Ջեքսոն Առլեյ Մարտինես Վալենսիա (իսպ.՝ Jackson Arley Martínez Valencia; հոկտեմբերի 3, 1986(1986-10-03)[1][2][3][…], Կիբդո, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, Կոլումբիայի հավաքականի և «Ատլետիկո Մադրիդ»հարձակվող, Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի մասնակից։

Ջեքսոն Մարտինես
իսպ.՝ Jackson Martínez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջեքսոն Առլեյ Մարտինես Վալենսիա
Ազգությունը Կոլումբիա Կոլումբիա
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Մականուն Չաչաչա, Ջեկշոու Մարտինես, Դրակոն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 3, 1986(1986-10-03)[1][2][3][…] (37 տարեկան)
Ծննդավայր Կիբդո, Կոլումբիա
Հասակ 185 սմ
Քաշ 87 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 11
Պատանեկան կարիերա
Կոլումբիա Դեպորտիվո Էնկիզո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2009 Կոլումբիա Ինդեպենդետե Մեդելին 124 (45)
2010-2012 Մեքսիկա Յագուարես Չիապաս 64 (33)
2012-2015 Պորտուգալիա Պորտու 90 (67)
2015-ն.ժ. Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2009-ն.ժ. Կոլումբիա Կոլումբիա 31 (10)
Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի խաղեր
Ոսկի Կարտահենա 2006 Ֆուտբոլ

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի հունիսի 23:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի նոյեմբերի 21

Կարիերա խմբագրել

«Ինդեպենդետե Մեդելին» խմբագրել

Մարտինեսը «Ինդեպենդետե Մեդելին» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2005 թվականին կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում։ 2009 թվականին Մարտինեսը Ֆուտբոլի կոլումբիայի առաջնությունում խփեց 18 և դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն, ինչպես նաև օգնեց որպեսզի թիմը նվաճի իր 5-րդ տիտղոսը։

«Յագուարես Չիապաս» խմբագրել

Մի քանի շատ հաջող մրցաշրջաններից հետո Մարտինեսով սկսեցին հետաքրքրվել մի շարջ մեկսիկական և արգենտինական ֆուտբոլային ակումբներ։ 2010 թվականին Մարտինեսը պայմանագիր կնքեց մեքսիկական «Յագուարես Չիապաս» ֆուտբոլային ակումբի հետ։ Նա իր նորամուտը կատարեց Ֆուտբոլի Մեքսիկայի առաջնությունում հունվարի 17-ին «Կրուս Ասուլ»-ի դեմ խաղի ժամանակ[4]։ Հունվարի 31-ին «Յագուարես Չիապաս» թիմի կազմում Մարտինեսը խփեց իր առաջին գոլերը՝ ձևակերպելով «դուբլ» մրցակցի դեմ խաղի ժամանակ[5]։ Իր առաջին մրցաշրջանում Մարտինեսը 13 խաղում խփեց 9 գնդակ և ռմբարկուների ցուցակում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։ 2011 թվականին Լիբերտադորեսի գավաթ մրցաշարի ժամանակ Մարտինեսը 4 խաղում խփեց 3 գնդակ և օգնեց թիմին հասնել մինչև 1/4 եզրափակիչ։ 2012 թվականի սկզբին նա ընտրվեց որպես թիմի ավագ։ Մարտինեսը անց կացրեց հիանալի մրցաշրջան ընդհանուր հաշվով խբելով 30 գնդակ։ Իր հաջողությունը Մեքսիկայում գրավեց մի շարք եվրոպական ակումբների ուշադրությունը, և Մարտինեսի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել այնպիսի ակումբներ ինչպիսիք են անգլիական «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն, իսպանական «Բարսելոնա»-ն և պորտուգալական «Պորտու»-ն։

«Պորտու» խմբագրել

 
Մարտինեսը «Պորտու»-ի կազմում

2012 թվականի հունիսի 7-ին Մարտինեսը տեղափոխվեց «Պորտու», նրա տրանսֆերային արժեքը կազմեց 11 մլն դոլլար[6][7]։ Օգոստոսի 11-ին Պորտուգալիայի սուպերգավաթ-ի մրցուցյան ժամանակ Մարտինեսը նոր թիմի կազմում կատարեց իր նորամուտը։ Այս խաղի ժամանակ նա խփեց իր առաջին գնդակը, որը նաև միակն էր խաղում և Պորտուգալիայում նվաճեց իր առաջին տիտղոսը[8][9]։ Նաև Մարտինեսը ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ[10]։

Օգոստոսի 19-ին «Ժիլ Վիսենտե»-ի դեմ խաղում Մարտինեսը կատարեց իր նորամուտը Պորտուգալիայի առաջնությունում[11]։ Իսկ Օգոստոսի 25-ին նա խփեց իր առաջին գնդակը Պորտուգալիայի առաջնությունում[12]։ Խփելով 12 խաղում 11 գնդակ նա անցավ Ռադամել Ֆալկաոյի, Հալկի, և Լիսանդրո Լոպեսի ռմբարկուական ձեռքբերումների ռեկորդը[13]։ Հայտնի պորտուգալացի լրագրող Ժոաո Պուելան Մարտինեսի համար մականուն ՝ «Ջեկշոու Մարտինես»։ Մարտինեսը նվաճեց ամսվա ֆուտբոլիստ կոչումը հոկտեմբերին, նոյեմբերին[14] և փետրվարին[15]։

Հենց իր առաջին մրցաշրջանում Մարտինեսը հաղթեց Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնությունը և դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն։ Մյուս մրցաշրջանում «Պորտու»-ն գրավեց երրորդ հորիզոնականը առաջնությունում և համապատասխանաբար 2-րդ և 1-ն հորիզոնականը զբաղեցրին «Բենֆիկա»-ն և «Սպորտինգ»-ը, սակայն Մարտինեսը նորից դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։

«Ատլետիկո Մադրիդ» խմբագրել

2015 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ հարձակվողը համաձայնության է եկել «Ատլետիկո Մադրիդ»-ի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Մարտինեսի տրանսֆերային արժեքը կազմեց 35 մլն եվրո[16]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2015 թվականի օգոստոսի 4-ի տվյալներով.

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Ազգային Գավաթ Միջազգային Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
 Ինդեպենդիենտե Մեդելին 2005–06 11 4 - - - - 11 4
2006–07 46 8 - - - - 46 8
2007–08 40 11 - - - - 40 11
2008–09 15 14 2 2 5 3 22 19
2009–10 24 18 0 0 0 0 24 18
Ընդամենը 136 55 2 2 5 3 143 60
 Չիապաս 2009–10 13 9 - - - - 13 9
2010–11 14 4 2 0 5 3 21 7
2011–12 31 15 4 4 - - 35 19
Ընդամենը 58 28 6 4 5 3 69 35
 Պորտու 2012–13 30 26 2 2 8 3 40 31
2013–14 30 20 10 6 11 3 51 29
2014–15 29 21 2 3 10 8 41 32
Ընդամենը 89 67 14 11 29 14 132 92
Ընդամենը կարիերայում 283 150 22 17 39 20 344 187

Կարիերան ազգային հավաքականի կազմում խմբագրել

Մարտինեսը հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2009 թվականին 22 տարեկանում Մեքսիկայի դեմ խաղում[17]։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2010 թվականին Էկվադորի ազգային հավաքականի դարպասը[18]։

2011 թվականին հավաքականի կազմում նա մեկնեց Արգենտինա որտեղ անց էր կացվում Ամերիկայի գավաթի մրցությունը։ Առաջնության ժամանակ նա մասնակցեց Պերուի ազգային հավաքականի դեմ խաղում[19]։

2014 թվականին Մարտինեսը հայտնվեց հավաքականի կազմում Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Խմբային փուլի առաջին խաղում նա փոխարինեց Տեոֆիլո Գուտերեսային 2-րդ խաղակեսում և մասնակցեց Հունաստանի հավաքականի դեմ խաղին[20]։ Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ խաղում նա դարձավ «դուբլ»-ի հեղինակ[21]։

Գոլերը հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվը գոլի ժամանակ Ընդհանուր հաշիվ Մրցաշար
01. 5 սեպտեմբերի 2009 Անաստասիո Գիրադոտ, Մեդելին, Կոլումբիա   Էկվադոր 1 2 ԱԱ 2010-ի ընտրական փուլ
02. 9 սեպտեմբերի 2009 Սենտենարիո, Մոնտեվիդեո, Ուրուգվայ   Ուրուգվայ 1 3 ԱԱ 2010-ի ընտրական փուլ
03. 10 հոկտեմբերի 2009 Անաստասիո Գիրադոտ, Մեդելին, Կոլումբիա   Չիլի 1 2 ԱԱ 2010-ի ընտրական փուլ
04. 25 հունիսի 2011 Անաստասիո Գիրադոտ, Մեդելին, Կոլումբիա   Սենեգալ 1 2 Ընկերական խաղ
05. 6 սեպտեմբերի 2011 Ֆորտ-Լոդերդեյ, Ֆլորիդա, ԱՄՆ   Ճամայկա 1։0 2։0 Ընկերական խաղ
06. 16 հոկտեմբերի 2012 Ռոբերտո Մելենդես, Բարանկիլիա, Կոլումբիա   Կամերուն 1։0 3։0 Ընկերական խաղ
07. 6 փետրվարի 2013 Սան Լայֆ-ստեդիում, Մայամի, ԱՄՆ   Գվատեմալա 1։0 4։1 Ընկերական խաղ
08. 6 փետրվարի 2013 Սան Լայֆ-ստեդիում, Մայամի, ԱՄՆ   Գվատեմալա 2։0 4։1 Ընկերական խաղ
09. 24 հունիսի 2014 Արենա Պանտանալ, Կույաբա, Բրազիլիա   Ճապոնիա 2 4 ԱԱ 2014
10. 24 հունիսի 2014 Արենա Պանտանալ, Կույաբա, Բրազիլիա   Ճապոնիա 3 4 ԱԱ 2014

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  «Ինդեպենդենտե Մեդելին»

  •   Ֆուտբոլի կոլումբիայի առաջնություն - Կլաուսուրա 2009

  «Պորտու»

  •   Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնություն - 2012/13
  • Ֆուտբոլի Պորտուգալիայի սուպերգավաթի դափնեկիր - 2012

Անհատական ձեռքբերումներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Յագուարես Չիապաս VS. Կրուս Ասուլ 0:1
  5. Յագուարես Չիապաս VS. ՈՒԱՆԼ Թիգրես 2:2
  6. «Comunicado» [Press release] (PDF) (Portuguese). FC Porto. 2012 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Jackson Martinez confirmado por quatro anos e 8,8 milhões de euros» [Jackson Martinez confirmed for four years and 8,8 million euros]. A Bola (Portuguese). 2012 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Dragões conquistam Supertaça ao bater Académica com golo de Martínez» [Dragons win SuperCup by beating Académica with a goal from Martínez]. abola.pt (Portuguese). A Bola. 2012 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Fogo de Jackson Martínez já queima (com vídeo)» [Fire of Jackson Martínez already burns (with video)]. abola.pt (Portuguese). A Bola. 2012 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Jackson distinguido» [Jackson distinguished] (Portuguese). FPF.pt. 2012 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Ժիլ Վիսենտե VS. Պորտու 0:0
  12. Պորտու VS. Վիտորիա Գիմառայնիշ 4:0
  13. Jackson supera Falcão (Jackson superior to Falcão) Արխիվացված 2012-11-25 Wayback Machine; Record, 15 Նոյեմբերի 2012 (պորտուգալերեն)
  14. Jackson Martínez vence prémio de melhor do mês (Jackson Martínez wins award for player of the month) Արխիվացված 2014-05-21 Wayback Machine; A Bola, 4 Դեկտեմբերի 2012 (պորտուգալերեն)
  15. «Jackson Martínez eleito o melhor jogador de fevereiro - Desporto - DN». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  16. «Ատլետիկո»-ն համաձայնության է եկել Ջեքսոն Մարտինեսի հետ - ֆուտբոլ - Sports.ru
  17. «Մեքսիկա VS. Կոլումբիա 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 1.
  18. «Կոլումբիա VS. Էկվադոր 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 5.
  19. «Կոլումբիա VS. Պերու 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 16.
  20. «Կոլումբիա VS. Հունաստան 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 14.
  21. «Ճապոնիա VS. Կոլւմբիա 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 25.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքսոն Մարտինես» հոդվածին։