Սանքհյա, սամքհյա (սանսկրիտ՝ संख्या, saṃkhyā IAST - «թվարկում»), հնդկական դուալիզմի փիլիսոփայություն՝ հիմնված Կապիլայի կողմից։ Աշխարհում գործում են երկու սկզբունք՝ պրակրիտներ (նյութ) և պուրուշա (հոգի)։ Սանքհյա փիլիսոփայության նպատակն է շեղել հոգին նյութից։

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա · Հաթհապրադիպիկա
այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Ստուգաբանություն խմբագրել

«Սանքհյա» բառի հիմքում ընկած է KHYA (ख्य) արմատը, որն իբրև բայ նշանակում է «սա նշանակում է». չեզոք ձևն է՝ «հայտնի», «անվանված», իբրև գոյական՝ «հայացք», «միտք», «գաղափար»։ . SAM («համահավաք», «միասին») ածանցի հետ արմատը ստեղծում է բայական անուն sankhyā՝ «թիվ», «հաշվարկ», որը նշանակում է «թվարկում»։

Սանքհյան այն է, ինչը հաշվարկում է։

Սանքհյայի զարգացում խմբագրել

Սանքհյան անցել է զարգացման չորս շրջափուլ՝

  1. Կապիլայի սանքհյան (Մ. թ. ա. VII - VI դդ.) պնդում էր ինչպես հարաբերական միաստվածությունը, այդպես և բացարձակ մոնիզմը, որի հիմնարար սկզբունքները բխում են Վեդաներից և Ուպանիշադներից։
  2. Բուդդհիստական ժամանակաշրջանիԱթեիստական սանքհյին այդպիսին է դառնում դրա ազդեցության ներքո։ տրամաբանության օգնությամբ սանքհյան փորձում էր հիմնավորել «Ես»-ի ռեալությունը բուդդհիստական հարձակումներից և եկավ տրամաբանական այն եզրահանգմանը, որ Իշվարան գոյություն չունի։ Իշվարաքրիշնա։ «Սանքհյա-կարիկա».
  3. Մահաբհարաթայի, Բհագավատ-գիտայի, Պուրանների թեիստական սանքհյան։ Պրակրիտների և Պուրուշայի միջև տարանջատում էր անցկացվում, որն հանդես էր գալիս իբրև «Ճանաչող»։ Հոգու լիակատար ազատագրումն հնարավոր է Պրակրիտիի և Պուրուշիի իսկական բնույթի բացահայտման դեպքում միայն՝ Իշվարայի հետ միաձուլվելու ճանապարհով։ Այս ժամանակաշրջանի նշանավոր ներկայացուցիչներն են Ասուրին և Պանչաշիկհան։
  4. Վիջյանաբհիշնայի սանքհյան (VII դ.)։ Կրկին վերադարձ է կատարվում թեիստական սանքհյային։

Սանքհյայի իմաստաբանություն խմբագրել

Իբրև հավաստի գիտելիքի սկզբնաղբյուր հանդիսանում են երեք պրամանանները (չափ)՝

  • պրատյակշա (աչքերի առջև գտնվող)՝ իմաստի ուղղակի ընկալումը,
ըմբռնման երկու տեսակները`
    • նիրվիկալպա (առանց կասկածի ընդունող)՝ անորոշ ըմբռնում, ուղղակի տպավորություն, առարկայի մասին գիտելիք չբովանդակող,
    • սավիկալպա (կասկածանքով և փոփոխականությամբ)՝ որոշակի ըմբռնում, մշակված և տարբերակված տպավորություն, որը տանում է դեպի գիտելիքը,
  • անումանա (եզրակացություն)՝ տրամաբանական եզրահանգում,
  • շաբդա՝ բանավոր ապացույց։

Սանքհյայի մետաֆիզիկան խմբագրել

Սանքհյայի մետաֆիզիկայի ելակետային դրույթը, և հատկապես նյութի (մատերիայի) մասին նրա ուսմունքը, ուսմունքն է պատճառի մեջ հետևանքի առկայության մասին. հետևանքը և պատճառը հասկացվում են իբրև միևնույն սուբստանցիայի երկու վիճակ (բացահայտված և չբացահայտված)։ Սա հանգեցնում է նախապատճառի ոչոնմանը, որը կապված չէ անմիջապես աստվածների հետ, և աշխարհի բացատրման բարեշրջության-հետշրջության տեսությանը։

Գոյաբանություն խմբագրել

Սանքհյայի դուալիզմ խմբագրել

Սանքհյան, մեկնարկելով մարդու սուբյեկտիվ-օբյեկտիվ հարաբերությունների ճանաչողական գործարկման (պրակտիկայի) առկայությունից, հանգում է երկու միմյանցից չկախված՝ պուրուշա և պրակրիտի իրականությունների անսկիզբ գոյության մասին։ Պրակրիտին հանդես է գալիս առարկանների անգիտակցական սկզբնաղբյուրի աշխարհի, իսկ պուրուշան՝ չօբյեկտիվացվող գիտակցության, պրակրիտին ճանաչողի դերում։

Պուրուշա խմբագրել

Պուրուշան անդրանցական Ես-ն է, կամ զուտ գիտակցությունը, այն բացարձակ, անսկիզբ, անփոփոխ, անճանաչելի իրականությունն է։ Պուրուշան ոչ միայն չունի գոյության պատճառ, այլև ինչ-որ բանի պատճառն է հանդիսանում։ Ի տարբերություն Ադվայտա-վեդանտայի և Պուրվա-միմասայի սանքհյան ուսուցանում է պուրուշայի բազմազանության մասին։

Պրակրիտի խմբագրել

Պրակրիտին ամբողջ աշխարհի բոլոր առարկանների անպատճառ նախապատճառն է՝ առանց գիտակցության։ Քանի որ այն Տիեզերքի առաջին սկզբունքն է (տատտվա) ՝ կոչվում է Պրադհանա («գլխավոր», «կարևորագույն»)։ Պրակրիտին անկախ է և ակտիվ, կազմված է երեք գուններից՝

  • սատտվա - բանականության հիմքը, բնութագրվում է ճկունությամբ, թեթևությամբ, լուսավորությամբ և ուրախությամբ,
  • ռաջաս - էներգիայի հիմքը, բնութագրվում է ակտիվությամբ, հուզականությամբ և տառապալիցությամբ,
  • թամաս - իներցիայի հիմքը, բնութագրվում է կոպտությամբ, անտարբերությամբ և մթինությամբ։

Բոլոր ֆիզիկական երևույթները դիտարկվում են իբրև Պրակրիտիի բարեշրջության (էվոլյուցիայի) երևակում։

Պրակրիտիի զարգացումը խմբագրել

Երբ գուները գտնվում են հավասարակշիռ վիճակում (սամյաոժվասատհի), ապա զարգացումը բացակայում է, բայց պուրուշայի ներգործությամբ տեղի է ունենում գուների հավասարակշռության խախտում, որից սկսում են կազմավորվել տարաբնույթ համակցություններ։ Արդյունքում՝ ծագում է առարկաների աշխարհը։

Առաջինն ի հայտ է գալիս մահաթը (Մեծագույնը), կամ բուդդհին՝ մաքուր ներունակությունը, որիի մեջ դեռ բացակայում են ենթակայա-առարկայական (սուբյեկտա-օբյեկտային) հարաբերությունները։

Այնուհետև ծագում է ահանկարան, կամ անհատականացումը (ինդիվիդուալիզացիան). նրանում արդեն առկա է ենթակայի (սուբյեկտի) և առարկայի (օբյեկտի) տարբերությունը։

Կախված երեք գուներից որևէ մեկի գերակշռությունից՝ ահանկարան նույնպես լինում է երեք տեսակ՝ վայկարիկա, կամ սատտվիկա, թայջասա, կամ ռաջասա, բհուտադա, կամ թամասա։

Սատտավիկայից ծագում են տասնմեկ օրգանները՝ բանականություն (մանաս), հինգ զգայարանների օրգանները (ջնյանենդրիյա), գործողության հինգ օրգանները (կարմենդրիյա

Թամասից՝ հինգ նուրբ տարրերը (թանմատրա).

Ռաջասը սատտվիկի և թամասի համար հայթայթում է անհրաժեշտ էներգիան՝ իրենց արտադրանքը կազմավորելու համար։

Հինգ զգայարաններն են՝ լսողությունը, շոշափելիքը, տեսողությունը, համը և հոտառությունը։

Գործողության հինգ օրգաններն են՝ ձեռքերը, ոտքերը, լեզուն, տեղաբաշխման օրգանը և վերարտադրության օրգանը։

Հինգ նուրբ տարրերն են՝ ակաշան (եթեր), վայուն (օդը), թեջան (լույսը), ապան (հեղուկը), պրիտհվին (պնդությունը)։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել