Պերիլուսիո Ժոզե Սալես դե Ալմեդիա պորտ.՝ Perry Salles, լայն ճանաչում ունի որպես՝ Պերի Սալես։ Ծնված՝ (Ռիո դե Ժանեյրո, մարտի 6, 1939 -մահ՝ Ռիո դե Ժանեյրո, 2009 թ. Հունիսի 17), հայնտի բրազիլացի դերասան և ռեժիսոր։

Պերի Սալես
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր
Ակտիվ շրջան1961 — ներկա
Ամուսին(ներ)Վերա Ֆիշեր

Դերասանուհի Յարա Սալեսի որդեգիր որդին։ Լայն ճանաչում է գտել «Կլոն » սերիալում Մուստաֆայի դերով։

Անձնական կյանք խմբագրել

Ծնվել և մեծացել է Ռիո դե Ժանեյրոյում, չի ունեցել ծնողներ, նրան որդեգրել է դերասանուհի Յարա Սալեսը։ Իր կարիերան որպես դերասան սկսել է 1961 թվականին։ 1960-ից 1964 թվականներին ամուսնացած էր Ֆիլոմենա Չավեսի հետ, որից համատեղ ունի երեք երեխա։ 1968 թվականից մինչև 1972 թվականն ամուսնացած էր դերասանուհի Միրիամ Մեհլերի հետ, որից էլ ունի մեկ որդի։ Սակայն նրանց տղան 1990 թվականին զոհվում է մոտոկցիլետի վթարի պատճառով։ 1972 թվականից մինչև 1987 թվականը ամուսնացած էր դերասանուհի Վերա Ֆիշերի հետ։ 1987 թվականից նրանք որոշում են չապրել համատեղ, բայց մնում են լավ ընկերներ։ 90-ականների վերջին Պերին շատ է օգնում Վերային հաղթահարել թմրանյութերից կախվածությունը։

Մահ խմբագրել

2006 թվականին սրտամկանի կաթվածով Սալեսին տեղափոխում են հիվանդանոց որտեղ կատարվում է սրտի երկակի ստենդավորում, սրտի վիրահատության ժամանակ պարզվում է, որ Սալեսը ունի թոքի քաղցկեղ ինչը մետաստազավորվել է մինչ սիրտ և ուղեղ։ Նա հրաժարվում է քիմիաթերապիայից և 2009 թվականին մահանում։