Ջակոմո Մանցու (իտալ.՝ Giacomo Manzù, դեկտեմբերի 22, 1908(1908-12-22)[1][2][3][…], Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 17, 1991(1991-01-17)[4][1][2][…], Ապրիլիա, Լատինա, Լացիո, Իտալիա[5]), իտալացի քանդակագործ։

Ջակոմո Մանցու
Ծնվել էդեկտեմբերի 22, 1908(1908-12-22)[1][2][3][…]
ԾննդավայրԲերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էհունվարի 17, 1991(1991-01-17)[4][1][2][…] (82 տարեկան)
Վախճանի վայրըԱպրիլիա, Լատինա, Լացիո, Իտալիա[5]
Քաղաքացիություն Իտալիա,  Իտալիայի թագավորություն և  Իտալիա[6]
Ստեղծագործություն(ներ)Q3658470? և Self-Portrait with Model at Bergamo?
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
ԱշխատավայրԲրերա գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար»
և Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա
ԵրեխաներPio Manzù?
Կայքgiacomomanzu.it
Ջակոմո Մանցու Վիքիքաղվածքում
 Giacomo Manzù Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

1930-ական թթ. Միլանում հարել է հակաֆաշիստ-նկարիչների խմբին։ Խաչելություն և խաչից իջեցնելու տեսարաններ պատկերող «նույն թեմայով վարիացիաներ» ռելիեֆների շարքով Մանցուն բողոքել է ֆաշիզմի գազանությունների դեմ («Խաչելություն գեներալի ներկայությամբ», 1942, հեղինակի սեփականություն)։ «Կարդինալներ» արձանաշարում ձգտել է բացահայտել կաթոլիկ եկեղեցու դերը ժամանակակից աշխարհում («Մեծ կարդինալ», 1955, ժամանակակից արվեստի միջազգային պատկերասրահ, Վենետիկ1950-ական թթ. ստեղծել է կնոջ գեղեցկության ընդհանրական կերպարն արտահայտող աշխատանքներ։ Զալցբուրգի տաճարի (1955-58) և Ռոտերդամի Սինտ-Լաուրենսկերկ եկեղեցու (1966-1968) բրոնզյա դռներում, Հռոմի Սբ. Պետրոսի տաճարի «Մահվան դարպասներ»-ում (1947-1964) կրոնական, պատմախորհրդանշական և ժանրային մոտիվների համարձակ զուգորդմամբ արտահայտվել է Մանցուի կենսական և գեղարվեստական նպատակադրումը՝ պայքարը բռնության դեմ մարդու ազատության համար։ 1969-1970 թվականներին Կապրի կղզում ստեղծել է Վլադիմիր Իլյիչ Լենինին նվիրված մարմարյա մոնումենտ։ Մանցուն նաև գեղանկարիչ է, բնանկարիչ և նկարազարդող։ Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի (1966ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ է (1967

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո Մանցու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո Մանցու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 252