«Կլոն» (պորտ.՝ O Clone), բրազիլական հեռուստանովել։ Ստեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։ Սերիալում շոշափված են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են իսլամական մշակույթը և բարքերը, բժշկական էթիկան, ինչպես նաև թմրանյութերից կախվածությունը։

Կլոն
Ժանրհեռուստանովել
ՍտեղծողԳլորիա Պերեզ
Երկիր Բրազիլիա
ԼեզուՊորտուգալերեն
ՌեժիսորԺայմե Մոնժարդիմ
Գլխավոր
դերերում
Վերա Ֆիշեր, Ջիովաննա Անտոնելլի, Cynthia Falabella?, Մուրիլու Բենիսիու, Luciano Szafir?, Reginaldo Faria?, Ժուլիանա Պաես, Ումբերտո Մարտինս, Victor Fasano?, Դալտոն Վիգ, Դանիելա Էսկոբար և Էլիանե Ժեռարդինի
ՕպերատորԺայմե Մոնժարդիմ<br /Մարիո Մարսիու Մոնդարա
Մարկուս Շեչտման
Պատմվածքի վայրՌիո դե Ժանեյրո և Մարոկկո
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ221 (օրիգինալ ցուցադրում)
250 (միջազգային ցուցադրում)
Էկրաններին էհոկտեմբերի 1, 2001-ից հունիսի 15, 2002
ՀեռուստաալիքՌեդե Գլոբո
ԸնկերությունGlobo TV
ԿարգավիճակԱվարտված

Հեռուստանովելն առաջին անգամ Բրազիլիայում ցուցադրվել է 2001 թվականի սեպտեմբեր ամսին՝ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի շաբաթ անց և իսլամի աշխարհին վերաբերելու պատճառով իր մեջ մեծ ռիսկ էր պարունակում։ 2010 թվականի դրությամբ այն ցուցադրվել է 90 երկրում։ Հեռուստասերիալ հրավիրվել են թմրանյութերից քիմիական կախվածությունը հաղթահարած իրական անձինք, որոնք պատմել են իրենց պատմությունը։

Սյուժե խմբագրել

Պատմությունն սկսվում է Ռիո դե Ժանեյրոյում։ Ջեյդը, ով երիտասարդ մուսուլմանուհի է, կորցնում է մորը ու վերադառնում Մարոկկո` հորեղբայր Ալիի մոտ, ով ավանդապաշտ մուսուլման է։ Այդ նույն ժամանակ մեծահարուստ Ֆերասների ընտանիքը մեկնում է Եգիպտոս այնուհետև Մարոկկո հանգստի։ Լեոնիդաս Ֆերասն ունի երկվորյակ տղաներ` Լուկաս ու Դիոգո։ Նրանց ուղեկցում է հայտնի բժիշկ Ավգուստո Ալբիերին։ Լեոնիդաս Ֆերասը մտերիմ հարաբերությունների մեջ է Իվետի հետ։ Իվետը չիմանալով, որ Դիոգոն Լեոնիդասի որդին է` նրա հետ ունենում է սիրավեպ, ինչը դառնում է Լեոնիդասի և Դիոգոյի վիճաբանության պատճառը։ Լուկասն Ալբիերիի հետ այցելում է` Ալբիերիի ընկեր` Ալիի տուն, որտեղ գաղափարապես անվերջ բանավիճող Ալբիերին և Ալիին ընկնում են զրույցով. Լուկասը մի պահ առանձնանում է, և տեսնում Ջեյդին, որը, պարում է։ Նրանց մեջ առաջանում է մեծ սեր։ Դիոգոն վերադառնում է Բրազիլիա, և ուղաթիռով ուղևորվում Մայիզայի ծնունդին։ Նա վթարի է ենթարկվում, և մահանում։ Այդ նույն պահին Լուկասը դառնում է անապատի քամու հարվածի զոհ, և հայտնվում բեդուինների մոտ։ Չկարողանալով հաղթահարել սանիկի մահը, Ավգուստո Ալբիերին վերցնելով Լուկասի բնածին խալը բեղմնավորում է Դեյուզայի ձվաբջիջը. ամիսներ անց ծնվում է Լեոն գենետիկական գրեթե նույն հիշողություններով։ Նա նույնպես Ալբիերիի հետ այցելում է Ալլիի տուն, որտեղ նույն կերպ տեսնում է պարելիս Ջեյդին, և սիրահարվում։ Զորայդեի գուշակությունն իրականանում է` անցյալն ու ապագան հատվում են մի կետում։ Ջեյդին մնում է ընտրելու վերադառնալ անցյալ թե ուղևորվել ապագա։

Դերերում խմբագրել

Սերիալ հրավիրված հայտնի դեմքեր

Երաժշտական ձևավորում խմբագրել

Հեռուստասերիալի երաժշտական ձևավորումը կատարել է կոմպոզիտոր Մարկուս Վիանան, որը վերակենդանացնելով մի շարք արաբական, սիրիական, եգիպտական երգեր ձայնագրել է դրանք սիրիացի երգիչ՝Թոնի Մոզայեկի և Ժիզել Բոմենտրիի հետ։ Վերջիններս նաև մասնակցություն են ունեցել հեռուստասերիալի կադրային նկարահանումներին։ Հեռուստասերիալում հնչել են ինչպես նաև՝ Մայքլ Բոլթոնի, թուրք երգչուհի Աջդա Պեկկանի և Լարա Ֆաբիանի կատարումները։

Փաստեր խմբագրել

  • Չնայած Գլորիա Պերեզին հաջողվում է հավաքագրել Ռեդե Գլոբոյի լավագույն դերասաններին, այնուամենայնիվ, դերասանների ընտրությունը տեղի է ունեցել շատ դժվար, քանի որ շատ ճանաչված դերասաններ հրաժարվում էին իրենց դերերից իմանալով` կերպարների թեմատիկան, և շոշափված հարցերը։ Շատերը չէին ցանկանում խաղալ իսլամ դավանողի կերպար։
  • Ջեյդի դերը առաջարկվել է երեք դերասանուհիների որոնք հերթով հրաժարվել են մարմնավորելուց։ Ի վերջո Սաիդի դերում ընտրված դերասան Դալտոն Վիգը առաջարկում է այդ կերպարում Ջովաննա Անտոնելլիին,որը իր վաղեմի ընկերն էր. նկարահանող անձնակազմը հավանությունն է տալիս։
  • Հեռուստասերիալում թմրամլոների մենախոսությունները ընդգրկելու համար տարբեր երկրների այդ թվում ԱՄՆ-ի շատ հեղինակավոր կառույցներ խրախուսել են հեռուստասերիալի սցենարիստ Գլորիա Պերեզին։
  • Սերիալի նկարահանումների քիչ հատվածներ են նկարահանվել հենց Մարոկկոյում, քանի որ սաստիկ շոգին տեսանկարահանող սարքերը փչանում էին, իսկ դերասանները ինչպիսին Լետիսիա Սաբատելլան է բոյկոտում էր նման պայմաններում հեռուսասերիալի նկարահանման շարունակությունը։ Բրազիլիայում ստեղծվում է հորեղբայր Ալլի տան մակետը, որտեղ էլ անց են կացվում մնացյալ կադրերի նկարահանումները։
  • Հեռուստասերիալում դերասանների տարիքային շեմը պահպանված չէ։ Օրինակ Շանդեի դերասան Մարսելո Նովայիսը` տարիքով ավելի մեծ էր Դանիելա Էսկոբարից(Մայիսա) և Մուրիլու Բենիսիուից (Լուկաս)։ Իսկ իր մոր դերը ներկայացնող Սոլանջ Կոուտոյից փոքր ընդամենը 2 տարի։
  • Հեռուստասերիալի 126-րդ սերիայում 38 րոպեին Իվետը ասում է, որ Միրոյի հետ գնում է դիտելու ֆիլմ, որտեղ խաղում է Ջովաննա Անտոնելլին, և որ նա շատ է սիրում Ջովաննա Անտոնելլի դերասանուհուն, որը մարմնավորում էր Ջեյդին նույն սերիալում։
  • Ջեյդի բրազիլիայից բերած տեսաժապավենի համբույրի տեսարանում հայտնի դերասանուհի Գլորիա Պիրեշն է։
  • Հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ հորեղբայր Ալլիի դերասանը ծանր հիվանդանում է ինչն էլ ստիպում է նկարահանող անձնակազմին մի քանի սերիա դուրս թողնել նրան սերիալից։

Պատկերասրահ խմբագրել