Պոնսե (իսպ.՝ Ponce), քաղաք նավահանգիստ Պուերտո Ռիկոյի հարավում, իր մեծությամբ երկրի երկրորդ քաղաքը։ 2010 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը 155038 է, խիտ բնակեցված քաղաքներում ապրում են 442244 մարդ։ Քաղաքը հիմնադրվել է 1692 թվականին և անվանվել իսպանական կոնկիստադոր և Պուերտո Ռիկոյի առաջին նահանգապետ Խուան Պոնսե դե Լեոնի անունով[2]։

Բնակավայր
Պոնսե
իսպ.՝ Ponce
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1692 թ.
Մակերես118,562045 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն137 491 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC−4
Փոստային դասիչ00716, 00717, 00728, 00730, 00731, 00733, 00780, 00715, 00732 և 00734
Պոնսե (ԱՄՆ)##
Պոնսե (ԱՄՆ)

Տեսարժան վայրեր խմբագրել

Պոնսեի կենտրոնը հռչակվել է «ազգային հարստություն»[3]։ Այն ամբողջությամբ կազմված է հրապարակներից, եկեղեցիներից, գեղեցիկ զարդարված գաղութային տներից, հոյակապ շատրվաններից և ունի թերևս աշխարհի ամենահին հրշեջ կայաններից մեկը։ Քաղաքի հեղինակությունը, որպես տարածաշրջանի մշակութային ժառանգության կենտրոն, հիանալի կերպով լրացվում է Գվադելուպայի Տիրամոր Տաճարով(Catedral Nuestra Señora de la Guadalupe)[4], որը շարված է ճերմակ քարով։ Տաճարը կանգնեցված է քաղաքային լանդշաֆտի վերևում՝ Լաս Դելիչիաս հրապարակում, ինչպես նաև Պոնսեի արվեստի թանգարանի, որը համարվում է լավագույնը Կարիբյան շրջանում,Պոնսեի պատմության թանգարանի և Պուերտո-Ռիկոյի երաժշտության թանգարանի վերևում։ Հիասքանչ Հնդկական արարողակարգային Տիբս կենտրոնը սեփական հնէաբանական հողատարածքով հանդիսանում է հնդիկ արավակաների՝ Կարիբյան ավազանի բնիկների, վերականգնված գյուղը, որը ոչնչացվել էր իսպապանկան նվաճողների կողմից, գտնվում է քաղաքի կենտրոնից դեպի հյուսիս, ոտքով մոտավորապես 15 րոպե[5]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. www.prfrogui.com http://www.prfrogui.com/home/ponce.htm. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Juan Ponce de Leon biography». www.travelponce.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  4. Кафедральный собор пресвятой девы гваделупской
  5. «ARECIBOWEB - PUERTO RICO ISLA DEL ENCANTO». areciboweb.50megs.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնսե» հոդվածին։