Ջիրոլամո Կասար
Ջիրոլամո Կասար (մալթ.՝ Ġlormu Cassar, մոտ 1520[1], Բիրգու, Port Region (Port), Մալթա - մոտ 1592, Վալետա, Մալթա), մալթացի ճարտարապետ և ռազմական ինժեներ։ Ծառայության մեջ է գտնվել Մալթայի ասպետների ուխտում, որին անդամագրվել է 1569 թվականին։ Վալետա քաղաքի կառուցապատման աշխատանքներին սկզբում մասնակցել է որպես Ֆրանչեսկո Լապարելլիի օգնական, այնուհետև՝ որպես ինքնուրույն ճարտարապետ։ Նախագծել ու կառուցել է հասարակական, պաշտպանական, կրոնական և մասնավոր բազմաթիվ շինություններ, որոնց թվում են Մալթայի նոր մայրաքաղաքը դարձած Վալետայի Սուրբ Հովհաննես տաճարը, Սուրբ Հովհաննեսի ուխտի մեծ մագիստրների պալատը, հիվանդախնամ ասպետների իջևանատունը... Նրա հինգ զավակներից մեկը՝ Վիտտորիոն, գնացել է հոր ճանապարհով և նույնպես դարձել է ճարտարապետ ու ինժեներ[2]։
Ջիրոլամո Կասար | |
---|---|
Ծնվել է | մոտ 1520[1] |
Ծննդավայր | Բիրգու, Port Region (Port), Մալթա |
Մահացել է | մոտ 1592 |
Մահվան վայր | Վալետա, Մալթա |
Գերեզման | Basilica of St Dominic |
Քաղաքացիություն | Մալթա |
Երկեր | Սուրբ Հովհաննես տաճար (Վալետա), Grandmaster's Palace? և Fortifications of Valletta? |
Մասնագիտություն | ճարտարապետ և ռազմական ինժեներ |
Երեխաներ | Vittorio Cassar? |
Ġlormu Cassar Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ջիրոլամոն ծագումով սիցիլիացի էր. նրա նախնիները Մալթա էին եկել մոտավորապես 1440 թվականին։ Երբ ավարտվել է թուրքերի ձեռնարկած Մալթայի մեծ պաշարումը, ասպետական ուխտի ղեկավարների պատվերով, ճարտարապետ Ֆրանչեսկո Լապարելլիի հետ, նա ձեռնամուխ է եղել վնասված ամրությունների վերականգնման և նորերի կառուցման աշխատանքներին։ Ընդ որում՝ այդ ընթացքում հնարել է մի քանի նոր սարքեր ու հարմարանքներ։ Մալթայից Լեպարելլիի հեռանալուց հետո շինությունների նախագծման ու կառուցման նկատմամբ վերահսկողության աշխատանքները Ջիրոլամոյին են վստահվել։ Պաշտպանական կառույցներն ավարտելուց հետո անհրաժեշտություն է առաջացել անցնելու կրոնական, հասարակական, քաղաքացիական շինությունների կառուցմանը։ Ընդառաջելով Ջիրոլամոյին՝ ասպետական ուխտի ղեկավարությունը նրան ուղարկել է Իտալիա՝ Հռոմ ու Նեապոլ՝ ճարտարապետական գիտելիքներն ընդլայնելու և խորացնելու, նոր հմտություններ ձեռք բերելու։ 1569 թվականի ապրիլի 23-ին նա մեկնել է Մալթայից և շուրջ մեկ տարի անցկացրել Իտալիայում, խորությամբ ուսումնասիրել Վերածննդի և մանիերիստական ճարտարապետությունը, ինչպես նաև՝ քաղաքների պլանավորման հիմունքները։ Վերադառնալով հայրենի Մալթա՝ եռանդուն կերպով ձեռնամուխ է եղել զանազան շինությունների նախագծման ու կառուցման աշխատանքներին[3]։
Հիմնական աշխատանքները խմբագրել
- Մեծ մագիստրի պալատը (1570 - 1580);
- Աստվածամոր եկեղեցին (կարմելիտների ուխտի սրբավայր) (1573 - 1575);[4]
- Սանտա Լուչիա եկեղեցին (1571);[5]
- Սանտա Մարիա եկեղեցին (1571 - 1575);[6]
- Ագոստինյանների ուխտի եկեղեցին (1572 - 1575);[7]
- Սբ. Հովհաննես տաճարը (1573 - 1577);[8][9][10]
- Կասստիլիական իջևանատունը (1574);
- Պրովենցայի իջևանատունը (1574);
- Իտալական իջևանատունը (1574);
- Սբ. Կատերինա Ալեքսանդրիացու եկեղեցին (1576);[11]
- Սբ. Պողոս եկեղեցին (1577);[12]
- Կապուցինների ուխտի եկեղեցին (1588);[13]
Գրականություն խմբագրել
- Achille Ferres - "Descrizione storica delle chiese di Malta e Gozo" https://books.google.it/books?id=jcwNAAAAQAAJ
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ |Achille Ferres|pp. 551}}.
- ↑ (անգլերեն)The Maltese Architect Gerolamo Cassar.
- ↑ |Achille Ferres|pp. 220}}.
- ↑ |Achille Ferres|pp. 171}}.
- ↑ |Achille Ferres|pp. 206}}.
- ↑ |Achille Ferres|pp. 216}}.
- ↑ |Achille Ferres|pp. 129}}.
- ↑ Pagina 79, Gaetano Moroni, "Dizionario di Erudizione Storico - Ecclesiastica. Da San Pietro sino ai nostri giorni" [1], Venezia, Tipografia Emiliana, 1866.
- ↑ Pagina 6, S. Micallef, "La Chiesa di San Giovanni Battista in Malta" [2], Malta, Tipografia di E. Laferla, 1848.
- ↑ |Achille Ferres|pp. 200}}.
- ↑ |Achille Ferres|pp. 156}}.
- ↑ |Achille Ferres|pp. 239}}.
- ↑ |Achille Ferres|pp. 115}}.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիրոլամո Կասար» հոդվածին։ |