rolling Stone և Details ամսագրերի համար[2][7]։ 1999 թվականին նա Լոս Անջելեսից տեղափոխվել է Նյու Յորք՝ ստանձնելով Gourmet ամսագրի ռեստորանային քննադատի պաշտոնը[3]։ Այդ հրատարակչությունում Գոլդի հոդվածները Ամսագրերի խմբագիրների ամերիկյան ընկերության առաջարկով քննադատության ոլորտում երկու անգամ արժանացել են «Ազգային ամսագրերի մրցանակի»[8]։

2001 թվականին այն բանից հետո, երբ Օչոան ստանձնել է LA Weekly ամսագրի խմբագրի պաշտոնը, Գոլդը վերադարձել է Լոս Անջելես՝ վերականգնելով «Counter Intelligence»-ի շաբաթական ծրագիրը, դրա հետ համատեղ շարունակելով հրատարակվել Gourmet-ում[2][3]։ LA Weekly-ում Գոլդը հրապարակել է լավագույն ռեստորանային համալիրների ցանկը՝ Jonathan Gold’s 99 Essential LA Restaurants անվան ներքո՝ ձեռք բերելով մեծ ճանաչում։ Հետագայում նա հրապարակել է նույնատիպ ցանկ Angeles Times-ի համար՝ տալով Jonathan Gold’s 101 Best Restaurants անվանումը[9]։

2007 թվականին Գոլդը դարձել է առաջին գաստրոնոմիկական քննադատ, ով ստացել է Պուլիցերյան մրցանակ[10], ժյուրին անդրադարձլ է նրա՝ «ռեստորանների հիանալի, մանրամասն ակնարկներին, որոնք խորագիտակ համադամասերների մոտ առաջացնում են հիացմունք»[11]։ 2012 թվականին Գոլդը վերադառնում է Los Angeles Times[12] ամսագիր՝ փոխարինելով Այրին Վիրբիլին ռեստորանային գլխավոր քննադատի պաշտոնում[13]։ 2017 թվականին նա հիմնել է գաստրոնոմիկական փառատոն՝ The paper’S L. A. Food Bowl festival[5] անունով։ Իր կարիերայի ընթացքում Գոլդը իր գրական գործունեության համարստացել է James Beard Foundation Award-ի ընդհանուր առմամբ ինը մրցանակ։

Գոլդի աշխատանքների մեկնաբանության ընթացքում լրագրող Մեգան Գարվին նշել է. «Դժվար է գերագնահատել նրա ազդեցությունը Հարավային Կալիֆոռնիայի սննդային մշակույթի վրա։ Լոս Անջելեսի ռեստորանների մասին նրա ակնարկները գրավեցին միջազգային ուշարդրությունը»[9]։ Շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը Գոլդին նկարագրել է ինչպես «առաջին տղան, ով ուշադրությունը տեղափոխել է սպիտակ սփռոցներով ռեստորաններից ավելի փոքր և հետաքրքիր ստրիպ-մոլերի վրա». Այս ոլորտում Բուրդենը նույնպես մեծ ճանաչվածություն է ստացել[9]։

2015 թվականին Գոլդի մասին նկարահանվել է փաստագրական ֆիլմ «City of Gold» անվամբ[14], որի պրեմիերան տեղի է ունեցել «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ[15]։

Անձնական կյանք խմբագրել

Գոլդը ծնվել է Լոս Անջելեսում՝ միջին դասի ընտանիքում՝ լինելով երեք եղբայրներից ամենամեծը։ Հայրը՝ հրեա, աշխատում էր պայմանականորեն ազատվածների վերահսկողության համակարգում, իսկ մայրը միջնակարգ դպրոցի ուսուցչուհի էր և գրադարանավարուհի (ամուսնությունից հետո ընդունել է հուդայականություն)։ Լինելով Կալիֆոռնիայի համալսարանի առաջին կուրսեցի՝ նա որոշ ժամանակ աշխատել է կաշրութային ռեստորանում, որը պատկանում էր Սթիվեն Սփիլբերգի մորը՝ Լի Ադլերին։ Ամուսնացած է եղել Լորի Օչոայի հետ, ով ներկայումս զբաղեցնում է Los Angeles Times ամսագրի խմբագրի պաշտոնը և LA Weekly-ի նախկին գլխավոր խմբագրի պաշտոնը[9]։ Նրանք ունեցել են երկու երեխա[4][16]։

Ջոնաթան Գոլդի փոքր եղբայրը՝ Մարկ Գոլդը, երկար ժամանակ զբաղեցրել է շահույթ չհետապնդող ընկերության՝ Health The Bay, նախագահի պաշտոնը՝ հիմնված Սանտա Մոնիկայում[17], իսկ հետագայում դարձել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի շրջակա միջավայրի և կայուն զարգացման ինստիտուտի դոցենտ տնօրեն[4]։ Ներկայումս նա ստանձնում է Օվկիանոսների պաշտպանության խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը, որը տեղակայված է Սակրամենտոյում:

Մահ խմբագրել

2018 թվականի հուլիսին Գոլդի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցք[10]։ Նա մահացել է 2018 թվականի հուլիսի 21-ին Լոս Անջելեսի Սենթ Վինսենթ բժշկական կենտրոնում 57 տարեկան հասակում՝ իր 58 ամյակից մեկ շաբաթ առաջ[18]։

2018 թվականի հուլիսի 28-ին՝ Գոլդի 58 ամյակին, Լոս Անջելեսի մի շարք կառույցներ և տեսարժան վայրեր լուսավորվել են ոսկեգույնով՝ ի հիշատակ քննադատի[19]։ 2019 թվականի ապրիլին Գոլդը հետմահու արժանացել է Ջեյմս Բիրդի հիմնադրամի իններորդ մրցանակին։ Բացի այդ, հիմնադրամի ղեկավությունը հայտարարել է, որ նրանք վերանվանում են ամենամյա Local Impact Award մրցանակաբաշխությունը՝ Jonathan Gold Local Voice Award՝ հարգանքի տուրք մատուցելով «նոր գրողներին, ովքեր պատմում են իրենց քաղաքների և տարածաշրջանների պատմությունները, ինչպես Ջոնաթանն անընդհատ լուսաբանում էր իր սիրելի Լոս Անջելեսը»[20]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Jonathan Gold Wins Pulitzer Prize». L.A. Weekly (անգլերեն). 2007 թ․ ապրիլի 16. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Goodyear Dana։ The Scavenger(անգլ.) // The New Yorker : magazine. — Condé Nast, 2009. — ISSN 0028-792X.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Wells, Pete (2018 թ․ հուլիսի 21). «Jonathan Gold, Food Critic Who Celebrated L.A.'s Cornucopia, Dies at 57». The New York Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  5. 5,0 5,1 Wilstein, Matt (2018 թ․ մայիսի 3). «Why America's Best Food Critic Gave Up on Anonymity». The Daily Beast (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  6. Kinney, Tulsa (2018 թ․ հուլիսի 2). «Out to the Galleries with Times Foodie Jonathan Gold – Artillery Magazine». Artillery Magazine (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  7. Vaughn, Ben (2016 թ․ փետրվարի 12). «My Breakfast with Pulitzer Prize-Winning Restaurant Critic Jonathan Gold». The Daily Meal (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  8. Groves, Emily (2007-06). «Gourmand About Town». American Journalism Review (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Garvey, Megan (2018 թ․ հուլիսի 21). «Beloved LA Food Critic Jonathan Gold Dies At 57. 'He Was Los Angeles In Many Ways'». LAist (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  10. 10,0 10,1 «Jonathan Gold, Pulitzer-winning restaurant critic, dies». Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  11. «Jonathan Gold of LA Weekly». The Pulitzer Prizes. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  12. «Jonathan Gold rejoins The Times». Los Angeles Times. 2012 թ․ մարտի 5. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  13. Kang, Matthew; Elliott, Farley (2018 թ․ հուլիսի 21). «Jonathan Gold, LA Times restaurant critic and food writer, dead at 57». Eater LA. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  14. Scott, A. O. (2016 թ․ մարտի 10). «Review: Tastes of Los Angeles in 'City of Gold'». The New York Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  15. Adams, Sam (2015 թ․ հունվարի 28). «Sundance 2015: 'City of Gold' documents eclectic Times critic Jonathan Gold». Los Angeles Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  16. Nathan, Joan (2012 թ․ հունիսի 27). «L.A.'s Jewish Top Foodie». Tablet (magazine).
  17. Hewitt, Allison (2016 թ․ հունվարի 11). «Q&A with Mark Gold: How a new UCLA research plan will create a sustainable Los Angeles». UCLA Newsroom.
  18. Chang, Andrea (2018 թ․ հուլիսի 21), «Los Angeles Times restaurant critic Jonathan Gold dies at 57», The Los Angeles Times
  19. Chang, Andrea. «L.A. will pay tribute to Jonathan Gold with a 'city of gold' this weekend». latimes.com.
  20. «The Guide to Los Angeles Restaurants in "City of Gold"» (անգլերեն). discoverlosangeles.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.