Սակրամենտո (անգլ.՝ Sacramento), քաղաք ԱՄՆ-ի արևմուտքում, Կալիֆոռնիա նահանգի և Սակրամենտո շրջանի մայրաքաղաքը, հիմնադրվել է 1848 թվականի դեկտեմբերին Ջոն Սաթեր-կրտսերի կողմից, որը Շվեյցարիայից ներգաղթյալի որդի էր և առաջինն էր, որը այդ տարածաշրջանում հիմնել է սպիտակամորթների առաջին բնակավայրը։

Բնակավայր
Սակրամենտո
անգլ.՝ Sacramento
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1849 թ.
Առաջին հիշատակում1839
Մակերես259,273528 կմ², 259,272796 կմ²
ԲԾՄ9±1 մետր
Բնակչություն524 943 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-8 և UTC-7
Հեռախոսային կոդ916
Փոստային դասիչ94203–94299 և 95800–95899
Պաշտոնական կայքportal.cityofsacramento.org(անգլ.)
Սակրամենտո (ԱՄՆ)##
Սակրամենտո (ԱՄՆ)

Պատմություն խմբագրել

Եվրոպական գաղութացումից առաջ գետահովտի տարածքը բնակեցված է եղել հնդկացիական ցեղերով, ովքեր զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ։

1799 թվականին (այլ տեղեկություններով՝ 1808 թվականին) հովիտը հետազոտվել է իսպանացի ճանապարհորդող Գաբրիել Մորագայի կողմից։ Հիացած լինելով բնության գեղեցկությամբ և հարստությամբ, Մորագան բացականչել է «Es como el sagrado sacramento!» («Դա նման է սուրբ ընծայի»), այստեղից էլ առաջացել է բնակավայրի անվանումը[2]։

Մեքսիկայի կառավարությունը, որին ձևականորեն պատկանում էր տարածքը, նրա զարգացմանը ուշադրություն չէր դարձնում։ Արդյունքում 1839 թվականին Լիստալից ներգաղթյալ Ջոն Սաթերը հիմնադրել է առաջին բնակավայրը։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Աշխարհագրական տվյալներ խմբագրել

ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի տվյալներին համաձայն, Սակրամենտոն զբաղեցնում է 259 կմ² տարածք, որից 97,81 %-ը զբաղեցնում է ցամաքը, իսկ 2,19 %-ը՝ ջրային տարածքները։

Քաղաքը գտնվում է Սակրամենտո գետի հովտում, Ամերիքան Ռիվեր և Սակրամենտո գետերի միախառնման վայրում, Սիեռա Նևադայի նախալեռներում։ Քաղաքի ամբողջ պատմության ընթացքում ջրհեղեղները լուրջ վտանգ էին ներկայացնում նրա բնակիչների համար, այդ պատճառով Սակրամենտոյի պատմական կենտրոնից դեպի արևմուտք ընկած տարածքը կառուցապատված չէ (կանոնավոր հեղեղումների պատճառով)։ Սակրամենտո քաղաքի արվարձանները ձգվում են 50 կմ դեպի արևելք, մինչև Սիեռա Նևադայի լանջը, և ընդամենը 6 կմ դեպի արևմուտք։

Գրունտային ջրերի մակարդակը հովտում բավականին բարձր է և կազմում է միջինը 9 մ։

Կլիմա խմբագրել

Սակրամենտոն գտնվում է տիպիկ միջերկրածովյան կլիմայական գոտում (ըստ Կյոպենի կլիմայի դասակարգման՝ Csa), հով, անձրևոտ ձմեռներով և շոգ, չոր ամառներով։ Ձմռանը և վաղ գարնանը հաճախակի լինում են մառախուղներ, մինչդեռ, հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում քաղաքը համարվում է ԱՄՆ-ի ամենաարևոտ քաղաքներից մեկը։ Ամռանը, չնայած ուժեղ շոգին, գիշերները միշտ հով է լինում։ Տարվա ընթացքում երբեմն՝ մոտ 2-3 անգամ, ձյուն է տեղում։ Հաճախ են ցրտահարությունները։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սակրամենտո
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 23,3 24,4 31,1 35,0 40,6 46,1 45,6 43,3 42,2 40,0 30,6 22,8 46,1
միջին առավելագույնը (°C) 12,1 15,7 18,4 21,7 26,6 30,6 33,4 32,9 30,7 25,3 17,7 12,2 23,1
միջին ջերմաստիճանը (°C) 7,9 10,4 12,6 14,8 18,6 21,9 24,0 23,7 21,9 17,7 11,8 7,9 16,1
միջին նվազագույնը (°C) 3,8 5,2 6,7 7,9 10,6 13,2 14,7 14,4 13,2 10,1 6,0 3,6 9,1
բացարձակ նվազագույնը (°C) −6,7 −5,0 −3,3 −0,6 1,1 5,0 8,9 8,9 5,6 1,7 −3,3 −7,8 −7,8
տեղումների քանակը (մմ) 93 88 70 29 17 5 0 1 7 24 53 83 470
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Բնակչություն խմբագրել

2014 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 485 199 մարդ (6-րդ խոշոր քաղաքը Կալիֆոռնիայում)[3]։ Բնակչության խտությունը կազմում էր 1800 մարդ/կմ²։ 2012 թվականին բնակչությունը կազմում էր 477 891 մարդ (36-րդը Կալիֆոռնիայում, 35-րդը ԱՄՆ-ում)։ Առկա էր 174 624 տնային տնտեսություն և 103 730 ընտանիք։

Բնակչության ռասայական կազմը հետևյալն է՝

Քաղաքի բնակչության գրեթե ¼-րդը (22,6 %) կազմում են մեքսիկացիները։ Սակրամենտոյի չինական համայնքը համարվում է ԱՄՆ-ի ամենահներից մեկը։ Նրա մեծ մասը կազմավորվել է Ափիոնային առաջին պատերազմի ժամանակ։

Քաղաքային կառավարում և քաղաքականություն խմբագրել

Քաղաքային կառավարումն ներառում է քաղաքապետին և մունիցիպալ խորհուրդը։ Քաղաքապետն ընտրվում է համաքաղաքային ընտրությունների միջոցով։ Սակրամենտոյի Մունիցիպալ խորհուրդը բաղկացած է ութ անդամներից, որոնք ընտրվում են ըստ քաղաքի շրջանների։

 
Սակրամենտո քաղաքի կենտրոնի համայնապատկերը

Մշակույթ և տեսարժան վայրեր խմբագրել

Սակրամենտոյում է գտնվում աշխարհի ամենամեծ երկաթուղային թանգարանը՝ «The California State Railroad Museum», ինչպես նաև Կրոկերի գեղարվեստական թանգարանը։ Սակրամենտոն ունի իր սեփական բալետի խումբը, սինֆոնիկ նվագախումբ և մի քանի թատրոն։ Քաղաքն ունի 80 զբոսայգի։ Դրանցից ամենամեծը «William Land Park» զբոսայգին է, զբաղեցնում է 96 հա տարածք և ներառում է գոլֆի համար դաշտեր և կենդանաբանական այգի, որտեղ հավաքված են 450 տեսակի զանազան կենդանիներ և թռչուններ։

Սպորտ խմբագրել

Քաղաքում է տեղակայված «Սակրամենտո Քինգս» բասկետբոլային ակումբը, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։

Քույր-քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Cathedral of the Blessed Sacrament – Sacramento, California». Cathedralsacramento.org. 2012 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. «American FactFinder – Results». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել