Պիրկո Վախտերո
Պիրկո Վախտերո (ֆիններեն՝ Pirkko Vahtero, դեկտեմբերի 16, 1936, Կեուրուու, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա), ֆինն փոստային նամականիշերի նկարչուհի, դիզայներ և զինանշանագետ։
Պիրկո Վախտերո ֆիններեն՝ Pirkko Vahtero | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1936 (87 տարեկան) |
Ծննդավայր | Կեուրուու, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Մասնագիտություն | զինանշանագետ |
Pirkko Vahtero Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Պիրկո Վախտերոն ծնվել է 1936 թվականին, Քեուրու քաղաքում[1]։ Նա համարվում է Ֆինլանդիայի ամենաճանաչված նամականիշերի նկարիչներից մեկը։ Նա հեղինակ է մի շարք ֆիննական փոստային նամականիշերի և արժեթղթերի։
Պիրկո Վախտերոն իր առաջին նամականիշը ստեղծել է 1972 թվականին՝ ի պատիվ Ֆինլանդիայի ազգային թատրոնի 100-ամյակի։ Դրանից հետո նա ստեղծել է մոտ հարյուր քառասուն ֆիննական նամականիշ։ Դրանից բացի նա նաև նախագծել է փոստային նամականիշներ այլ երկրների համար՝ Վենեսուելա, Դանիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Քուվեյթ, Լիբանան, Նորվեգիա, Սալվադոր, Շվեդիա և այլն։ Նրան են պատկանում առաջին ֆիննական Սուրբ Ծննդյան նամականիշերը (1973)։ Վախտերոն առաջիններից էր, որը ստեղծել է Ալանդյան կղզիների նամականիշերը[2][3]։
Պիրկո Վախտերոյի աշխատանքները արժանացել են բազմաթիվ միջազգային մրցանակների և մի քանի անգամ արժանացել են Ֆինլանդիայի ամենագեղեցիկ նամականիշներ անվանակարգին։
Պիրկո Վախտերոյի աշխատանքները խմբագրել
-
1972
-
Առաջին ֆիննական Սուրբ Ծննդյան նամականիշեր973
-
1974
-
1975
-
1976
-
1977
-
1978
-
1979
-
1980
-
1980
-
1981
-
1982
-
1982
-
1983
-
1983
-
1984
-
1985
-
1985
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Taskinen, Rita (1992). Suomalainen Design From Finland, Kuka kukin on, Who's Who in Finnish Design. Helsinki: Ornamo. ISBN 952-9748-04-3.
- ↑ «Pirkko Vahtero». www.unicover.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Matkailuyhdistys Puolanka-Paljakka». www.puolankainfo.fi. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Pirkko Vahtero(անգլ.)