Պաոլո Մոնտի (իտալ.՝ Paolo Monti, օգոստոսի 11, 1908(1908-08-11)[1][2][3], Նովարա, Պիեմոնտ, Իտալիա - նոյեմբերի 29, 1982(1982-11-29)[1][2][4][…], Միլան, Իտալիա)[6], իտալացի լուսանկարիչ։ Համարվում է ամենաինտելեկտուալ ժամանակակից իտալացի լուսանկարիչ-արվեստագետներից մեկը[7]։

Պաոլո Մոնտի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1908(1908-08-11)[1][2][3]
ԾննդավայրՆովարա, Պիեմոնտ, Իտալիա
Մահացել էնոյեմբերի 29, 1982(1982-11-29)[1][2][4][…] (74 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
ԳերեզմանԱնցոլա դ’Օսոլա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունԲոկոնիի համալսարան (1930)
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատավայրԲոլոնիայի համալսարան
Ծնողներհայր՝ Romeo Monti?[5]
 Paolo Monti Վիքիպահեստում

Գործունեության վաղ շրջանում Մոնտին փորձել է աբստրակցիոնիզմը, ինչպես նաև դիֆրակցիան։ 1953 թվականից հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ լուսանկարիչ։ Հիմնականում աշխատել է ճարտարապետական վերարտադրությունների հետ, որոնք օգտագործվել են ամսագրերում, գրքերում։ 1966 թվականից կազմել է իտալական քաղաքների պատմական կենտրոնների կատալոգները[7]։

Կենսագրություն խմբագրել

Մոնտին ծնվել է Պիեմոնտ մարզի Նովարա քաղաքում։ Հայրը եղել է բանկիր և սիրողական լուսանկարիչ։ Հոր աշխատանքի հետ կապված՝ ընտանիքը շարունակ քաղաքից քաղաք է տեղափոխվել։ 1930 թվականին ավարտել է Միլանի Բոկկոնի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Մի քանի ամիս աշխատել է Պիեմոնտի մարզում։ 1936 թվականին մահացել է հայրը։ Կարճ ժամանակ անց Մոնտին ամուսնացել է Մարիա Բիոնտտիի հետ[8]։

1939-1945 թվականներին ապրել է Վենետիկի մոտ գտնվող Մեստրե նախկին քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Վենետիկ, որտեղ աշխատել է Տարածաշրջանային գյուղատնտեսական կոոպերատիվում՝ շարունակելով զբաղվել լուսանկարչությամբ[8]։

Մոնտիի օգնությամբ 1947 թվականին հիմնադրվել է La Gondola ակումբը, որը կարճ ժամանակ անց դարձել է ավանգարդ լուսանկարչական շարժման կենտրոն։ 1953 թվականին Մոնտին դարձել է պրոֆեսիոնալ լուսանկարիչ՝ հիմնականում աշխատելով ճարտարապետության և դիզայնի ոլորտի ամսագրերի հետ։ Նրա օգնությամբ լուսաբանվել են քաղաքներ և շրջաններ, ճարտարապետներ ու արվեստագետներ[8]։

1965 թվականից Մոնտին լուսանկարել է իտալական գրականության պատմության նկարազարդումները, ինչպես նաև կենտրոնացել է Ապենինյան հովիտները լուսանկարելու վրա, այդ թվում նաև Էմիլիա Ռոմանիա մարզը։ Հետագայում անդրադարձել է իտալական արվեստի պատմությանը։ 1980 թվականից հետո լուսանկարել է Օրտա լիճը և Օսոլա հովիտը[8]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Տեղեկատվության և մշակույթի եվրոպական գրադարան — 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.beic.it/mostre/monti/bio.html
  3. 3,0 3,1 Zannier I. Monti, Paolo // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T059349
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 https://digital.beic.it/fondo-paolo-monti/
  6. «Monti, Paolo». Dizionario Biografico degli Italiani (Italian). Treccani. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 «Paolo Monti Photographer». Venice: La Gondola. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Paolo Monti Fotografo». beic.it (Italian). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Մոնտի» հոդվածին։