Պրամանա (սանսկր․ प्रमाण, Pramāṇas – pramāṇa – չափող առարկա), նյայայի 16 կատեգորիաներից առաջինը, հնդկական էպիստեմոլոգիայի կարևոր կատեգորիա, որը նշանակում է հավաստի գիտելիքի ստացման աղբյուր կամ միջոց[1]։ Հնդկական բոլոր փիլիսոփայական դպրոցները (հինդուիզմ, բուդդիզմ, ջայնիզմ)մասնակցել են պրամանայի հայեցակարգը մշակելիս[2]։

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա · Հաթհապրադիպիկա
այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Չափանիշներ խմբագրել

Պրամանա լինելու համար ճանաչողության միջոցները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․

  1. լինի իրերի մասին տեղեկատվության նոր աղբյուր, և ոչ թե վերարտադրի ստացված աղբյուրը (այդ նպատակով էլ հիշողությունը պրամանա չէ)
  2. լինի որոշակի, հավաստի գիտելիքի աղբյուր (այդ նպատակով բոլոր ոչ որոշակի ճանաչողության տեսակները պրամանա չեն)
  3. լինի «ատոմային», այսինքն մեկը մյուսին չվերածվող, չփոխակերպվող (որոնց քանակությունն էլ տարաձայնությունների կարևոր առարկա է եղել)։

Պրամանաները նյայայի ուսումնասիրության հատուկ առարկա են եղել։ «Նյայա–սուտրաներում» պրամանան 16 կատեգորիաներից (պադարտխա) առաջինն է[3] և ստանում է էքստենսիոնալ (հասկացութային) սահմանում, որպես

  1. ընկալում
  2. եզրահանգում
  3. համեմատում
  4. հեղինակության խոսք։

Հայեցակարգերը խմբագրել

Հնդկական փիլիսոփայության տարբեր դպրոցներ ճանաչում էին պրամանաների տարբեր քանակներ։ Դրանց ընդհանուր թիվը հասնում էր տասնմեկի․

  1. պրատյակշա (սանսկր․ प्रत्यक्षाय) – Pratyakṣa – ընկալում
  2. անումանա (սանսկր․ अनुमान – Anumāṇa ) – եզրակացություն
  3. շաբդա (սանսկր․ शब्द – Śabda) – հեղինակավոր բանավոր վկայություն, որը բաժանվում է երկու մասի․
  4. ա)շրուտի – «լսված» սուրբ ավանդույթ (վեդաներ) և
  5. բ)սմրիտի – «հիշված»՝ սուրբ գրություն (վեդայական գրականություն)
  6. ուպամանա (սանսկր․ उपमान – Upamāṇa) — համեմատում
  7. արտխապատի (սանսկր․ अर्थापत्ति – Arthāpatti) – անհրաժեշտ ենթադրություն
  8. անուպալաբդի (սանսկր․ अनुपलब्धि – Anupalabdi) – պոտենցիալ ըմբռնելին չըդունելը, հակադարձ եզրակացություններ
  9. այտիխյա (अभाव – Abhava) – ավանդույթ
  10. չեշտա – ժեստ
  11. պարիշեշա – բացառում
  12. սամբխավա – ներառում, հավանականության օրենքներ[4]։

Հայեցակարգերը ըստ դպրոցների խմբագրել

 
«Աում» կամ «Օմ» (սանսկր․ ॐ) հոգևոր խորհրդամիշ։ Նաև կարգախոս հինդուիզմում, ջայնիզմում, բուդդիզմում։ Վկայակոչում է ատման (հոգի, ինքդ քո մեջ) և բրահման (վերջնական իրականություն, տիեզերքի ամբողջություն, ճշմարտություն, աստվածություն, Գերագույն ոգի, տիեզերական սկզբունքներ, գիտելիքներ)։

Տարբեր դպրոցներում պրամանաները տարբեր մեկնաբանություն են ստացել։ Դա հանդիսացել է նրանց միջև երկարատև էպիստեմոլոգիական դիսկուսիաների առարկա։ Հիմնական դպրոցներում (նյայա, ջայնիզմ, բուդդիզմ) փորձեր են արվել երկրորդական պրամանաները հանգեցնել գլխավոր պրամանաներին՝ ընկալում և եզրակացություն[10]։

Պրամանաների գործող լինելու մասին դիսկուսիաներին նվիրված է հատուկ բաժին։ Բուդդայական–մադհյամակաների (սանսկր․ मध्यमक, Madhyamaka ~ «միջինություն», չին. 中觀宗) եզրակացություններից մեկի համաձայն որոշ պրամանաներ պետք է հիմնավորվեն մյուսների միջոցով և հետևաբար անխուսափելի է հետընթացը դեպի անսահմանություն․ պրամանաները համեմատվում են լուսամփոփի հետ, որը լուսավորում է ոչ միայն առարկաները, այլև ինքն իրեն։ Այդպիսով պրամանան դառնում է «չեզոք»[11]։

Նյայան հերքում է նաև հակառակ ծայրահեղությունը, որն առաջարկում են միմանսայի դպրոցի ներկայացուցիչները։ Վերջիններս առաջարկում են թվարկված չորս պրամանաներից բացի ավելացնել լրացուցիչ պրամանաներ։ Միմանսաներն ապացուցում են, որ նոր առաջարկվածները կարող են մտնել հիմնականների մեջ[12]։ Իրենք՝ առարկաները «հաստատվում են» հիմնվելով պրամանաների վրա[13]։ Վատսյայանի մեկնաբանությունների նախաբանում պրամանաները ճանաչողության գործընթացի (ճանաչողի, ճանաչվողի և ճանաչողության արդյունքի) չորս տեսանկյունների համատեքստին է հանգեցվում, բնութագրվելով որպես ամբողջ մարդկության փորձի հիմք և էության և անէության մասին գիտելիքի աղբյուր։ Պրամանայի և գիտելիքի աղբյուրի (պրամեյայի) առաջին սուտրայի մեկնաբանություններում հանդես են գալիս «վեհ իմաստով» կատեգորիաներ, որոնք հակադրվում են մյուս՝ 14 կատեգորիաներին[14]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • James Lochtefeld, "Pramana" in The Illustrated Encyclopedia of Hinduism, Vol. 2: N-Z, Rosen Publishing. ISBN 0-8239-2287-1, pages 520-521
  • Новая философская энциклопедия․ ПРАМАНА В 4 тт. М.: Мысль. Под редакцией В. С. Стёпина. 2001.
  • Шохин Владимир Кириллович Станислав Шайер о философии ньяи и вайшешики // Исследования аналитического наследия Львовско-Варшавской школы. Вып.1. Отв. ред. В.Л. Васюков. С.-Пб., 2006. С. 122-160.
  • Шохин Владимир Кириллович Индийская философия. Шраманский период. С.-Пб.: СПбГУ, 2007. - 421 с.
  • Шохин Владимир Кириллович Ньяя-сутры. Ньяя-бхашья. Историко-философское исследование, перевод с санскрита, комментарий. М.: Восточная литература, 2001. - էջ 504։
  • The focus of Pramana is how correct knowledge can be acquired, how one knows, how one doesn't, and to what extent knowledge pertinent about someone or something can be acquired.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. pramANa Sanskrit-English Dictionary, Koeln University, Germany
  2. James Lochtefeld, "Pramana" in The Illustrated Encyclopedia of Hinduism, Vol. 2: N-Z, Rosen Publishing. ISBN 0-8239-2287-1, pages 520-521
  3. Шохин Владимир Кириллович Ньяя-сутры. Ньяя-бхашья. Историко-философское исследование, перевод с санскрита, комментарий. М.: Восточная литература, 2001 (I.1.1)
  4. Понятия и категории․ Вспомогательный проект портала ХРОНОС
  5. MM Kamal (1998), The Epistemology of the Carvaka Philosophy, Journal of Indian and Buddhist Studies, 46(2): 13-16
  6. D Sharma (1966), Epistemological negative dialectics of Indian logic — Abhāva versus Anupalabdhi, Indo-Iranian Journal, 9(4): 291-300
  7. John A. Grimes, A Concise Dictionary of Indian Philosophy: Sanskrit Terms Defined in English, State University of New York Press, ISBN 978-0791430675, page 238
  8. Karl Potter (2002), Presuppositions of India's Philosophies, Motilal Banarsidass, ISBN 81-208-0779-0, pages 25-26
  9. Eliott Deutsche (2000), in Philosophy of Religion : Indian Philosophy Vol 4 (Editor: Roy Perrett), Routledge, ISBN 978-0815336112, pages 245-248
  10. Словарь философских терминов. Научная редакция профессора В.Г. Кузнецова. М., ИНФРА-М, 2007, с. 445.
  11. Шохин Владимир Кириллович Ньяя-сутры. Ньяя-бхашья. Историко-философское исследование, перевод с санскрита, комментарий. М.: Восточная литература, 2001(II.1.8–20)
  12. Шохин Владимир Кириллович Ньяя-сутры. Ньяя-бхашья. Историко-философское исследование, перевод с санскрита, комментарий. М.: Восточная литература, 2001 (II.2.1–12)
  13. Шохин Владимир Кириллович Ньяя-сутры. Ньяя-бхашья. Историко-философское исследование, перевод с санскрита, комментарий. М.: Восточная литература, 2001 (IV.2.27–30)
  14. Новая философская энциклопедия․ ПРАМАНА