Պրոչնոոկոպսկայա (ռուսերեն՝ Прочноокопская), ստանիցա Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանում, Նովոկուբանսկ քաղաքից 8 կմ հարավ-արևելք։ Գտնվում է Կուբան գետի աջ ափին, ծովի մակարդակից 194 մ բարձրության վրա։

Ստանիցա
Պրոչնոոկոպսկայա
ռուս.՝ Прочноокопская
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Հիմնադրված է1794 թ.
ԲԾՄ194 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն4676 մարդ (2010)
Ազգային կազմռուսներ, հայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 86195
Փոստային դասիչ352235
ՍՎՏԲՀԴ03 234 828 001
Պրոչնոոկոպսկայա (Ռուսաստան)##
Պրոչնոոկոպսկայա (Ռուսաստան)
Պրոչնոոկոպսկայա (Կրասնոդարի երկրամաս)##
Պրոչնոոկոպսկայա (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

1816 թվականին ստանիցայում ապրում էր 1701 մարդ, իսկ 1926 թվականին՝ 8075 մարդ։ Համաձայն 2010 թվականի տվյալների, այն ուներ 4676 բնակիչ[1], հիմնականում ռուսներ, հայեր և ուկրաինացիներ[2]։

Տնտեսությունը խմբագրել

Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի, արևածաղկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։

Ստանիցայում առկա են միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն, հիվանդանոց, մանկապարտեզ և կապի բաժանմունք։ Գործում է Վալենտինա Գրիզոդուբովայի անվան ավիաակումբը։

Պատմությունը խմբագրել

Հիմնադրվել է 1794 թվականին, որտեղ ի սկզբանե բնակություն են հաստատել դոնի կազակները[3]։ Մինչ 1817 թվականը, այն գտնվում էր այժմյան Ստարայա Ստանիցայի տեղում։

Ստանիցայում են ծնվել ԽՍՀՄ հերոսներ Ալեքսեյ Բեսպյատովը և Սելիվերստ Ժոգինը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Población en 2010 (ռուսերեն)
  2. De los 4 853 habitantes que tenía en 2002 el 79.3 % eran de etnia rusa, el 15.3 % de etnia armenia, el 1.8 % de etnia ucraniana y otros [1]
  3. Азаренкова А. С., Бондарь И. Ю., Вертышева Н. С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 264. — 395 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։